Արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը
26 Հոկտեմբեր 2026
Արցախեան շարժման հիմնախնդիրը սկզբից, ստացել է միջազգային բնոյթ։ ԻԻՀ-ից եւ Ռուսաստանից բացի՝ 1992-ից հակամարտութեան կարգաւորման միջնորդի դեր է ստանձնել նաեւ ԵԱՀԿ-ն։ 1992-ի մարտի 24-ին, Հելսինկիում ԵԱՀԿ-ի նախարարների խորհուրդը որոշել է ստեղծել Մինսկի խումբ, հակամարտող կողմերի միջեւ բանակցութիւնները վարելու համար, առ այդ ընտրւում է եռանախագահութիւնը բաղկացած՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներից։
Հայութեան յաղթարշաւի շնորհիւ, Ադրբեջանը այլ ելք չունէր բացի զինադադարի պայմանագիր կնքելուց։ 1994-ին, զինադադար է կնքւում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ որով որոշ ճանաչում է ստանում Արցախի ինքնակոչ Հանրապետութիւնը։
Յաջորդ 25 տարիններին, բանակցութեան ընթացքում Արցախի կարգավիճակի կարգաւորման համար, եօթը հիմնական տարբերակներ են ձեւաւորւել ըստ հետեւեալի.-
Փաթեթային
1995-96 թթ. Փաթեթային տարբերակը նախատեսում էր կազմերը ճանաչէին միմեանց պետական տարածքները իսկ Արցախը պիտի լինէր պետական կազմաւորում Ադրբեջանի կազմի մէջ որով Արցախը ունենալու էր իր սահմանադրութիւնը, դրօշը, զինանշանը, հիմնը, ոստիկանոթիւնը եւ ազգային պահակախումբը եւ ընտրած իշխանութիւնը։ Արցախի քաղաքացիները պիտի ունենային Ադրբեջանի անձնագրեր, (Արցախ) յատուկ յաւելագրումով, բայց պիտի չհամարւէին Հայաստանի օտարերկրացիներ։
Ադրբեջանի բանակը, անվտանգութեան ոյժերը եւ ոստիկանութիւնը միայն Արցախի թոյլտւութեամբ իրաւունք պիտի ունենային մուտք գործել Արցախ։ Այս տարբերակին կտրականապէս դէմ էր Արցախը քանզի իր հռչակած անկախութիւնը անտեսւում էր։
Փուլային
Մի քանի ամիս անց երբ յայտնի դարձաւ, որ Արցախի կարգավիճակի հարցի շուրջ համաձայնութիւն չկայ, Մինսկի խմբի համանախագահները առաջարկում են կողմերին, հարցը լուծել փուլ առ փուլ, ըստ որի նախ հայկական զօրաբաժանումների դուրս բերումը Արցախից ապա Արցախի յարակից շրջաններից բաժնարար գօտիների ստեղծում եւ միջազգային խաղաղապահների տեղակայում, տեղահանւածների վերադարձ, ապաշրջապատում եւ հաղորդակցութեան վերականգնում։
Առաջին այս փուլի կէտերի իրագործումից յետոյ, երեք կողմերը պիտի շարունակէին խաղաղ գործըթացը, Արցախի վերջնական կարգավիճակի ճշտելու համար։
ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները որոշ վերապահումներով, ընդունել էին այս տարբերակը, որպէս հիմք հետագայ բանակցութեանց համար սակայն Արցախը դարձեալ դէմ էր, իսկ Լեւոն Տէր Պետրոսեանը կողմ էր հարցը օր առաջ փոխզիջումներով լուծել, ըստ իրեն՝ ժամանակը ի վնաս Հայաստանի է։
Դէմ էին, Վարչապետ՝ Ռոբերտ Քոչարեանը, պաշտպանութեան նախարար՝ Վազգէն Սարգսեանը եւ մի շարք պատասխանատուններ, ստեղծւած տարաձայնութեան բերումով Լ. Տէր Պետրոսեանը ներկայացնում է իր հրաժարականը։
Ընդհանուր պետութիւն
1998-ին ՌԴ-ը առաջարկում է ընդհանուր պետութիւն որին մաս պիտի կազմէին Ադրբեջանը եւ Արցախը որում, Արցախը ունենալու էր իր սեփական սահմանադրութիւնը, կառավարման մարմինները, դրօշը, զինանշանը, օրհներգը, լեզուն հայերէն եւ ադրբեջաներէնը երկրորդական պաշտօնական լեզու, այստեղ եւս հայկական զօրաբաժինները դուրս պիտի գային Արցախից։ Այս տարբերակին դէմ էին բոլորը։
1999-ի հոկտեմբերին երբ ՀՀ-ը եւ Ադրբեջանը, քննարկում էին Մեղրին, Լաչինի հետ փոխանակելու տարբերակը, տեղի ունեցաւ, հոկտ. 27-ի ահաբեկչական ակտը, Ազգային ժողովում։
Քիվեստեան
2001-ին, ԱՄՆ-ի նախաձեռնութեանբ մէջտեղ եկաւ Քիվեստեան տարբերակը, ըստ որի Արցախը Լաչինի միջանցքով պիտի միանար ՀՀ-ին իսկ Ադրբեջանը, Մեղրիի միջանցքեվ՝ Նախիջեւանին, այս նաեւ մերժւեց, նոյնիսկ Ադրբեջանի կողմից, այստեղից Արցախը, դուրս մնաց բանակցութեան բոլոր նիստրից եւ ՀՀ-ը, պիտի ներկայացներ, Արցախի շահերը։ Այս եղաւ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահին որոնք հարցը հմտօրէն դարձրին, ՀՀ-ի զինւած ուժերի կողմից, Ադրբեջանի գրաւեալ հողատարացքների ազատագրման՝ հարց։
Մադրիդեան
Չորս տարի բանակցութեան դադարից յետոյ, կրկին 2007-ին վերսկսւեց բանակցութիւնները եւ մէջտեղ եկաւ Մադրիդեան սկզբունքները ըստ որի.-
1- Նախկին ԼՂՄ-ն շրջպատող տարածքների յանձումը Ադրբեջանին։
2- Արցախի միջանկեալ կարգավիճակի, նրա անվտանգութեան եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրում։
3- ՀՀ-ը Արցախին կապող միջանցք։
4- Արցախի վերջնական կարգավիճակի հետագայ սահմանում հանրաքւէի միջոցով։
5- Ներքին տեղահանւածների իրենց բնակավայր վերադառնալու իրաւունք։
6- Անվտանգութեան միջազգային երաշխիքներ որոնց կը ներառւեն նաեւ խաղապահ գործունէութիւն։
Ս. Սարգսեանը առաջին անգամ շրջանառութեան մէջ է դնում Արցախի վերջնական հակամարտութեան կարգավիճակի հարցը, Արցախի բնակչութեան հանրաքւէով որոշելու գախափարը որով վերջնական կարգավիճակը մնում էր անորոշ քանզի Ադրբեջանը պնդում էր, որ որեւէ քւէի պիտի մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները որովհետեւ Ադրբեջանի տարածքի հարց է։
2008-ի յունիսին Ս. Պետրբուրգում, ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներ՝ Ս. Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը համաձայնութեան են գալիս բանակցութեանց հիմքում դնել Մադրիդեան սկզբունքները։ Նոյեմբեր 2-ին, ՌԴ-ի նախագահ՝ Դ. Մեդւեդեւի միջնարդութեամբ եւ նախաձեռնութեամբ սկսել է բանակցային գործընթացը եւ ՌԴ, ՀՀ ու ԱՀ-ի նախագահները ստորագրել են Ղարաբաղեան կարգաւորման մասին Մայնդորֆեան հռչակագիրը։
Կազանեան
2011 թ.-ի յունիս 14-ի Կազանեան փաստաթուղթը որի սկզբունքները չէին տարբերւում, 2007 թ.-ի Մադրիդեան տարբերակից, դարձեալ նախատեսում էր եօթը տարածքների վերադարձը եւ հանրաքւէ Արցախի կարգավիճակի համար, որի մանրամասնութիւնները դեռ պիտի որոշւէին՝ ապագային։
Լաւրովի ծրագիր
Վերջապէս ծնունդ է առնում Լաւրովի ծրագիրը, որն առաջին անգամ քննակւել էր 2015-ին եւ աւելի ուշ 2016-ին, ըստ նշեալ ծրագրի եօթը տարածքները պիտի վերադարձւէին Ադրբեջանին, 5+2 բանաձով, փախստականների վերադարձ, ռուս խաղապահների տեղակայում իսկ յետոյ բանակցել Արցախի կարգավիճակի մասին։
2011-ի յունւար 15-ին Սոչիում ՌԴ, ՀՀ, եւ ԱՀ-ի նախագահների հանդիպման ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները, կողմերին են ներկայացնում, Մադրիդեան սկզբունքների լրացւած (նորացւած) տարբերակը իսկ նոյն թւի յունիսի 24-ին, Կազանում ՀՀ-ի եւ ԱՀ-ի նախագահների հերթական հանդիպման ժամանակ, Ադրբեջանը յետքայլ է արել նախնական պայմանաւորւածութններից եւ 10 փոփոխութիւններ է առաջարկել նախապէս համաձայնութեան տեքստում որն անըդունելի էր թէ՛ ՀՀ-ի, եւ թէ՛ համանախագահութեան համար քանզի առաջարկը չէր համապատասխանում, բանակցային գործընթացի տրամաբանութեանը եւ ոչ էլ Մինսկի համանախագահութեան դիքորոշմանը։
2018-ին, Փաշինեանը իշխանութեան գալով, յայտարարեց արցախեան հակամարտութեան կարգաւորման գործըթացի համար բանակցութիւները սկսելու եմ «իմ զրոյական կէտից» ըստ որի Արցախը յայտարարեց Ադրբեջանի տարածք եւ Լեռնային «Ղարբաղի անկախ Հանրապետութիւնն» էլ ոսկէ սկուտեղով նւիրաբերեց իր սրտակից ընկերոջ՝ Իլհամ Ալիեւին, որն էլ իր հերթին ցեղասպանութեամբ հայաթափեց Արցախը, մինչդեռ Փաշինեանի չսիրած «նախկին»-ները, շուրջ 30 տարի միջազգային զանազան հարթակներում, Արցախի կարգավիճակի կարգաւորման համար ձեւաւորւած զանազան տարբերակներում պաշտպանել են հայ ժողովրդի ընդհանրական շահերը եւ ոչ մի թիզ տարածք չեն յանձնել Ադրբեջանի հայատեաց նախագահ՝ Ալիեւին։
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Երեւան
