ՀՅԴ Հոլանդիայի կառույցը համալրվեց նոր երիտասարդներով
20 Հունվար 2020
Հոլանդիայում ՀՅԴ հիմնադրման 129-ամյակի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել ավանդական երդման արարողություն: ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի կնքահայրությամբ երդում են տվել և ՀՅԴ Հոլանդիայի կառույցի շարքերն համալրել հինգ նորագիրներ:
Նշենք, որ Նիդերլանդների (Հոլանդիա) Ալմելո քաղաքում հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՅԴ 129-ամյակին նվիրված տոնակատարություն, որտեղ, որպես օրվա գլխավոր բանախոս, հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: