ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգամաւորական ժողովը սահմանեց նոր նպատակներ

07 Հոկտեմբեր 2026

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգների շրջանը (AYF-WUS) սեպտեմբերի 24-ից 27-ը գումարեց իր 52-րդ տարեկան Պատգամաւորական ժողովը։ Բոլոր 13 մասնաճիւղերի պատգամաւորները հաւաքուել էին ՀԵԴ «Քեմփ Բիգ Փայնզ»-ում՝ քառօրեայ ժողովի ընթացքում վերանայելու անցած աշխատանքային տարուայ միջոցառումները, ծրագրերն ու նախաձեռնութիւնները եւ քննարկելու առաջիկայ տարուայ կազմակերպական ծրագրերը, առաջնահերթութիւններն ու նպատակները։

Ժողովին ներկայ էին ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի, ՀԵԴ Պատանեկան միութեան Կենտրոնական վարչութեան, ՀԵԴ ճամբարի կառավարման խորհրդի եւ ՀԵԴ Կանադայի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները։

Քննարկումների առանցքում էին անդամների ներգրաւուածութեան ընդլայնման, համայնքի հետ կապերի եւ հասարակական-քաղաքական գործունէութեան խորացման, հայ երիտասարդութեան համար աւելի ամուր հիմքերի ստեղծման, ինչպէս նաեւ բազմազան ծրագրերի եւ նախաձեռնութիւնների միջոցով Հայրենիքի հետ կապերի ամրապնդման ռազմավարութիւնները։

ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգամաւորական ժողովը վերահաստատեց կազմակերպութեան հաւատարմութիւնն իր հինգ հիմնասիւներին եւ ընդգծեց ՀԵԴ-ի էական դերը Հայրենիքի քաղաքական ու մշակութային կեանքում։

52-րդ տարեկան Պատգամաւորական ժողովն աւարտուեց նոր Կենտրոնական վարչութեան ընտրութեամբ, որի կազմում ընդգրկուեցին Անժելիք Ալեքսանդրը, Մանուկ Մինասեանը, Դալար Անդոնեանը, Նայիրի Ղազարեանը, Սարգիս Սերայտարեանը, Թալար Տէրտէրեանը եւ Ալիք Քալաշեանը։

Նորընտիր Կենտրոնական վարչութեան անունից Անժելիք Ալեքսանդրը յայտարարեց. «ՀԵԴ 52-րդ տարեկան Պատգամաւորական ժողովը վերահաստատեց միասնականութեան, յառաջընթացի եւ ծառայութեան հանդէպ մեր անսասան յանձնառութիւնը։ Մենք արժեւորեցինք մեր այսօրուայ դիրքը՝ միաժամանակ նոր տեսլական սահմանելով հայ երիտասարդութիւնն ու մեր Հայրենիքն ամրապնդելու համար։

Ժողովը վերահաստատեց այն արժէքները, որոնք մշտապէս առաջնորդել են ՀԵԴ-ին՝ զօրացնել երիտասարդներին, ծառայել մեր համայնքներին եւ հայկական ոգին փոխանցել սերնդից սերունդ։ Մենք հեռանում ենք ընդհանուր նպատակով միաւորուած եւ աւելի հզօր ու փոխկապակցուած հայկական ապագայ կերտելու վճռականութեամբ»։

1933 թուականին հիմնադրուած Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը Միացեալ Նահանգների ամենամեծ եւ ամենաազդեցիկ ամերիկահայ երիտասարդական կազմակերպութիւնն է, որը նուիրուած է Սփիւռքի հայ երիտասարդութեան շրջանում հասարակական, քաղաքական, կրթական, մարզական եւ մշակութային գիտակցութեան զարգացմանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company