ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Ընտրություններում հաղթանակ է տարել կայացման փուլում գտնվող ՏԻՄ համակարգը

16 Սեպտեմբեր 2019 Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Մոսիյանի հետ:

–Դաշնակցությունն ինչպե՞ս է գնահատում Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունները:

-Կենտրոնական կոմիտեն քննարկել է Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքն ու արդյունքները եւ դրանք որակել որպես ազատ եւ ժողովրդավարական:

-Դաշնակցության համար գոհացուցի՞չ էին ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

-Այո, արդյունքները գոհացուցիչ էին: Կայացած ընտրություններին Դաշնակցությունը հանրապետության համայնքներում առաջադրել կամ պաշտպանել է 34 համայնքի ղեկավարի եւ 48 ավագանու անդամի թեկնածուների: Դաշնակցության կողմից պաշտպանված համայնքի ղեկավարների թեկնածուներից 21-ն են ընտրվել, իսկ ավագանու թեկնածուներից՝ 41-ը: Այսինքն, մեր կողմից առաջադրված եւ պաշտպանված թեկնածուների 2/3-ն այս մրցապայքարում հաջողություն է գրանցել:

Նախքան ընտրությունները Դաշնակցությունն ուներ 14 համայնքի ղեկավար, ընտրությունների արդյունքում մենք ունեցանք 21-ը: Այդ առումով ընտրությունների արդյունքները գոհացուցիչ են Դաշնակցության համար:

-Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հայտարարել են ընտրապայքարում իրենց «ջախջախիչ» հաղթանակի մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց հայտարարություներին:

-Ուրիշների ասածները չեմ ցանկանում մեկնաբանել, պարզապես ասեմ, որ մեր երկրում ընտրությունների մրցապայքարի արդյունքում որեւէ մեկը չի կարող ջախջախիչ հաղթանակ տանել: Դա չկշռադատված արտահայտություն է, որը հարված է հասցնում բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներ դիմագրավելու խնդրի առաջ կանգնած մեր հասարակության միասնականությանը։

Մեր երկրում մեկը մյուսի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տանելու անհրաժեշտություն չկա: Ջախջախում են թշնամուն՝ սահմանից այն կողմ: Մեր հայրենիքում չեն կարող լինել «ջախջախված» հայրենակիցներ: Ես կասեի, որ ընտրություններում հաղթանակ է տարել կայացման փուլում գտնվող ՏԻՄ համակարգը: Եթե կայացման եւ զարգացման դիտակետից նայենք ՏԻՄ համակարգին, մեզ մոտ հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել: Եղել են մրցապայքարի արդյունքում ընտրված եւ չընտրված թեկնածուներ: Հուսամ, որ այդ հայտարարությունները միտումնավոր չեն արվել:

-Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում խոսվում է մոտ 128-130 համայնքներում տարած հաղթանակի մասին:

-Նմանատիպ հայտարարությունները քարոզչական մանիպուլյացիաներ են: Այդ «հաղթանակները» սխալ վերլուծության եւ ոչ ճիշտ տրամաբանության արդյունք են: Այդ նույն տրամաբանությամբ Ստեփանակերտ քաղաքում մասնակցած ընտրողների թիվը կազմել է հանրապետության ընտրողների մոտ 32 %-ը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է անկուսակցական թեկնածուն, երկրորդ հորիզոնականում է Դաշնակցության պաշտպանած թեկնածուն, 3-4-5-րդում՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հիմա ի՞նչ է ստացվում՝ ընտրություններում հաջողություն գրանցած կուսակցականների դեպքում կուսակցությունը հաղթել է, իսկ ոչ առաջին հորիզոնականը զբաղեցրած կուսակցության անդամների պարագայում՝ կուսակցությունը տվյալ համայնքում չի՞ մասնակցել ընտրապայքարին։

Մյուս հարցը՝ խոսվում է 130 թեկնածուների հաղթանակի մասին: Իսկ ինչքա՞ն են եղել մինչեւ ընտրությունները՝ 160, թե՞ 170. այս մասին ոչինչ չի ասվում։

Կրկնում եմ, սրանք ոչ ճիշտ վերլուծության արդյունքներ են։

Եթե նայենք պաշտոնական վիճակագրությանը, ապա ՏԻՄ ընտրություններում մասնակցել է համայնքի ղեկավարի 413 թեկնածու, որից կուսակցական են եղել ընդամենը 128-ը, իսկ կուսակցությունների կողմից առաջադրվել է ընդամենը 3 թեկնածու: Ավագանու թեկնածուների թիվը կազմել է 1396, որից կուսակցական են եղել ընդամենը 248-ը, իսկ կուսակցությունների կողմից առաջադրվել է ընդամենը 18 թեկնածու:

Կարծում եմ այս առումով Արցախում հաջողություն է գրանցել «անկուսակցականների կուսակցությունը»։

-Լուրեր են տարածվում, ըստ որոնց՝ ՏԻՄ ընտրությունները չքաղաքականացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

-Պետք է տարբերակել խոսակցություններն ու քննարկումները պայմանավորվածություններից: Համայնքի ղեկավարի պաշտոնը մեր օրենսդրությամբ քաղաքական պաշտոն է։ Դաշնակցությունը չի կարող ունենալ մեր օրենսդրությանը հակասող պայմանավորվածություններ։ Այդ է պատճառը, որ Դաշնակցությունն այն եզակի քաղաքական ուժերից է, որը նախօրոք հայտարարել է իր սատարած թեկնածուների մասին՝ մասնավորապես քաղաքային համայնքներում։

-Ինչպես ասացիք՝ 228 համայնքում տեղի ունեցած ընտրություններին Դաշնակցությունը սատարել է 34 համայնքի ղեկավարի թեկնածուի, ինչը կազմում է ընդհանուր համայնքների միայն 15%-ը: Այս ցուցանիշն արդյո՞ք քիչ չէ Դաշնակցության համար:

-Նայած թե որ կողմից ենք նայում: Եթե համայնքների թվի քանակով նայենք, ապա Դաշնակցությունը համայնքների թվի 15%-ում է սատարել որևէ թեկնածուի, բայց չպետք է մոռանալ, որ այդ 34 համայնքները կազմում են մեր ազգաբնակչության առնվազն 70%-ը։

Ասեմ նաեւ, որ Դաշնակցությունն այս ընտրություններին սատարել է ինչպես կուսակցական, այնպես էլ համակիր թեկնածուների:

-Ինչո՞վ էր պայմանավորված Դաշնակցության այդ որոշումը:

-Ամենեւին էլ պարտադիր չէ, որ Դաշնակցության սատարած թեկնածուները պարտադիր կուսակցականներ լինեն: Դաշնակցութունն ավելի շատ ուշադրություն է դարձրել թեկնածուների հմտություններին եւ կարողություններին:

Եթե մեր համակիր թեկնածուները լավ ծրագրերով են հանդես եկել, մենք պաշտպանել ենք այդ թեկնածուներին, որովհետեւ մեզ համար սեփական թեկնածուի բարդույթ գոյություն չունի: Խնդիրը ՏԻՄ համակարգի կայացումն է, համայնքներում ունակ ղեկավարի առկայությունը:

Մենք առաջնորդվել ենք այս սկզբուքներով, եւ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ բոլոր այն համայնքներում, որտեղ մենք առավելության չենք հասել, գրավել ենք 2-րդ հորիզոնականը, այն էլ՝ շատ տեղերում թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը մինչեւ 20 ձայն էր։ Սա խոսում է ճիշտ ընտրված թեկնածուների մասին։

-Դաշնակցությունը սեպտեմբերի 12-ից սկսել է 2020թ. ընտրություններին միասնական օրակարգով եւ համաձայնեցված թեկնածուով առաջադրվելու շուրջ բանակցություններ: Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները:

-Կենտրոնական կոմիտեն գործադրում է Դաշնակցության Արցախի արտահերթ Շրջանային ժողովի որոշումը: Արդեն իսկ մեկնարկել է մեր հանդիպումների շարքը: Հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ՝ ստանալու նրա օրհնությունը: Արցախի հոգեւոր առաջնորդը կիսել է միասնական օրակարգ ձեւավորելու՝ Դաշնակցության կողմից արծարծված մտահոգությունները եւ ողջունել միասնական օրակարգ ձեւավորելու ուղղությամբ տարվող ջանքերը: Պարգեւ սրբազանն օրախնդիր է համարել նաեւ հասարակության մեջ ամեն տեսակի պառակտման ու բեւեռացման առաջն առնելու յուրաքանչյուր քայլ:

Այս փուլում հանդիպելու ենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ։ Գործընթացի ամփոփումը լինելու է հրապարակային, եւ հանրությունը տեղեկացված է լինելու այս ամենի մասին։

Լուսինե Թեւոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company