ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Հայկական ժամանակը» և խոսքի ազատությունը

05 Սեպտեմբեր 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Քարոզչություն կարող ես անել տարբեր, այդ թվում և ամենաճղճիմ ձևերով ու մեթոդներով, ընդհուպ՝ մոռանալով դիրք ու կարգավիճակ:

«Հայկական ժամանակն», անշուշտ, շարքային լրատվամիջոց չէ այսօր: Հաշվի առնելով ՀՀ վարչապետի ընտանիքին շատ մոտ կանգնած լինելու անհերքելի փաստը, կարելի նույնիսկ ասել, որ այս թերթը համարյա պետական լրատվամիջոց է և, ըստ մեր պատկերացումների, պարտավոր է առնվազն կեղծ տեղեկատվություն չտարածել և գոտկատեղից ներքև քարոզչություն չանել: Դասականը կասեր՝ սիրուն չի:

Հասկանալի է, որ «Հայկական ժամանակը» չէր կարող անտարբեր անցնել ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան օրվա կապայցությամբ ստացված շնորհավորանքների կողքով, մանավանդ, որ այդ օրը իշխանությունն էլ, բանուգործը թողած, համակ ուշադրությամբ էր հետևում, թե ով և ինչպես է շնորհավորում Քոչարյանին: Ստույգ չեմ կարող ասել, թե ինչո՞ւ էին այդ օրը ակտիվացել նաև Քոչարյանին շնորհավորել չցանկացողները, բայց նրանք մի անբացատրելի ջանասիրությամբ էին լծվել շնորհավորողներին փնովելու և նրանց շնորհավորական ուղերձները ծաղրելու գործին: Պե՞տք էր, արդյոք, նման բան անել, մանավանդ որ առջևում բազմաթիվ ծնունդներ ու ծննդյան օրեր կան, և, մարդ ես, մեկ էլ տեսար մի օտար երկրի ղեկավար էլ լավ առիթով ջերմ խոսքեր փոխանցի, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանին: Քոչարյանի կողմնակիցներն, ինչ է, պետք է նախանձից պայթե՞ն, դնեն ու հատիկ-հատիկ քննարկե՞ն, թե ինչու սա այս ասաց, նա այսպես գովերգեց, մյուսն այսքան մեծարեց Փաշինյանին: Ասելս այն է, որ տգեղ նախադեպեր չստեղծենք, սերունդներին չծանրաբեռնենք ատելության բեռով ու չխանգարենք, որ հանդուրժողականությունը վերջապես կայանա հայաստանյան իրականության մեջ:

Իսկ հիմա գանք բուն ասելիքին: «Հայկական ժամանակ» թերթը, ինքնատիրապետումն ակնհայտորեն կորցրած, մի «շառաչուն» հրապարակում էր արել Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ և, ինչպես ասում են, «տեղն էր դրել» ԼՂՀ գործող պաշտոնյաներին, որոնք «համարձակվել էին» իրենց շնորհավորական խոսքում «չափն անցնել»: «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած շնորհավորանքներին, ապա զուտ մարդկայնորեն դա, իհարկե, հասկանալի է. ԼՂՀ գործող պաշտոնյաներից շատերը նրա հետ ճանապարհ են անցել եւ նրան համարում են իրենց ընկերը։ Եվ շատ նորմալ կընկալվեր, եթե ընկերները ծննդյան օրվա առթիվ շնորհավորեին նրան՝ մաղթելով, ասենք, քաջառողջություն, երկար տարիների կյանք, շուտափույթ ազատ արձակում եւ այլն։ Բայց երբ շնորհավորական ուղերձները հեղեղված են, ասենք, «դժվար է գերագնահատել Ձեր ավանդը…» կամ «Ձեր անուրանալի ներդրումը պետականության կայացման գործում» ճոռոմ արտահայտություններով, սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում»,- գրել է «ՀԺ»-ն՝ ըստ երևույթին անակնկալի գալով շնորհավորական ուղերձների քանակից ու որակից: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շկոլայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն արդեն հասցրել էր ավետել, որ, իբր, «Քոչարյանն ընկերներ չունեցող մարդ է»: Թե որտեղի՞ց նրան այդ տեղեկությունը, ոչ ոք չգիտի, փոխարենը փաստերը միանգամայն հակառակի մասին խոսեցին, և հանկարծ պարզվեց, որ հանրահայտ շկոլայի այն թեզը, թե Քոչարյանը որևէ հենարան չունի, մեղմ ասած՝ հօդս ցնդեց: Մենք հենց սրանով ենք պայմանավորում «ՀԺ»-ում առաջացած անհարկի իրարանցումը, այլապես ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը ավելորդ ուշադրություն կենտրոնացներ մի այնպիսի երևույթի վրա, ինչպիսին նախկին նախագահի ծննդյան օրն է:

Խնդրո առարկա հրապարակման մեջ աչքի է զարնում թերթի տենդենցիոզությունը, որն, առհասարակ, մերժելի է, եթե խոսքը ԶԼՄ-ի մասին է: Թիրախավորել են հատկապես Արցախի ղեկավարներին, թեև, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում Ռոբերտ Քոչարյանի անցած ճանապարհի գնահատականներն անհամեմատ ավելի բարձր էին, իսկ աշխարհաքաղաքական առումով՝ ավելի ընդարձակ, քան Հայաստանն ու Արցախը միասին վերցված: Եվ ուրեմն՝ հարց է առաջանում. հարգելի «ՀԺ», Պուտինի «ճոռոմ արտահայտությունները» թողած՝ Քոչարյանի ընկերների շնորհավորանքների՞ց եք «կախվել»: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանին ջերմորեն շնորհավորել է նաև Սերժ Սարգսյանը՝ չմոռանալով նույն ջերմությամբ ցեխը կոխել գործող իշխանությանը: «ՀԺ»-ն, սակայն, դա «չի նկատել» և, կրկնում եմ, կառչել է բացառապես Արցախի ղեկավարների օձիգից:

Գրել են. «Որովհետեւ ստացվում է, որ ԼՂՀ իշխանությունները փառաբանում են մեկին, որը Հայաստանում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, այդ գործով կալանավորված է, եւ որը Հայաստանի (վստահաբար՝ նաեւ Արցախի) ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից ընկալվում է որպես պետականությանն ահռելի վնասներ հասցրած հանցագործ, որի տեղը բանտում է»: Համաձայնեք, որ այս երկարաշունչ նախադասության մեջ միակ ճշմարտությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն կալանավորված է, իսկ մնացած լոլոները ենթադրությունների շարքից են՝ մեղադրանք, ժողովրդի բացարձակ մեծամասնության ընկալումներ և այլն: Այս տեմպով «ՀԺ»-ն մի օր էլ կարող է գրել, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ըկալել է, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է մարտի 1-ը, վերացրել է կոռուպցիան, անկախացրել է դատարանները և այլն:

Կա մտածողության մի տեսակ, որից ծնված մտքերը, սովորաբար, զավեշտալի են լինում: Ահավասիկ, դրա ապացույցը. «ԼՂՀ իշխանությունները ոչ միայն անուղղակիորեն իրենց անվստահությունն են հայտնում Հայաստանի դատաիրավական համակարգին, այլեւ արհամարհում են Հայաստանում իշխող հանրային կարծիքը։ Սա իսկապես մտահոգիչ է, որովհետեւ երբ ԼՂՀ գործող իշխանությունները դիֆերամբներ են ձոնում Ռոբերտ Քոչարյանին, դրա արդյունքում փոխվում է հասարակության վերաբերմունքը ոչ թե Քոչարյանի, այլ ԼՂՀ իշխանությունների նկատմամբ։ Իսկ դա շատ վտանգավոր է հատկապես հիմա, երբ մեզ Հայաստան-Արցախ միասնությունը պետք է առավել, քան երբևէ»: Ստիպված եմ ասել, որ այդ նույն ԼՂՀ ղեկավարների միջնորդությամբ ՀՀ «դատավարական համակարգը» մի անգամ ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, բայց հաջորդ իսկ օրը ՀՀ իշխանությունները հարձակվեցին դատարանների շենքերի և դատավորների վրա, թեև չունեին դրա իրավունքը: Քոչարյանին կրկին կալանավորեցին դրանից հետո: Հիմա, հարգելի «ՀԺ», ի՞նչ եք հրամայում, որ անեն ԼՂՀ ղեկավարները՝ հարգե՞ն մի «դատավարական համակարգ» որ Փաշինյանի մատի ցուցումով է որոշումներ կայացնում:

Եվ վերջապես, չի կարելի կորցնել իրականության զգացումն ու թելադրել, թե ինչ պետք է ասեն ու գրեն մարդիկ: Ո՞ր դարն է այսօր, նայե՞լ եք օրացույցին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company