ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին

20 Հոկտեմբեր 2026

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում Սփյուռքին։

Ստորև ներկայացված են մի քանի հոդվածներ, որոնք AVİM-ը հրապարակել է վերջին չորս շաբաթվա ընթացքում.

1. «Հայաստանը՝ Սփյուռքի հավակնությունների և պետական հիշողության միջև», (հեղինակ՝ Այգյուն Աթար, 14 սեպտեմբերի, 2026 թ.)։

Ահա, թե ինչպես է հեղինակն ամփոփել հոդվածը. «Հայկական սփյուռքը պատմականորեն նշանակալի դեր է խաղացել ժամանակակից հայկական քաղաքական ինքնության ձևավորման և Հայկական հարցի միջազգայնացման գործում։ Մասնավորապես, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և եվրոպական քաղաքական ավելի լայն ասպարեզում ձևավորված լոբբիստական կազմակերպված կարողություններն ստեղծել են գործունեության լայն դաշտ՝ 1915 թվականի իրադարձությունները միջազգային օրակարգում պահելուց մինչև Թուրքիային առնչվող խորհրդարանական նախաձեռնություններ, և Ղարաբաղյան հիմնախնդրից մինչև Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքական ճնշումների ու պատժամիջոցների պահանջներ։

Այնուամենայնիվ, 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ի հայտ եկած աշխարհաքաղաքական իրողությունն ավելի ու ավելի է բացահայտում կազմակերպված սփյուռքյան որոշակի շրջանակների պահպանած պատմական քաղաքական մոդելի և Հայաստանի Հանրապետության ժամանակակից պետական շահերի միջև եղած տարբերությունը։ Այս հոդվածը այդ տարբերությունը բնորոշում է որպես «պետականություն ունեցող Սփյուռքի պարադոքս»։ Այն համեմատական քննության է ենթարկում «907-րդ բաժնի» շուրջ ամերիկահայ լոբբինգը, Ֆրանսիայում խորհրդարանական քաղաքականությունը, Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցների լուսաբանման առանձին օրինակներ… Հիմնական փաստարկն այն է, որ թեև հայկական Սփյուռքի պատմական նվաճումը Հայկական հարցի միջազգայնացումն էր, անփոփոխ հակամարտության մոդելի շարունակական վերարտադրությունն այժմ կարող է դիվանագիտական և տնտեսական վնասներ հասցնել ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև հենց Հայաստանին, քանի որ Երևանը ձգտում է կարգավորել հարաբերությունները երկու պետությունների հետ»։

2․ «Հայաստանի քաղաքական կողմնորոշման երկու տարբեր մոտեցումներ՝ տարածքային պահանջներ և «Իրական Հայաստան»» (հեղինակ՝ Թուղչե Թեջիմեր, 9 հոկտեմբերի, 2026 թ.)։

Ահա թե ինչպես է թուրք հեղինակն արձագանքել իմ հոդվածին. «2026 թ. սեպտեմբերի 20-ին Սփյուռքի արմատական, ռազմատենչ հատվածը ներկայացնող «The California Courier» պարբերականում՝ «Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում կայացած միջազգային համաժողովում» վերնագրով հոդվածում խիստ քննադատության են ենթարկվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը՝ սեպտեմբերի 17-ին Երևանում անցկացված «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» համաժողովի ընթացքում։

Կենտրոնանալով Ադրբեջանի հետ Փաշինյանի վարած խաղաղության գործընթացի, սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճերի և պատմական հարցերում նրա մոտեցման վրա՝ հոդվածում պնդվում է, որ վարչապետի վարած քաղաքականությունը հակասում է Հայաստանի ազգային շահերին։ Այնուամենայնիվ, հոդվածի ամենաուշագրավ կողմը ոչ թե Փաշինյանի դիվանագիտական ընտրությունների քննադատությունն է, այլ Հայաստանի ապագայի վերաբերյալ նրա ձևակերպած քաղաքական տեսլականը։ Մասնավորապես, Մուշի և Վանի վերաբերյալ նրա բարձրացրած քննարկումն ընդգծել է սփյուռքյան որոշ շրջանակներում տիրապետող պատմական իրավունքների մասին խոսույթի և Փաշինյանի «Իրական Հայաստան» հայեցակարգի միջև եղած տարբերությունը։ Հոդվածի հիմնական առարկությունները վերաբերում են սահմանադրական փոփոխությունների հարցում Փաշինյանի դիրքորոշմանը, որոնք դիտարկվում են որպես Ադրբեջանին արված չափազանց մեծ զիջումներ, ինչպես նաև տարածքային պահանջները մի կողմ դնելու նրա որոշմանը։ Բացի այդ, նյութում մեջբերվում է մի դրվագ պատմության ուսուցչի մասին, որն աշակերտներին ասում է, որ նրանք պետք է «ազատագրեն Մուշն ու Վանը», երբ մեծանան։ Այս օրինակի միջոցով առաջ քաշված փաստարկը հստակ է. հայերը չպետք է հրաժարվեն այն տարածքների նկատմամբ պահանջներից, որոնք, ըստ նրանց, կորսվել են անցյալում, այլ պետք է վառ պահեն այն հնարավորությունը, որ աշխարհաքաղաքական պայմանների փոփոխությունը կարող է առիթ ստեղծել այդ հողերը վերադարձնելու համար»։

3․ «Հայաստանի կառավարությունը քննադատում է արմատական Սփյուռքին» (հեղինակ՝ Սելենա Էրվա Յալչին, 12 հոկտեմբերի, 2026 թ.)։

Ահա թե ինչ է գրել Յալչինը. «Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից «Իրական Հայաստան» հայեցակարգը որպես կառավարության պաշտոնական քաղաքականություն հռչակելուց հետո ընդդիմադիր խմբերը մշտապես քննադատում են այն։ Այս տեսլականն առաջնահերթություն է տալիս առկա սահմանների շրջանակներում խաղաղության, բարգավաճման և կայունության վրա հիմնված տարածաշրջանային հարաբերությունների հաստատմանը՝ միաժամանակ հրաժարվելով պատմական հավակնություններից։ Մինչ երկրի ներսում այս քննադատության հիմնական աղբյուրներն ընդդիմադիր կուսակցություններն ու Եկեղեցու ղեկավարությունն են, արտաքին աղբյուրները Սփյուռքի այն արմատական-ռազմատենչ տարրերն են, որոնք հայտնի են հակախաղաղարար իրենց դիրքորոշմամբ… Որպես AVİM՝ մենք բազմիցս ընդգծել ենք, որ Սփյուռքի արմատական և հակախաղաղարար դիրքորոշման հիմքում ընկած է չարամիտ մոտեցում, որի նպատակն է՝ խաթարել Հարավային Կովկասի կայունությունը, Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի գործընթացը, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքը»։

4․ «Փաշինյանի՝ Նյու Յորքում ունեցած հանդիպումներից հետո. Սփյուռքի և Հայաստանի կառավարության միջև լարվածությունն աճում է (հեղինակ՝ Հեյզել Քագան Էլբիր, 15 հոկտեմբերի, 2026 թ.)։

Ահա թե ինչպես է հեղինակն արձագանքել իմ մյուս հոդվածին. «Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի սեպտեմբերին Նյու Յորք կատարած այցը, բացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից, կրկին ուշադրության կենտրոնում է դրել հայկական Սփյուռքի և Երևանի կառավարության միջև առկա կառուցվածքային լարվածությունը։ Հարութ Սասունյանի հոդվածը, որը հրապարակվել է «The California Courier» և «The Armenian Weekly» պարբերականներում՝ «Արդյոք Փաշինյանը Նյու Յորք էր եկել ՄԱԿ-ում ելո՞ւյթ ունենալու, թե՞ հայ ուսանողներին պառակտելու նպատակով» վերնագրով, ներկայացնում է այս հակասության կոնկրետ օրինակը։ Ըստ Սասունյանի՝ հայկական համայնքի ավելի լայն շրջանակների հետ բաց երկխոսության մեջ մտնելու փոխարեն, Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել «Համահայկական ուսանողական միության» (All-ASA) անդամ հանդիսացող ուսանողների սահմանափակ խմբի հետ. սա դիտարկվել է որպես Սփյուռքում պառակտում մտցնելուն ուղղված ընտրողական քայլ։ Հոդվածի հիմնական փաստարկն այն է, որ Սփյուռքի և կառավարության միջև առկա ճեղքվածքը չի նվազում, ընդհակառակը՝ հակադրության զգացումն ավելի է խորանում»։

Ադրբեջանցի և թուրք վերլուծաբանների ու նրանց երկրների ղեկավարների կողմից պարբերաբար, հաճախ նաև ակամա, թույլ տրվող ամենամեծ սխալն այն է, որ որքան շատ են նրանք գովաբանում և աջակցում Նիկոլ Փաշինյանին, այնքան ավելի են ամրապնդում այն տպավորությունը, թե նրա քաղաքականությունը բխում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի և Թուրքիայի շահերից։ Սրանից ավելի ոչինչ չի ապացուցում, որ Փաշինյանի դիրքորոշումները ծառայում են Հայաստանի հակառակորդների շահերին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company