ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Հանրային ծառայողների աշխատատեղերը կրճատվում են «Աշխատի՛ր, Հայաստան» կարգախոսի ներքո

10 Մայիս 2019 Օրերս Ազգային ժողովն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխություն նախատեսվող օրենքը:

Թերևս, դրականն այն է, որ պաշտոնակատարների փոխարեն վերջապես կնշանակվեն բոլոր նախարարները և կունենանք լիարժեք ձևավորված կառավարություն: Ի վերջո՝ կկատարվեն կառավարության ձևավորմանը վերաբերող ՀՀ Սահմանադրության պահանջները:

Մյուս կողմից էլ, արդեն այս փուլում նոր թափ են առնում պետական համակարգում այսպես կոչված՝ օպտիմալացման խնդիրների շուրջ քննարկումները:

Վաղուց արդեն պարզ է, որ հիմնական նպատակադրումը պետական հատվածի աշխատատեղերի կրճատումն է: Պարզ է նաև, որ չեն հրապարակվում կրճատման իրական չափերը և իրավիճակից կախված՝ օրվա իշխանությունները հնչեցնում են իրարից էապես տարբերվող թվեր:

Օրերս Ազգային ժողովն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխություն նախատեսվող օրենքը:

Թերևս, դրականն այն է, որ պաշտոնակատարների փոխարեն վերջապես կնշանակվեն բոլոր նախարարները և կունենանք լիարժեք ձևավորված կառավարություն: Ի վերջո՝ կկատարվեն կառավարության ձևավորմանը վերաբերող ՀՀ Սահմանադրության պահանջները:

Մյուս կողմից էլ, արդեն այս փուլում նոր թափ են առնում պետական համակարգում, այսպես կոչված, օպտիմալացման խնդիրների շուրջ քննարկումները:

Վաղուց արդեն պարզ է, որ հիմնական նպատակադրումը պետական հատվածի աշխատատեղերի կրճատումն է: Պարզ է նաև, որ չեն հրապարակվում կրճատման իրական չափերը և իրավիճակից կախված՝ օրվա իշխանությունները հնչեցնում են իրարից էապես տարբերվող թվեր:

Սկզբում ներկայացվում էին պետական համակարգի գերուռճացվածությանը և նախատեսվող կրճատումներին վերաբերող անհասկանալի մեծ թվեր՝ մինչև տաս հազար:

Հանրային առարկայական դժգոհությունները տեսնելով՝ կառավարությունը հետ քայլ արեց և հրապարակ բերվեց փուլային կրճատումների՝ առավել անցնցում տարբերակը, ըստ որի առաջին փուլում բավարարվելու են մինչև հարյուր աշխատատեղերի կրճատումներով:

Առիթ ունեցել ենք հայտնելու հրապարակային տեսակետներ և փաստարկված մտահոգություններ՝ կառավարության նոր կառուցվածքի, օպտիմալացման քողի ներքո պետական հատվածի աշխատատեղերի նպատակադրված կրճատումների վերաբերյալ:

Առաջին հայացքից այս գործընթացները, կարծես, հիշեցնում են նախկին իշխանությունների կողմից, մոտ անցյալում, մեկնարկած՝ պետական համակարգի աշխատատեղերի կրճատման նույնաբովանդակ քայլերը:

Միանգամից հարկ է նկատել, որ պետական գործառույթների նվազեցումը, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո՝ աշխատատեղերի կրճատումները ինքնին չեն կարող համարվել համակարգային օպտիմալացում և ինքնաբերաբար չեն հանգեցնելու պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Օպտիմալացման գործընթացները միագործոն չեն և համակարգային առումով սխալ կլինի դրանց հանգուցալուծումը միայն որոշակի ընդհանրական տպավորություններով: Ասենք օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պետական ծառայողները աշխատելու փոխարեն սուրճ են խմում, ուստի այդ աշխատատեղերը պիտի կրճատվեն»:

Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ և ավելորդ շտապողականությամբ, առարկայորեն առաջանալու են համակարգային՝ չլուծված ավելի շատ խնդիրներ:

Պետական հատվածի աշխատատեղերի կրճատումը տրամաբանորեն պետք է ածանցվի օպտիմալացման հիմնական գործընթացներից և ինքնաբերաբար պետք է հանդիսանա դրա վերջին փուլը:

Նախ՝ պետք է հստակ ու չափելի ուրվագծվեն երկրի զարգացման ծրագիրը և պետության դրական պարտավորությունները, այն է՝ պետության կարգավորիչ ու մասնակցային դերակատարումը հանրային կյանքում:

Այնուհետեւ անհրաժեշտ է սահմանել պետական համակարգի գործառույթների համալիր շրջանակը, դրանց բովանդակային մանրամասն նկարագրերը: Դրան համապատասխան հնարավոր կլինի ձևավորել պետական կառավարման համակարգի ամբողջական կառուցվածքը:

Միայն այս հիմնարար քայլերի արդյունքները կարող են բավարար լինել՝ մշակելու գործող համակարգը նորի փոխարկելու արդյունավետ մոդելը: Հենց այս մոդելը կարող է լիարժեք ներառել պետական տարբեր մարմինների միջև և դրանց ներսում պետական ռեսուրսների տրամաբանական վերաբաշխումն ու նախատեսվող գործառույթների հետ արդյունավետ հավասարակշռումը: Վերջինս, բնականաբար, պետք է հիմնված լինի մասնագիտական խորքային վերլուծությունների, իրատեսական հաշվարկների ու կանխատեսումների վրա:

Հետևաբար՝ հիմնավոր, չափելի ու տեսանելի կդառնան նաև պետական այն ռեսուրսները, այդ թվում՝ աշխատատեղերը, որոնք, օպտիմալացման արդյունքում, անխուսափելիորեն ենթակա կլինեն վերաբաշխման կամ կրճատման:

Պակաս կարևոր չէ նաև առարկայական այն հանգամանքը, որ օպտիմալացման արդյունավետությունն ուղղակի պահանջում է՝ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակող մասնագետների ընտրությունը կազմակերպել բացառապես արդար և մրցակցային սկզբունքների հիման վրա:

Նախապատվությունը պետք է տալ հանրային ծառայողի մասնագիտական և մարդկային որակներին, օբյեկտիվ գնահատված մասնագիտական ունակությունների համապատասխանությանը զբաղեցվող պաշտոնին, այլ ոչ թե՝ կուսակցական պատկանելությանը կամ խնամի-ծանոթ-բարեկամ կապերին:

Ցավոք, այս անընդունելի գործելաոճը շարունակվում է՝ ստանալով նոր ձևեր և փաթեթավորումներ:

Հարկ է ևս մեկ անգամ կրկնել՝ այս կարևոր ու բարդ գործընթացները, յուրաքանչյուր դեպքում, անշեղորեն պահանջում են այն գիտակցումը, որ հանրային ծառայողի արհեստավարժությունը կուսակցական պատկանելիություն չունի, ազգակցական, բարեկամական կապեր չի ճանաչում: Այսինքն՝ պետական համակարգ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու և նրանց կարիերայի աճի համար պետք է ստեղծվեն արդար, հավասար ու իրական հնարավորություններ:

Մյուս կողմից՝ չպետք է որևէ կերպ ընդհանրացվի և թերագնահատվի պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի և էական սոցիալական ազդեցությունը աշխատանքը կորցնող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վրա:

Օպտիմալացման գործընթացները պետք է ունենան սոցիալական լիարժեք բաղադրիչ: Պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում՝ աշխատանքը կորցնելու ռիսկ ունեցող անձանց սոցիալական կարիքների և դրա հետևանքով առաջացող առարկայական խնդիրների լուծման հնարավորությունների համալիր գնահատման սկզբունքով:

Գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող «Աշխատի՛ր, Հայաստան» կարգախոսի ներքո ևս անընդունելի է օբյեկտիվ այն փաստի անտեսումը, որ աշխատանքը կորցնողի հետևում ընտանիք է՝ իր սոցիալական ծանր խնդիրներով:

Իսկ մեր երկրում աշխատաշուկան շարունակում է գերլարված մնալ՝ գործազրկության 20,8 տոկոս մակարդակի և շուրջ 25 տոկոս աշխատող աղքատների ֆոնին, երբ միջին աշխատավարձը նախորդ մեկ տարվա ընթացքում աճել է ընդամենը երկու տոկոսով, իսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company