ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը

03 Մայիս 2025

Եկամուտների հայտարարագրման գործընթացի փաստացի ձախողում, մասսայական դժգոհության ալիք հարկերի և տուրքերի դրույքաչափերից: Տեսակետ կա, որ իշխանությունների այս քաղաքականությունը վկայում է անելանելիության մասին՝ հակառակ դեպքում ի՞նչ այլ նպատակ պետք է հետապնդի հարկային այս «տեռորը»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դեռևս արտաքին դրական գործոններով պայմանավորված իներցիան շարունակվում է: «Անելանելիության կետին դեռ չեն հասել: Բայց իրական վիճակի մասին ամենալավն իրենք գիտեն: Այս պահին դեռ կարողանում են ընթացիկ ծախսերը հոգալ, նրանք շատ լավ գիտեն, որ միտումն արդեն գնում է դեպի բացասական՝ էական բացասական խորացման արտահայտությամբ: Դա կանխատեսել էինք, բայց այս իշխանությունները պոպուլիստ են: Ամեն դրականն իրենց են վերագրում, իսկ բացասականի համար էլ գտնում են մեղավորներ, այդ թվում՝ իրենց համար մեղավոր են փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, նախկինում աղքատներն էին մեղավոր, և այդպես շարունակ: Հիմա փաստը հետևյալն է. այո, միտումը լավը չէ, բացասական է, բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, տեղացի և օտարերկրացի լուրջ փորձագետները կանխատեսում են, որ և՛ գլոբալ՝ համաշխարհային տնտեսության իմաստով են տնտեսական խնդիրները խորանում, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ազդեցությամբ, և՛ մասնավորապես Հայաստանի, որովհետև Հայաստանի 2022-24 թթ. բարձր տնտեսական աճերի առյուծի բաժինն արտաքին գործոնով էր պայմանավորված՝ ռուս-ուկրաինական պատերազմով: Հիմա այդ գործոնը թուլանում է, և մենք մտնում ենք լրացուցիչ տնտեսական դժվարությունների փուլ, այսինքն՝ ոչ միայն այդ գործոնը չկա, և այդ բարձր աճերը դրա արդյունքում չեն լինելու, այլ նաև երկրից կապիտալի «փախուստի» դրսևորումներ են արձանագրվում, որոնք հանգեցնելու են լրացուցիչ դժվարությունների: Օր օրի առերեսվելու ենք խնդիրների և գետնի վրա դրանց հետևանքների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ օր առաջ իշխանությունները փորձում են պատրաստվել, որովհետև խնդիրների առջև են կանգնելու: «Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը: Հիմա նույնն է՝ «ամեն գնով իշխանություն պահենք»-ն այս պահին թելադրում է հետևյալը՝ տեսեք, որքան հնարավոր է, ինչքան հանրությունը իր ուսերին կտանի բեռը, այդքան այդ բեռն ավելացնեն: Եվ դա անում են փուլային տարբերակով: Հայտարարագրման գործընթացի սկիզբը դրեցին, տեսան, որ հանրությունը դա «չմարսեց», ժամկետ երկարաձգեցին: Հիմա ողջ ծավալով փիառում են, որ հայտարարագիր ներկայացնելը կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները և այլն: Իրականում դա պրիմիտիվ սուտ է: Քաղաքացիների հինգ տոկոսն է ներկայացրել հայտարարագիր, ունեն 95 տոկոս տապալում: Հաջորդիվ արցախահայության սոցիալական ծրագրերը դադարեցրեցին: Հետո մարդիկ դուրս եկան, բողոքեցին, տեսան, որ չեն կարողանում դա «մարսել», հետողորմյա արեցին 2 ամսով: Իրենք թաքնվում են ստի հետևում, որ հետո հարմար պահի ու դիրքի «հարձակվեն» իրենց զոհի վրա: Գիշատիչն իրենք են, զոհը հանրությունն է՝ իր տարբեր շերտերով, այդ թվում, օրինակ՝ փոքր բիզնեսը, որի հարկային բեռը, փաստորեն, կրկնապատկեցին: Հանձնաժողովում վերջին օրերին քննարկումներ էին, եկել էին ՓՄՁ-ի ներկայացուցիչները, փաստարկներ էին ներկայացնում: Իրենց տողատակերով արձագանքում են՝ կվերլուծենք, տեսնենք, եթե հնարավոր լինի, նորից կվերադառնանք նախորդ դրույքաչափերին: Այդ վերլուծելը մեկ բան է նշանակում: Իրենց քարոզչական թիմերն աշխատում են, տեսնեն՝ եթե հանրության մեջ բողոքը կրիտիկական մակարդակի է մոտենում, հետքայլ կանեն: Ի դեպ, նույն ձևով, ինչպես հիմնավորել էին 5 տոկոսից 10 տոկոս հարկային բեռն ավելացնելը, պետք լինի, «կփոխեն իրենց հագուստը» և իրենց ասածի ճիշտ հակառակը կհիմնավորեն, 10-ից նորից 5 տոկոս կդարձնեն: Դա իրենց կերպն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Կառավարությունը քաղաքացուն ասում է՝ այս գումարներն ուղղվում են մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցմանը: Բյուջեի միջոցներն արդյունավե՞տ են ծախսվում: «Հակառակի մասին կարող ենք ասել: Երկրից օտարերկրյա կապիտալը «փախչում» է:

Անցած տարվա ցուցանիշների համաձայն, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը եղել է բացասական, էական բացասական ցուցանիշ է արձանագրվել: Կարճ ասած, ավելի շատ մեր երկրից կապիտալը գնում է, քան գալիս: Եթե այդքան ժողովրդավար են, հարկային համակարգը լավն է, ռիսկերը կառավարելի են, իրենք էլ արդյունավետ են աշխատում, ինչո՞ւ է օտարերկրյա կապիտալը «փախչում» երկրից: Այս տարի արտաքին գործոնը չկա, տնտեսական ակտիվությունն էապես նվազում է: Արտաքին գործոնը չկա, մեր հարկային մուտքերն անցած տարի ծրագրվածից 230 միլիարդ դրամից պակաս հավաքեցին, այս տարի կրկին ունենք թերհավաքման աճող ցուցանիշ: Եթե իրենց ասածով ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է գետնի վրա այդքան վատ: Անդրադառնալով ծախսերին, ապա նրանք դա անում են զուտ իրենց նեղ քաղաքական նպատակներից և անձնական շահերից դրդված: Ասֆալտ անող և ասֆալտին փռող իշխանություն են դարձել: Միշտ բերում եմ այդ օրինակը: Նորքից դեպի Նոր Նորքի զանգված ճանապարհով հաճախ եմ անցնում: Այդ ճանապարհն ամեն տարի ասֆալտապատում են, հետո քանդում են հիմնավոր, նորից ասֆալտապատում: Իմ հարցին, թե ինչո՞ւ են քանդում, ասացին, որ ենթակառուցվածքներ են անցկացնում, այսինքն՝ մի տարի առաջ չգիտեին, որ այստեղ ենթակառուցվածքներ են պետք: Նույնը՝ Ջրվեժից դեպի Գառնի՝ զբոսաշրջային նշանակություն ունեցող ճանապարհի պարագայում: Ասֆալտապատեցին, քանդվեց, քանդում են, նորից ենթակառուցվածքներ անցկացնում: Եթե 20 տարին մեկ ենթակառուցվածքի համար քանդում ես ճանապարհը, դա հասկանալի է, որովհետև զարգանում է ամեն ինչ, բայց եթե մի քանի ամիս հետո ենթակառուցվածքի համար նոր ասֆալտն ես քանդում, դա նշանակում է, որ դու կա՛մ ապիկար ես, կա՛մ դիտավորյալ ես դա անում այլ նպատակներից կամ քո անձնական շահերից դրդված: Հաջորդ կարևոր հարցը: Տեսնում ենք, չէ՞, որ «պադավատապետության» դեմ խոսողները որքան են ավելացրել իրենց ծառայողական մեքենաները, իրենց օգնականների և «նազիր-վեզիրների» թիվը, որովհետև ոչինչ չանող օգնականը թագավորական պալատի «նազիր-վեզիրն» է. միայն թե լինի, որ թագավորն էլ իրեն լավ զգա: Կամ իրենց ուղեկցող շարասյուների ավելացումը, մի կետից մյուս կետը գնալիս հազարավոր ոստիկաններ են ուղեկցում իրենց, դա ևս մեծ ծախս է, քաղաքապետն ինքնաթիռի 7 մլն դրամանոց տոմսով է մեկնում ԱՄՆ և այլն: Սրանք բոլորը ծախսերի հետ կապված խնդիրներ են, և դեռ որքան էլ կա, որ մենք չգիտենք, իշխանափոխությունից հետո կպարզվի: Որպես կանոն՝ այդ ծախսերը, նաև մեկ անձից գնումներով, կատարում են իրենց շրջանակի օլիգարխները և, ինչու ոչ, հենց իրենց հարազատները նեղ շրջապատից»,-հավելում է պատգամավորը:

Քաղաքացին ունի՞ այն գիտակցումը, որ օր օրի իր կյանքի որակն ավելի է վատանում: «Այո, ունի: Մի դեպքում՝ դա դառնում է անտարբերություն, մի դեպքում՝ արտագաղթի պատճառ, իսկ վրա հասնող անարդարությունն, ի վերջո, ընկճում է մարդկանց՝ ապագան դարձնելով անորոշ իր բոլոր բացասական հետևանքներով: Ի վերջո, վստահաբար ասում եմ՝ այս և մնացյալ պատճառներով օր առաջ իշխանափոխությունն այլընտրանք չունի: Սա միանշանակ է, և բազմաթիվ քաղաքացիներ սա ամեն օր գետնի վրա զգում են»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company