ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Սովորական» ցեղասպանություն

03 Մայիս 2025

Ապրիլը հայոց պատմության մեջ նշանավորվում է հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելով ու պահանջատիրությունը ևս մեկ անգամ նորոգելով:

Շատ է խոսվել հայոց ցեղասպանության, դրա պատճառների, գաղափարական հիմքերի մասին, և թվում էր, որ հայությունը բավականաչափ դասեր քաղել է, որ թույլ չտա իր պատմության մեջ ևս մեկ ցեղասպանության կրկնություն, բայց այն, ինչ տեղի ունեցավ մեկ ու կես տարի առաջ Արցախի Հանրապետությունում, ցույց տվեց, որ հայությունը` ցավոք սրտի, դասեր չի քաղել 1915 թ. ապրիլի 24-ից:

Իսկ ի՞նչ էր 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին Արցախում տեղի ուեցածը, արդյո՞ք այն ցեղասպանություն էր, պարզելու համար` նախ հասկանանք թե ինչ է ցեղասպանությունը` ըստ միջազգային իրավունքի:

1933 թ. Մադրիդում գումարված կոնֆերանսում իրավաբան Ռաֆայել Լեմկինն առաջին անգամ առաջարկել է ստեղծել բազմակողմ կոնվենցիա և մարդկային խմբերի ոչնչացումը որակել որպես միջազգային հանցագործություն: Իր զեկույցում նա առանձնացնում էր նոր տեսակի հանցագործություններ՝ «բարբարոսություն» հանցագործությունը` որպես գործողություն, որը կատարվում է մարդու կյանքի դեմ` մտադրություն ունենալով ոչնչացնել որոշակի ազգային, կրոնական կամ սոցիալական խմբին, և «վանդալիզմը»՝ որպես արվեստի և մշակույթի գործերի ոչնչացում: Լեմկինի առաջարկների ներկայացման համար հիմք էր ծառայել Հայոց ցեղասպանության անարգել իրագործումը:
Եթե այն մի անգամ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում,- պնդում էր երիտասարդ իրավաբանը,- կարող է տեղի ունենալ նաև Եվրոպայում:

Չնայած որ Լեմկինի նախագիծը բացահայտորեն չմերժվեց, սակայն այն քննարկման հանձնվեց կոնֆերանսի հանձնաժողովներից մեկին և կրկին պաշտոնապես քննարկման չդրվեց: Լեմկինը խորապես հիասթափված էր: Լեմկինի` այս երկու հանցագործությունների վերաբերյալ առաջարկությունը շատ կարևոր պահ էր նրա գիտական գործունեության մեջ, քանի որ այս առաջարկության զարգացումը և արտացոլումը դրսևորվեց 10 տարի հետո նրա գրած «Առանցքի տերությունների կառավարումը բռնազավթված Եվրոպայում» հիմնարար աշխատության մեջ, որում իրավաբանը ներկայացնում էր «Ցեղասպանություն» (Genocide) հանցագործության նկարագրությունը, այդ եզրը ստեղծելով հունական Genos (ռասա, ցեղ) և լատիներեն cide (սպանել) բառերից1:

1946 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունում է թիվ 95 (1) բանաձևը, որով հաստատվում էին միջազգային իրավունքի այն սկզբունքները, որոնք ամրագրվել էին Նյուրնբերգի միջազգային դատարանի կանոնադրությամբ: Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվում է նաև թիվ 96 բանաձևը, որի ընդունման համար նիստ էր հրավիրել ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը` կազմելու համար միջազգային պայմանագիր, որը կպարտադրեր պետություններին կանխել և պատժել ցեղասպանության հանցագործությունը: Բանաձևի համաձայն` Գլխավոր ասամբլեան հաստատում էր, որ ցեղասպանությունը միջազգային իրավական հանցագործություն է:

1947 թ. ապրիլ-մայիս ամիսներին Լեմկինը մշակում է Ցեղասպանության կոնվենցիայի դրույթները:

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունեց.

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ կոնվենցիան, որի երրորդ հոդվածով սահմանվում էր.

Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(ա) այդ խմբի անդամների սպանությունը,
(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։

Ընդ, որում ցեղասպանություն է համարվում, ինչպես վերը նշված հինգ կետերը միասին կատարելը, այնպես էլ դրանցից որևէ մեկը` առանձին կատարելը:

Հիմա, քննարկենք այն, ինչ տեղի ունեցավ Արցախում մինչև 2023 թ. սեպտեմբերը և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին.

Այսպե’ս որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։ Այս կետի տրամաբանության մեջ միանգամայն տեղավորվում է Ադրեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումն ու հումանիտար բեռների մուտքն արգելելը, որը տեղի ունեցավ 2023 թ. հունիսին և հաջորդեց 2022 թ. դեկտեմբերի 22-ին Բերձորի միջանցքը ադրբեջանցի «բնապահպանների» կողմից փակելուն:

«Արցախը լիակատար շրջափակման մեջ է. արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ որևէ հումանիտար բեռ, որևէ մթերք, որևէ դեղամիջոց մեր 120 հազար հայրենակիցներին, այդ թվում՝ երեխաներին, ծերերին, հիվանդներին չի հասնում»2:

Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ցեղասպանական գործողություն, որն ուղղված էր արցախցիների լրիվ կամ մասնակի բնաջնջմանը:

Ադրբեջանը ձմռան ամիսներին խոչընդոտում էր նաև Արցախի գազամատակարարմանը, ինչը դարձյալ արվում էր արցախցիներին մասնակի կամ ամբողջությամբ բնաջնջելու նպատակով:

Ադրբեջանի այս գործողությունները ևս ամբողջությամբ տեղավորվում էին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» հասկացողության մեջ:

Սա, իհարկե, Ադրբեջանի կողմից իրականացված քայլերից միակը չէ, որ տեղավորվում է ցեղասպանության տրամաբանության մեջ:

ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի երկրորդ հոդվածի առաջին կետը սահմանում է, որ. «որևէ խմբի նկիատմամբ ցեղասպանություն է համարվում. այդ խմբի անդամների սպանությունը»: Այս տրամաբանության մեջ միանգամայն տեղավորվում է, այն, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեցին ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար3:

2022 թ. սեպտեմբերի 22-ին` «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը Շառլ Միշելին ուղղված նամակում հատուկ շեշտել էր. Ադրբեջանի տարածքային ամբողջականության քարոզչությունը և, այսպես կոչված, ադրբեջանական տիրապետության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության վերաինտեգրումը նշանակում է էթնիկ զտում և ցեղասպանություն4։

Այսինքն՝ Արցախում տեղի ուեցածը, ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի առնվազն երկու կետերով` համարվում է ցեղասպանություն, եթե չհաշվենք նույնիսկ միջազգային օրենքների տեսակետից` պատերազմական հանցագործություն համարվող` բռնի տեղահանության, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կրակելու, արգելված` զանգվածային ոչնչացման զենքեր կիրառելու, էթնիկ ատելության, գերիների խոշտանգման այն բոլոր գործողությունները, որոնք իրականացրել է Ադրբեջանը: Ամենևին էլ կարիք չկա կասկածելու՝ 2023 թ. Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն անվանելիս, ոչ էլ պետք է այն «էթնիկ զտում» անվանել, որովհետև ցեղասպանությունը ոչ մի փոխարինող ու համարժեք բառ չի կարող ունենալ, իսկ ցեղասպանը, կարող է կոչվել միայն ցեղասպան։ Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն կարելի էր Ադրբեջանին պատասխանատվության կանչել, եթե, իհարկե, Հայաստանում լիներ մի իշխանություն, որը կցանկանար դա անել, մինչդեռ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության օրերին Հայաստանի վարչապետը, որն ի պաշտոնե (ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր) պարտավոր էր ապահովել Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի անվտանգությունը, ուղղակի հայտարարեց. «Այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա5»: Այլ կերպ ասած՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հայտնի Պիղատոսի նման, «ձեռքերը լվաց» ու մի կողմ քաշվեց, սեփական քաղաքացիների կյանքի նկատմամբ պատասխանատվություն չստանձնելով, ավելին, կանաչ լույս վառեց Ադրբեջանի առաջ, ցեղասպանական գործողությունները շարունակելու համար, և փաստացի Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանցակիցներ են արցախցիների ցեղասպանության գործում:

Նույնիսկ Արցախի բռնի հայաթափումից հետո Ալիևն ու Փաշինյանը չդադարեցրին արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունները, որոնք դրսևորվում են Փաշինյանի կառավարության և իշխող կուսակցության անդամների կողմից արցախցիների նկատմամբ ատելության և թշնամանքի հրահրման, նրանց մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելու ձևով: Փաշինյանական վարչախմբի կողմից ատելության ու թշնամանքի հրահրման մի քանի օրինակ.

Մարտի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ֆեյսբուքյան գրառմամբ հանրահավաքին մասնակցած արցախցիներին անվանեց «մսացու»՝ պնդելով, որ նրանք օգտագործվում են ընդդիմության կողմից իշխանափոխության համար։ «Շատ ավելի ուշագրավ է, որ իշխանափոխության պահանջ հնչեցնողների մեծամասնությունը անգամ ՀՀ քաղաքացի չէ, իսկ շատերը հայտարարում են, որ երբեք չեն դառնա ՀՀ քաղաքացի»,- գրեց նա6։

Այս գրառումը ոչ միայն հստակ ատելության խոսք է պարունակում, այլև ապատեղեկատվություն:

Ավելին, փախստականներին որպես «ռեսուրս» կամ «գործիք» ներկայացնելու միտումը գերիշխող է Հայաստանի հանրային խոսույթում 2023-ի բռնագաղթից հետո։ Հատկանշական է, որ այդ գրառումների տակ արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանող բազմաթիվ մեկնաբանություններ են արվում, իշխանական ֆեյքերի ու համակիրների կողմից, բայց դրանց, Հայաստանի իշխանությունը չի անդրադառնում ու չի դատապարտում:

Վերջին օրերի ընթացքում իշխանական պաշտոնյաների կողմից հնչեցվող ատելության խոսքի ամենաակնառու դեպքը ՔՊ-ական պատգամավոր և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանություններն էին արցախցի փախստականների վերաբերյալ։ Սուքիասյանը, պատասխանելով 24News.am-ի լրագրողի հարցին, հայտարարել է․ «Զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին, 10 հոգի մարդ ա … եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա, զոհ չեն ունեցել, էդ սկզբի մի կռիվն ա էղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել7»։

Սա ոչ միայն ատելության, անհանդուրժողականության ու թշնամանքի խոսք է, այլ ակնհայտ սուտ, որը միտված է ՔՊ-ի դաշնակից Ադրբեջանի թեզերի առաջմղմանն ու Հայաստանում արցախցիների նկամամբ ատելության գեներացմանը, որն առանց այդ էլ հոգեբանական բարդ իրավիճակում գտնվող, ցեղասպանություն վերապրած արցախցիներին պատճառում է մտավոր և հոգեբանական վնաս:

Մինչդեռ իրականությունն այն է, որ Արցախում 2023-ի սեպտեմբերի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել է 14 քաղաքացի:

Ամիսներ առաջ էլ ԱԺ նախագահը հայտարարեց, որ արցախցիները 2023-ի սեպտեմբերին պետք է «մնային ու կռվեին»8։ Այլ կերպ ասած, ըստ իշխող ՔՊ-ի, արցախցիները պետք է ցեղասպանվեին, և առանց դիմադրելու, որովհետև, եթե իշխող ՔՊ-ի նպատակը Ադրբեջանի հետ դաշնակցած արցախցիներին ցեղասպանելը չէր, ապա նրանք կռվող արցախցիներին միայնակ չէին թողնի, կկատարեին իրենց պարտականությունը, և ՀՀ զինված ուժերը կմտներ Արցախ, տեղի բնակիչներին պաշտպանելու: Նիկոլ Փաշինյանն էլ ոչ թե կհայտարարեր, թե քաղաքացիական բնակչությանն ուղղված սպառնալիք չկա, այլ ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա կդիմեր նույն ՄԱԿ-ին՝ պահանջելով կանխել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը:

Մինչդեռ հակառակն է, Նիկոլ Փաշինյանն անգամ այսօր է աջակցում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը, ասելով, որ «Հայաստանը Ադրբեջանի դեմ միջազգային հայցերը հետ կբերի9»:
Իսկ Բաքվում շարունակում, են խոշտանգել հայ ռազմաքաղաքական ղեկավարներին. կան կադրեր, որտեղ Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն խոշտանգված է, իսկ Բակո Սահակյանի դիմացի ատամները կիսով չափ չկան։ Ինչպես նշված է ՀԿ-ների հայտարարության մեջ, Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթյա օղակ են տեղադրել և տանջել11։ Դարձյալ Հայաստանի ոչ բարով ղեկավարի համաձայնությամբ ու թողտվությամբ:

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախի քրիստոնեական ժառանգությունը11, ինչը համարվում է մշակութային ցեղասպանություն:

Ըստ` «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները12»։

Չբավարարվելով Բաքվի ցեղասպանական քաղաքականությանը հանցակցելով՝ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում նաև 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, մի փաստ, որն աշխարհի շատ պետություններ ճանաչել ու դատապարտել են, մինչդեռ, ըստ նրա. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»13:
Ի պատասխան սրա՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն իրավացիորեն արձագանքեց.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝

• Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգնման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից,
• Ցեղասպանության դատապարտումը, հետևանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները,
• Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։

Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների և նախապայմանների անշրջահայաց սպասարկումը թշնամական քաղաքականություն է, որն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը, սպառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին15։

Բայց, ի վերջո, ի՞նչ անել, 1915 թ. ցեղասպանության ուրացումը կանխելու, Արցախի ցեղասպանության հետևանքները վերացնելու և Հայաստանի գլխին կախված նոր ցեղասպանության վտանգը չեզոքացնելու համար:

Առաջնային և կարևոր գործը` Ալիևի դաշնակցին Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելն է, հնարավորինս արագ, և ցանկացած միջոցով:

Ասել ենք ու կրկնում ենք, հայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ վահանով կամ վահանի վրա, այլ կերպ ասած, բոլոր մարտահրավերները հաղթահարել, ներքին ու արտաքին թշնամուն հաղթել և գալիք Միացյալ Հայաստանի հիմքերը դնել, կամ էլ հակառակը, վերջնականապես ցեղասպանվելով՝ պատմության ասպարեզը լքել` միանալով իրեն ժամանակակից, բայց շատ վաղուց պատմության ասպարեզից հեռացած ժողովուրդներին:

Համոզված ենք, որ հայ ժողովուրդն առաջին տարբերակը կընտրի, դրա համար անհրաժեշտ է ուղղակի չվախենալ և հիշել՝ սրանից ավելի ծանր պայմաններում հայ ժողովրդի համար «ապրել» վճիռը կայացրած Արամ Մանուկյանի պատգամը.

«Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:


Անի Մելքոնյան

Դրօշակ թիվ 4, 2025-թ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. http://www.genocide-museum.am/arm/08.12.2018-UNGC70.php
2.https://www.aravot.am/2023/06/22/1350101/
3. https://www.pastinfo.am/hy/news/2023/09/19/38t251zg0/1640014
4.https://armenpress.am/hy/article/1120280
5.https://www.aravot.am/2024/09/19/1444022/
6.https://www.civilnet.am/news/946369/%D5%B8%D5%BE%D6%84%D5%A5%D6%80-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A5%D5%B6-%D5%A9%D5%AB%D6%80%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D6%87-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/
7.Նույն տեղում:
8. Նույն տեղում:
9. https://armlife.am/tesanyut%e2%80%a4-ayo-hayastany-adrbejani-dem-mijazgayin-haycery-het-kberi-verjin-chhamajaynecvac-hodvacneric-meky-sa-er/
10.https://www.panorama.am/am/news/2025/03/04/%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%84%D4%BB%D5%8A-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80/3121707
11. https://hayeli.am/?p=747943&l=am
12. Նույն տեղում:
13. https://www.azatutyun.am/a/pashinyani-hamozmamb-petk-e-haskanal-inch-e-teghi-ounetsel/33288674.html
14.https://azg.am/news/%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87/

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱնԿ

1.http://www.genocide-museum.am/arm/08.12.2018-UNGC70.php
2.https://www.aravot.am/2023/06/22/1350101/
3.https://www.pastinfo.am/hy/news/2023/09/19/38t251zg0/1640014
4.https://armenpress.am/hy/article/1120280
5.https://www.aravot.am/2024/09/19/1444022/
6.https://www.civilnet.am/news/946369/%D5%B8%D5%BE%D6%84%D5%A5%D6%80-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A5%D5%B6-%D5%A9%D5%AB%D6%80%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D6%87-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/
7. https://armlife.am/tesanyut%e2%80%a4-ayo-hayastany-adrbejani-dem-mijazgayin-haycery-het-kberi-verjin-chhamajaynecvac-hodvacneric-meky-sa-er/
8.https://www.panorama.am/am/news/2025/03/04/%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%84%D4%BB%D5%8A-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80/3121707
9.https://hayeli.am/?p=747943&l=am
https://www.azatutyun.am/a/pashinyani-hamozmamb-petk-e-haskanal-inch-e-teghi-ounetsel/33288674.html
10.https://azg.am/news/%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87/

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company