ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Վաշինգտոնը հիմնավորվում է սևծովյան ավազանում

20 Սեպտեմբեր 2019 Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները Վրաստանի Անակլիա խորջրյա նավահանգստի կառուցման նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրությունը։ Հարցը դիտարկվում է ինչպես տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպես էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։

Նավահանգստի կառուցման նախագծի համաձայն, որի մեկնարկը տրվեց 2016-ին, ձևավորվեց Anaklia Development Consortium-ը։ Կոնսորցիումում ընդգրկված են Վրաստանի TBC Holding-ը, ամերիկյան SSA Marine ընկերությունը (container terminal operator), անգլիական British Wondernet Express և բուլղարական G-Star ներդրումային ընկերությունները։ Կոսորցիումը Անակլիա նավահանգստի ու դրա ենթակառուցվածքների զարգացման նպատակով համագործակցության լայն շրջանակ է ձևավորել տարբեր միջազգային խոշոր կազմակերությունների հետ։ Կոսցորցիումի տեսլականը Անակլիա նավահանգիստը միջազգային տրանսպորտային լոգիստիկ հանգույցի վերածելն է, որտեղով կիրականացվեն բեռնափոխադրումներ դեպի Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ։

Նախատեսվում էր, որ մինչ 2025-ը վրացական նավահանգիստը կարող էր իրականացնել տարեկան 100 մլն տոննա ծավալի բեռնափոխադրումներ։ Նախագծի համաձայն, Անակլիա նավահանգսիտը կառուցվելու է 9 փուլերով և ավարտվելու է 2069 թվականին։ Արդյունքում, նավահանգիստը ունենալու է 20.5մ խորություն, 600 հա ազատ տնտեսական ու արդյունաբերական գոտի։ Տարբեր հաշվարկներով, ներկայում Վրաստանի նավահանգստային կարողությունները թույլ են տալիս ընդունել համաշխարհային ծովային բեռնափոխադրումների շարժի շուրջ 25%-ը։ Նախագծի երկրորդ փուլում ակնկալվում է շուրջ $266 մլն ծավալի միջոցներ ստանալ ԵՄ-ից։ Նախագիծը գնահատվում է մինչև $2.5 մլրդ։

Վրաստանի իշխանությունները նավահանգստի կառուցումը դիտարկում են մի քանի հարթությունում։ Նախ դա կարևորագույն նշանակություն ունի չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության շրջանակում, որը հնարավորություն կտա կապել Չինաստանը Եվրոպայի հետ։ Հիշեցնենք, որ 2017 թվականին Չինաստանի ու Վրաստանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Երկրորդ՝ դա կթուլացնի տնտեսական, հետևաբար՝ նաև քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։

Պեկինն իր հերթին մեծ կարևորություն է տալիս տնտեսական այն նախագծերին, որոնք կարող են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության համատեքստում կամրջել Ասիան Եվրոպային։ Ընդ որում, պետք է նկատել, որ հատկապես վերջին տասնամյակում Չինաստանն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում տարբեր տարածաշրջաններում նավահանգիստների ձեռքբերման հնարավորության հարցերին։ Այդ հետաքրքրությունն անշուշտ տարածվում է նաև վրացական Անակլիա նավահանգիստի նկատմամբ։

Հիշեցնենք, որ սևծովյան արևելյան ավազանում առաջին խորջրյա Անակլիա նավահանգստի կառուցման նպատակով 2014 թվականին հայտարարված տենդերով հետաքրքրված էր չինական ընկերություններից մեկը, որը պատրաստակամություն էր հայտնել այդ նախագծում իրականացնել մինչև $12 մլրդ ծավալի ներդրումներ։ Արդյունքում 2016 թվականին տենդերը շահեց վրացական TBS holding-ը։

Ինչպես նկատում են տարբեր փորձագետներ, նախագծի կառուցման գործում չինական ընկերության ներգրավմանը մեծապես խոչընդոտել է Միացյալ Նահանգերը։ Վաշինգտոնն իր հերթին է մեծ ուշադրությամբ հետևում է Անակլիա նավահանգստի հարցում Թբիլիսի-Պեկին համագործակցությանը։ Կարծում ենք, որ կողմերի միջև երկխոսությունը շահավետ է Միացյալ Նահանգներին այնքանով, որքանով այդ նախագծի իրականացմամբ Վրաստանը տնտեսապես, քաղաքականապես կկարողանա թուլացնել կախվածությունը Ռուսաստանից։

Անշուշտ, Չինաստանից Վրաստանի չափից ավել կախվածության հնարավորությունը որևէ կերպ չի տեղավորվում Վաշինգտոնի ծրագրերում։ Խնդիրն ակտուալացել է հատկապես վերջին շրջանում Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմի բերումով։

Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն ամեն գնով փորձում է աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։ Տարբեր փորձագիտական գնահատականներով, Վաշինգտոնը նախատեսում է Սևծովյան ավազանում ունենալ իր ռազմածովային բազան, և այդ հարցում Անակլիա նավահանգստի հետ կապված մեծ ակնկալինքեր ունի։

ԱՄՆ-ի համար հարցն ակտուալացել է նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի միակցումից հետո։ Արդյունքում Միացյալ Նահանգները ստիպված են առայժմ բավարարվել 1936թվականի Մոնտրյոյի կոնվենցիայով, որով ոչ սևծովյան պետությունների ռազմանավերը իրավասու են ծովում գտնվել ոչ ավել քան 21 օր։

Սև ծովում մշտական ներկայության համար անհրաժեշտ է գործել Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի նավատորմի միացյալ կազմում։

Ռուսաստանն իր հերթին անհանգստացած է Աբխազիայի անմիջական հարևանության գտնվող Անակլիա նավահանգստի կառուցման նախագծի շուրջ ծավալվող զարգացումներով՝ նախևառաջ հարցի ռազմաքաղաքական, անվտանգային դիտանկյունից։ Այս առումով, Անակլիա նավահանգստի գոտում ամերիկյան ռազմածովային բազայի հնարավոր տեղակայման մասին խոսակցություններն անգամ ջղաձգություն են առաջացնում Մոսկվայի համար՝ այդ հարցում սպառնալիքներ տեսնելով իր ուղիղ շահերի ու հետաքրքրությունների համար։ Առավելևս, երբ Վրաստանը չի թաքցնում Հյուսիսատլանտյան դաշինքին իր անդամակցության մասին մտադրությունը։ Անակլիա նավահանգստի կառուցումը չի տեղավորվում Մոսկվայի մոտեցումներում նաև այն պատճառով, որ դա կարող է դառնալ խորջրյա Նովոռոսիյսկ նավահանգստի մրցակիցը։ Արդյունքում, նավահանգստի կառուցման նախագծի հետագա ճակատագրի հարցում մեխանիկորեն համընկնում են Ռուսաստանի ու Չինաստանի շահերը։

Անկախ այն բանից, թե ինչպես կհանգուցալուծվի Անակլիա նավահանգստի կառուցման հարցում միջազգային խաղացողների միջև ուժերի վերադասավորվածության գործընթացը, դա բարձրացնում է հարևան Վրաստանի տարածաշրջանային ու միջազգային կշիռը՝ ինչպես հարցի տնտեսական-տրանսպորտային, այնպես էլ անվտանգային տեսանկյուններից։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company