ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Ասուլիսներ

Ներկայացված նախագիծն ունի կասկածելի սկիզբ ու կասկածելի հետևանքներ

21 Հունիս 2019 ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, ինչի ժամանակ անդրադարձան երկու օր տևած նստացույցին: Նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանն իր խոսքի սկզբում նախ անդարդարձավ նախաձեռնությանը` նշելով, որ այն ստեղծվել է Հարակային օրենսգրքի եկամտային հարկի համահարթ սկզբունքի դեմ:

«Ուսումանսիրել են մի շարք երկրների մոդելներ ու եկել այն համոզման, որ սա կարող է բերել հասարակության բեևեռվածության, երակմուտների ոչ արդար բաշխման։ Ունեցել ենք մի քանի ակցիաներ, նամակներ ենք փոխնացել պատգամավորներին, հանդիպումներ ունեցել ԱԺ ֆրակցիաների հետ։ Վերջին ակցիան երկօրյա նստացույցն էր, ու հիմա սպասում ենք Ազգային Ժողովում օրենսդրական փաթեթի քննարկումներին` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց նա։

«Ահազանգ» նախաձեռնության մյուս անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենց միակ պահանջը պրոգրեսիվ արդար համակարգ ունենալն է, իսկ համահարթ սկզբունքն ուղիղ հակասում է այդ դրույթին, ինչի համար էլ պայքարում ենն:

«Սա էլեկտրաքներգիայի թանկացում չէ, որ քաղաքացին միանգամից ընկալի` ինչի մասին է խոսքը: Պետք է բացատրենք, որոշակի պատկեարցում տանք նրանց: Առաջին ընթերցումով անցավ օրինագիծը, երկրորդ ընթերցումն էլ առաջիկա օրերին կլինի, բայց հույս ունենք, որ պատգամավորները քաջ կգիտակցեն` ինչին են կողմ քվեարկում»,- նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Ահազանգ» նախաձեռնության անդամներին երեկ մոտեցած վարչապետի հետ զրույց էր ունեցել հենց Քրիստինեն:

Ներկայացված նախագիծը դժվար է որպես հարկային բարեփոխում ներկայացնել, ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, դա ունի կասկածելի սկիզբ ու կասկածելի հետևանքներ:

Ըստ իրենց կատարած հաշվարկների` նախագիծը միանաշանակ երկար կյանք չի ունենալու ու վերադարձը նորից պրոգրեսիվ հարկմանն անխուսափելի է լինելու:

«Այս փոփոխությունը դրականորեն չի ազդում մինչև 150 000 դրամ աշխատավարձով աշխատողների վրա, որոնք աշխատողների 71 տոկոսն են (435 000 աշխատողներ), չի ազդում նաև աշխատողների 25 տոկոսը (142 000 մարդ) կազմող աղքատների վրա: Բացի այդ` բյուջեի հարկային մուտքերի նվազելու են 45 մլրդ դրամով, որը փոխհատուցվելու է անուղղակի հարկերի ավելացմամբ և գների բարձրացմամբ: Գործող իշխանության նախընտրական ծրագրում կարմիր թելի նման անցնում էր դրույթը, որ պետք է խթանվի արժանապատիվ աշխատանքը, որ մարդիկ դուրս գան աղքատությունից, ու բարեկեցիկ պայմաններում ապրեն: Բայց այժմ աշխատող աղքատներին համահարթ սկզբունքով հարկելով որևէ բարելավում չենք իրականանցնում»,- ներկայացրեց Ավետիսյանը:

Ի՞նչ է լինելու, եթե ընդունվի օրենքը. նախաձռեռնության անդմաներին հարց ուղղեցին լրագրողները: Ի պատասխան Քրիստինե Վարդանյանը նշեց, որ մինչև վերջ փորձելու են պայքարել բոլոր միջոցներով ու ամեն ինչ անելու են, որ կոնկրետ այդ դրույթը չընդունվի: «Կոնկերտ քայլերը կախված են լինելու նրանից, թե մյուս կողմն ինչ է անելու, ինչպես է արձագանքելու: Մեր քայլերը լինելու են իրենց քայլերի արձագանքը»,- ամփոփեց նա:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company