ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Ապաշնորհ կառավարման հետևանքով ձախողվում է զբաղվածության պետական աջակցությունը

11 Հունիս 2019 Բազմիցս ենք փաստարկել և համակողմանի հիմնավորել, որ մեր երկրում աղքատությունը ծնող հիմնական պատճառը գործազրկության խրոնիկ բարձր մակարդակն է: Սահմանադրությամբ սոցիալական պետություն համարվող մեր երկրում ստեղծված են նաև բավարար իրավական հիմքեր, այդ թվում. սահմանված է պետության ուղղակի պարտավորությունը` բնակչության կայուն զբաղվածության անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

Խոսքը հատկապես վերաբերում է զբաղվածության պետական ծրագրերին, որոնց առաջնային շահառուները աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: Խոսքը վերաբերում է մեր երկրի այն քաղաքացիներին, որոնք օբյեկտիվորեն չեն կարող գտնել արժանապատիվ աշխատանք՝ առանց պետության հասցեական աջակցության:

Առարկայական և համակարգված ջանքերի գործադրման արդյունքում, 2015 թվականին, մեր երկրում ներդրվեց զբաղվածության բացառապես ակտիվ պետական քաղաքականության նոր մոդելը՝ զբաղվածության և ինքնազբաղվածության ապահովման 12 առանձին ծրագրերով: Այս ծրագրերն ապահովում են բավարար գործիքակազմ՝ յուրաքանչյուր գործազուրկի առաջարկելու կայուն զբաղվածության արդյունավետ աջակցություն՝ անհատական կարիքի և աշխատաշուկայում առկա պահանջարկի գնահատումների հիման վրա:

Զբաղվածության ոլորտում սա էր հեղափոխական փոփոխությունը՝ նաև միջազգային մասնագիտացված կազմակերպությունների և ոլորտի հեղինակավոր միջազգային փորձագետների կարծիքով: Այս մոդելն՝ իր առանձին ծրագրերով, Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվեց նաև հետխորհրդային տարածքի մի շարք երկրների՝ Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղզստան և այլն:

2017 թվականին մեկնարկել էին զբաղվածության պետական ծրագրերի ամբողջական էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները, որոնք պետք է ավարտին հասցվեին 2018 թվականի առաջին կիսամյակում: Մինչև կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը նախատեսված էր բարձր ռիսկային ծրագրերի համար նախատեսված միջոցների վերաբաշխում և տրամադրում ցածր ռիսկային ծրագրերին: Նպատակ էր դրված կանխարգելել ծրագրերի իրականացման շրջանակներում գնահատված ռիսկերը:

Նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո անտեսվեց նաև զբաղվածության բարեփոխումների շարունակականությունը: Դրա փոխարեն պատասխանատուները ուղղակի վերացրեցին այն կարգավորումները, որոնք վերաբերում էին ծրագրերի իրականացման ու գնահատման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին և արդյունքային ցուցանիշներին:

Այսպիսով, անհասկանալի մղումներով՝ նորից վերադարձան հին և արատավոր այն համակարգին, որի պայմաններում անհնար է լինելու ապահովել ծրագրերի իրականացման վերահսկելիությունը և նպատակային կառավարումը: Այսինքն՝ վերացվել է ծրագրերի արդյունավետության ապահովման բաղադրիչը: Թերևս, պատասխանատուները նպատակ են ունեցել հանել բոլոր անհրաժեշտ նվազագույն սահմանափակումները, որպեսզի առանց անհրաժեշտ ջանքերի գործադրման, հնարավորինս շատ ծախսեն զբաղվածության ոլորտին հատկացված պետական միջոցներ և ֆինանսական կատարողականի արդյունք ցույց տան:

Այս ծրագրերի իրականացման համար յուրաքանչյուր տարի, օրենքի պահանջով, հատկացվում են ֆինանսական միջոցներ՝ տվյալ տարվա պետական բյուջեով: Իրողությունն էլ այն է, որ գործազուրկների թիվը գրեթե չի նվազում, իսկ զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները համարժեք չեն թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունների կողմից այս ոլորտի համար որդեգրված նպատակներին: Վերջին հինգ տարիներին պետական բյուջեով զբաղվածության պետական ծրագրերի համար նախատեսվում է ընդամենը 1,7 միլիարդ դրամ: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում գործազուրկ են 230 հազարից ավել քաղաքացիներ, որոնցից ավելի քան 65 հազարը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում:

Ցավոք, նույնիսկ այս պայմաններում, 2018 թվականին ծախսվել է պետական բյուջեից զբաղվածության պետական աջակցությանը հատկացված միջոցների ընդամենը 25 տոկոսը կամ 440 միլիոն դրամը՝ 1,7 միլիարդ դրամից: Ավելին, հիմնական ծրագիր հանդիսացող գործազուրկների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրի գումարներից ծախսվել է ընդամենը 10 տոկոսը: Եվ այս խնդրահարույց միտումը շարունակվում է նաև 2019 թվականին:Պատասխանատուները այս անթույլատրելի իրավիճակը նորից ու նորից պայմանավորում են ժամանակի անհրաժեշտությամբ, որը պետք է ինչ-որ բարեփոխումներ անելու համար: Որպես հիմնավորում անհասկանալիորեն վկայակոչում են նաև նախորդ կառավարության հանձնարարականը՝ որոշ ծրագրերի կասեցմանը վերաբերող (այս հանձնարարականի մասին վերևում անրադարձ կա):Փաստն այն է, որ լայն հանրության համար ականջահաճո խոստումների և կարգախոսերի ֆոնին՝ հարյուր հազարավոր գործազուրկներ, նույնիսկ այս սուղ միջոցների հատկացման պարագայում չեն ստանում իրենց հասանելիք պետական աջակցությունը և շարունակում են աղքատ մնալ՝ ապաշնորհ կառավարման հետևանքով:

Ապացուցման կարիք չունի, որ կայուն զբաղվածության ապահովումը խոսելով չի լինելու, իսկ այս քաղաքականության ակնհայտ ձախողումները հնարավոր չի շղարշել ձևական օրակարգերով: Այս ճշմարտության գիտակցման փոխարեն՝ օրվա իշխանությունը շարունակաբար ասում է. «Աշխատի՛ր Հայաստան», «Մշակելու ենք զբաղվածության նոր ռազմավարություն», «Որակյալ կրթության միջոցով խթանելու ենք արժանապատիվ աշխատանք», «Ունենալու ենք սոցիալական ներառական զարգացում», «Աղքատությունը հանելու ենք մարդկանց գլուխներից» և այլն:Ի դեպ, ամեն անգամ նմանատիպ կոչեր և կարգախոսեր լսելիս՝ հիշում եմ ուրախության առիթներին իմաստուն պապիս հետևյալ հորդորը. «Այս կենացն էլ խմենք, բայց հետո՝ ելնենք ու պարենք»:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company