ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Շրջանցումներ Եւ Հիմնական Օրախնդիրներ

29 Հունվար 2026

Հայաստանի Հանրապետութեան բանակի օրը անշուշտ առիթ է մեր զինեալ ուժերէն սահմանները պահպանող միաւորին դերակատարութիւնը արժանապէս գնահատելու եւ անոր անփոխարինելի ու հայրենիքի գոյութեան շարունակականութիւնը ապահովող գործառոյթի նշանակութիւնը հերթական անգամ լոյսին բերելու։

Բանակի օրուան առիթով վարչապետին հրապարակած ուղերձի հետեւեալ բաժինը լուսարձակի տակ պէտք է բերել եւ հետագայ իրադարձութիւններուն ուղղութեամբ կարգ մը խորհրդածութիւններ կատարել։

Եւ այսպէս․ «Բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեւ բանակը պետութեան կարեւորագոյն հաստատութիւններէն է, եւ չափազանց կարեւոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքները դիմակայելու համար, այն դէպքերում, երբ դիւանագիտութիւնը ի վիճակի չի լինի դա անել»։

Այսօրուան իրականութեան պայմանները եթէ նկատի չունենանք, ապա այս հատատումը իբրեւ օրինաչափ տեսութիւն կարելի էր տրամաբանականօրէն ընկալել։ Սակայն կայ իրականութիւն՝ ներխուժուած տարածք Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանչցուած սահմաններուն մէջ։ Կայ գրաւեալ տարածք Ազրպէյճանի կողմէ։

Այս իրականութեան մասին ուղերձին մէջ կայ ակնարկ։ «Ինչ վերաբերում է ՀՀ գրաւուած տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրուած է Հայաստանի եւ Ազրպէյճանի սահմանազատման յանձնաժողովների համատեղ գործունէութեան կանոնակարգին մէջ, արդէն իրաւական բարձրագոյն ուժ ունի երկու երկրներում եւ խնդիրը կը լուծուի սահմանազատման գործընթացում»։

Նախ, խնդրի լուծման մասին այսպիսի հաստատում կատարելը հեռու է համոզիչ ըլլալէ, մանաւանդ որ գործ ունինք ներխուժուած տարածքներէն բացի, այլ հայաստանապատկան տարածքներու նկատմամբ նկրտումներ ունեցող պետութեան հետ։

Երկրորդ, օրուան պայմաններուն մէջ առիթաւորուելու եւ ռազմագիտական առումով յատուկ նշանակութիւն ունեցող նոր դիրքեր գրաւելու նպատակը սահմանազատման գործընթացին ենթադրեալ զիջումներ տրամադրելու դիմաց այլ տարածքներ պահանջելն է։

Եւ երբ այս բոլորը տակաւին չեն վճռուած, անվերջ յղում ընելը Ալմա Աթայի հռչակագիրին եւ ատով իսկ տարածքային ամբողջականութեան թուանշաններ ճշդելը խիստ տարակուսելի կը դարձնէ ամբողջականութեան հասկացողութիւնը։

Աւելի սուր խնդիրը սակայն այն է, որ խաղաղութեան պայմանագիրի փաստաթուղթը նախաստորագրուած է։ Այնտեղ արձանագրուած է՝ Յօդուած Ա․ «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետութիւնների միջազգային սահմանները եւ որպէս այդպիսին ճանաչուել են միջազգային հանրութեան կողմից՝ կողմերը ճանաչում են եւ կը յարգեն միմեանց ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, միջազգային սահմանների անձեռնմխելիութիւնը եւ քաղաքական անկախութիւնը»։

Արձանագրութիւնն ու իրականութիւնը հակասական են։ Ազրպէյճան կը յարգէ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը՝ խախտելով զայն կամ ներխուժելով ինքնիշխան տարածքներ։

Այս փաստն է, որ վարչապետը պիտի մղէր խօսիլ բանակի ոչ թէ ապագայի տեսական գործառոյթին, այլ այս առիթով տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու առաջնային խնդիրին մասին։ Ընդգծելու, որ խաղաղութեան պայմանագիր կարելի չէ ստորագրել առանց ինքնիշխան տարածքներու վրայ վերահսկողութիւն հաստատելու։ Այլապէս ոչինչ կը խանգարէ, որ նախաստորագրուած տարբերակին նման ստորագրուի պայմանագիրը, ներխուժուած տարածքներով՝ յուսալով, որ սահմանազատման անժամկէտ գործընթացը օրին մէկը հեռացնէ ազրպէյճանական ուժերը հայաստանապատկան տարածքներէ։

Ո՛չ ուղերձներու մէջ՝ այս հիմնական խնդիրի շրջանցումով, ո՛չ ալ ամէն առիթի Ալմա Աթան վկայակոչելով այս հիմնահարցին լուծում կարելի է բերել։ Չեն կրնար նաեւ բերել իրողական խաղաղութիւն, որուն գլխաւոր երաշխաւորը կը շարունակէ մնալ հայոց բանակը։

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company