ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի փորձությունը․ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների նոր ճգնաժամը

04 Նոյեմբեր 2026

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Այս բանաձևն արտացոլել է ոչ միայն էթնիկ-մշակութային մերձավորությունը, այլև ռազմավարական փոխկախվածությունը՝ էներգետիկ, ռազմական և աշխարհաքաղաքական ոլորտներում։ Սակայն 2026 թվականի աշնանը այս սկզբունքը ենթարկվեց հազվադեպ հանրային և ինստիտուցիոնալ փորձության, որը բացահայտեց ոչ միայն կոնկրետ տարաձայնություններ, այլև ավելի խորը կառուցվածքային լարվածություն երկու պետությունների միջև։

Լարվածության անմիջական պատճառը Ադրբեջանի կառավարության սեպտեմբերի 21-ի որոշումն էր, որով փոխվեցին պետական դպրոցների համազգեստի վերաբերյալ կանոնները։ Թեև գլխաշորն ուղղակիորեն չի նշվում, կանոններն արգելում են հագուստ, որը հակասում է «կրթության աշխարհիկ սկզբունքին» կամ խախտում է համազգեստի միատեսակությունը։ Հոկտեմբերի սկզբին որոշ դպրոցներ սկսեցին չընդունել գլխաշորով աշակերտուհիներին ու ուսուցիչներին։ Սա հանգեցրեց բողոքի ակցիաների Բաքվում և երկրի հարավային շրջաններում։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց 37 մարդու կալանավորման մասին։

Թուրքիայում արձագանքը եկավ հիմնականում իշխանությանը մոտ շրջանակներից։ Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հոկտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում հայտարարեց, որ «գլխաշորով աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումն անընդունելի է» և կոչ արեց Ադրբեջանին «շուտափույթ վերանայել այս որոշումը»։ Նման դիրքորոշում հայտնեցին նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մի շարք պատգամավորներ։

Ադրբեջանի իշխող Նոր Ադրբեջան կուսակցությունը (YAP) կոշտ պատասխանեց։ Կուսակցությունը մեղադրեց Սարալին և ԱԶԿ-ի պատգամավորներին «պոպուլիստական և անպատասխանատու հայտարարությունների» մեջ և ընդգծեց, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի կարող հիմք հանդիսանալ մեկ պետության միջամտությանը մյուսի ներքին գործերին։
Էրդողանի հոկտեմբերի 18-ի շնորհավորական ուղերձը, որում նա Ալիևին անվանեց «եղբայր» և հիշեցրեց համատեղ կանգնած լինելու մասին, ի զորու չեղավ փոխելու Բաքվի դիրքորոշումը։

Ընդհակառակը, հաջորդ օրը Ադրբեջանը հայտարարեց Թուրքիայում ապրող լրագրողների միջազգային հետախուզման մասին՝ նրանց մեղադրելով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու և կրոնական ծայրահեղականություն հրահրելու մեջ։ Այս քայլը կարելի է դիտարկել որպես ազդանշան. Բաքուն չի պատրաստվում բավարարվել միայն բանավոր պատասխաններով և պատրաստ է կիրառել նաև իրավական և վարչական գործիքներ։

Հետագա զարգացումներն ավելի խորացրին ճեղքը։ Ադրբեջանական որոշ վերլուծաբաններ սկսեցին պնդել, որ Անկարան օգտագործում է գլխաշորի հարցը՝ ուշադրությունը շեղելու համար սեփական ներքին խնդիրներից (մասնավորապես՝ կոռուպցիոն սկանդալներից)։ Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը 31 թուրք քաղաքացու մուտքի արգելքի մասին դարձավ ճգնաժամի ամենակոնկրետ և տեսանելի դրսևորումներից մեկը։ Այս քայլը ցույց տվեց, որ Բաքուն պատրաստ է անցնել խորհրդանշական արձագանքներից գործնական սահմանափակումների։ Էրդողանի և Ալիևի հեռախոսազրույցը, որը տեղի ունեցավ նույն օրը, չհանգեցրեց հստակ հաշտեցման։ Թեև երկու կողմերն էլ վերահաստատեցին «եղբայրական հարաբերությունների» շարունակման ցանկությունը, Բաքվից եկող ազդանշանները մնացին խառը. որոշ լրատվամիջոցներ մեղմացրին տոնը, մյուսները շարունակեցին կոշտ քննադատությունը։

Իրականում, գլխաշորի հարցի հետ կապված երկուստեք լարվածությունը բացահայտեց ավելի լայն և կառուցվածքային տարաձայնություններ, որոնք կուտակվել էին վերջին տարիներին։

Ամենակարևոր արտաքին քաղաքական տարաձայնություններից մեկը Իսրայելի հետ հարաբերություններն են։ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո պահպանել և խորացրել է իր ռազմական և էներգետիկ կապերն Իսրայելի հետ։ Իսրայելական զինատեսակները, հատկապես անօդաչու թռչող սարքերն ու ճշգրիտ հարվածային համակարգերը, կարևոր դեր են խաղացել Արցախի դեմ հաղթանակներում, իսկ Ադրբեջանն իր հերթին նավթ է մատակարարում Իսրայելին։ Թուրքիայի համար, հատկապես 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո, Իսրայելի հետ հարաբերությունները դարձել են կոշտ քննադատության առարկա։ Անկարան Գազայի պատերազմը բնութագրում է որպես ցեղասպանություն և սերտ կապեր է պահպանում Համասի հետ։ Այս տարբերությունը ոչ միայն դիվանագիտական է, այլև արտացոլում է երկու երկրների տարածաշրջանային տարբեր դիրքավորումները։ Ադրբեջանը փորձում է պահպանել բազմավեկտոր քաղաքականություն, մինչդեռ Թուրքիան ավելի հստակորեն դիրքավորվում է իսլամական աշխարհի որոշակի հատվածի կողքին։

Տարաձայնությունների հիմնական պատճառներից է նաև գաղափարական տարբերությունների ազդեցությունը։ Ադրբեջանը սահմանադրորեն աշխարհիկ պետություն է և վերջին տարիներին ավելի կոշտ է կիրառում այս սկզբունքը կրթական համակարգում։ Սա արտացոլում է Ալիևի կառավարման ոճը, որը փորձում է սահմանափակել կրոնական ազդեցությունը հանրային ոլորտում՝ հատկապես այն ֆոնին, երբ տարածաշրջանում առկա են կրոնական ծայրահեղականության ռիսկեր։ Թուրքիայում, ընդհակառակը, Էրդողանի ԱԶԿ-ն իշխանության գալուց հետո վերացրել է գլխաշորի հարցում եղած նախկին արգելքները և կրոնական ազատությունը դարձրել իր քաղաքական ինքնության կարևոր մաս։ Այս տարբերությունը ստեղծում է կառուցվածքային լարվածություն. այն, ինչ Ադրբեջանում դիտվում է որպես աշխարհիկության պաշտպանություն, Թուրքիայի իշխող շրջանակներում ընկալվում է որպես կրոնական ազատության սահմանափակում։

Ինքնիշխանության ընկալումները ևս խթան են տարաձայնությունների սրացման համար։ Հոկտեմբերի 2-ին Իլհամ Ալիևի ելույթը YAP-ի համագումարում Թուրքիայում շատերը մեկնաբանեցին որպես ուղղակի կամ անուղղակի մարտահրավեր։ Ալիևը հայտարարել էր, որ «երբ մեզ օգնություն էր պետք, ոչ ոք չօգնեց, ամեն ինչ գնեցինք մեր փողով՝ ներառյալ զենքը»։ Թեև անուններ չեն նշվել, այս խոսքերը դիտվեցին որպես Թուրքիայի դերի նվազեցում 2020 և 2023 թվականների Ադրբեջանի հաղթանակներում։ Սա արտացոլում է ավելի ընդգրկուն խնդիր. Ադրբեջանը, հաղթանակներից հետո ավելի ինքնավստահ դառնալով, փորձում է նվազեցնել այն ընկալումը, թե գտնվում է «մեծ եղբայր» Թուրքիայի ստվերում։ Բաքուն ցանկանում է ընդգծել իր ինքնիշխանությունը ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքին գաղափարական հարցերում։

Չնայած այս տարաձայնություններին, երկու կողմերն էլ լավ գիտակցում են, որ հարաբերությունների լուրջ վատթարացումը կհակասի իրենց հիմնական շահերին։ Ադրբեջանը Թուրքիայի գազի ներկրման կարևոր աղբյուրներից է (մոտ 22 տոկոս), և 2026 թվականին ստորագրվել են նոր երկարաժամկետ պայմանագրեր Ապշերոնի հանքավայրից գազի մատակարարման վերաբերյալ։ Ռազմական ոլորտում համագործակցությունը շարունակվել է նույնիսկ լարվածության գագաթնակետին. սեպտեմբերի վերջին ստորագրվել են մոտ 500 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր։

Այս ֆոնին երկու կողմերն էլ փորձել են զսպել ճգնաժամը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 15-ին Բաքվում հայտարարեց, որ հարաբերությունների ռազմավարական բնույթը գերազանցում է ցանկացած տարաձայնություն, և տարբերությունները չպետք է շահարկվեն սոցիալական ցանցերում։

Այս ճգնաժամը ցույց է տալիս, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, չնայած իր խորհրդանշական ուժին, չի կարող ամբողջությամբ վերացնել իրական քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական տարբերությունները։ Ադրբեջանի աճող ինքնավստահությունը, Իսրայելի հետ հարաբերությունների հարցում տարբեր մոտեցումները ինչպես և աշխարհիկության մեկնաբանության տարբերությունները ստեղծում են կառուցվածքային լարվածություն, որը հեշտությամբ կարող է վերածվել հանրային ճգնաժամի՝ հատկապես սոցիալական ցանցերի դարաշրջանում։

Առայժմ ռազմավարական շահերը (էներգետիկա, ռազմական համագործակցություն, տարածաշրջանային դիրքավորում) գործում են որպես սահմանափակող գործոն և նվազեցնում են լուրջ ճեղքման հավանականությունը։ Սակայն այս դեպքը կարևոր նախադեպ է. այն ցույց է տալիս, որ եղբայրության մասին հռետորաբանությունը միշտ չէ, որ բավարար է ներքին և արտաքին քաղաքականության հարցերում ինքնիշխանության պահանջները հաշտեցնելու համար։ Եթե գաղափարական տարաձայնությունները շարունակեն սրվել, կամ եթե տարածաշրջանային զարգացումները (հատկապես Իսրայել-Իրան գծով) ավելի խորացնեն տարբերությունները, ապա «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը կարող է ենթարկվել ավելի լուրջ փորձությունների։

1.https://www.bbc.com/news/articles/cwly0g2r4k3po (23.10.26)
2.https://x.com/oktay_saral/status/2109736185090257245
3.https://x.com/RTErdogan/status/2111784957467115822
4.https://report.az/en/domestic-politics/president-we-must-shape-our-foreign-policy-so-that-no-one-interferes-in-our-internal-affairs
5.https://www.turkiyetoday.com/nation/azerbaijan-bond-tested-in-war-crisis-and-differences-not-to-be-exploited-fidan-3230401?s=1

Նարե Գևորգյան

«Դրօշակ» թիվ 10 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company