ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Ժամանակն է հրաժարվել ամեն կերպ ՀԴՄ տպագրելու մոլուցքից

04 Փետրվար 2020 Երկնիշ տնտեսական աճին հասնելու համար պետք են որոշակի հիմքեր, ամենակարևորը պետք են ներդրումներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Մենք չունենք խոշորածավալ ներդրումային նախագծեր կամ ակնկալիքներ, հետևաբար նման ցուցանիշի չենք կարող հասնել գոնե 2020 թվականի համար։ Բացի այդ նույն միջազգային կազմակերպությունների՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ Հայաստանը կունենա 5-6 տոկոս տնտեսական աճ 2020 թվականի համար։ Սա վկայում է, որ նրանք նույնպես չեն տեսնում թռիչքաձև աճի հիմքերը։ Բացի այդ ինքնանպատակ երկնիշ տնտեսական աճ դնելը իմաստ չունի, քանի որ այդ աճը կարող են ապահովել շահումով խաղերը, որոնք տնտեսության համար որևէ էֆեկետ չապահովի։ Ներառական աճն այն չէ, որ պետությունը պետք է հնարավորություն տա բոլորին, ինչը կառավարությունը հայտարարում է, ներառական աճն այն է, որ այդ աճից պետք է կարողանան օգտվել բոլորը»,-նշեց նա։

Տնտեսագետը շեշտեց՝ վատ է, որ աճել են սուպերմարկետների մասնաբաժինը մանրածախ առևտրի շուկայում․

«2019 թվականին սուպերմարկետներն ավելացրել են իրենց մասնաբաժինը մանրածախ առևտրի շուկայում, այժմ տնօրինում են շուկայի 80 տոկոսը։ Սա վատ փաստ է և վկայում է, որ եկամուտները կուտակվում է մի քանի անձնանց ձեռքում։ Այս երևույթը կար և ավելի է խորանալու, քանի որ կառավարությունը որոշեց այս օլիգարխների շահութահարկը նվազեցնել 20 տոկոսից 18 տոկոս՝ այդ 2 տոկոսի բեռը դնելով հասարակության բոլոր խմբերի վրա։ Սա անարդար երևույթ է, որի դեմը պետք է օր առաջ առնել»։

Պարսյանը կարծում է՝ ժամանակն է հրաժարվել ամեն կերպ ՀԴՄ տպագրելու մոլուցքից․ «Մենք ֆետիշացրել ենք այդ երևույթը՝ չկարևորելով դրա բովանդակությունը։ Երբ կառավարությունը խոսում է միլիոնավոր ՀԴՄ կտրոնների ավելի տպագրելու մասին, պետք է հիշի նաև, որ 2019 թվականի ընթացքում 10 հաարից ավելի տնտեսվարողներ չեն ստացել իրենց նոր սերնդի ՀԴՄ-ները։ Հիմա այդ խնդիրը մեկ տարուց ավելի է՝ կա։ Երբ խոսում էին, որ նոր սերնդի ՀԴՄ-ներ մանավորը կբերի, մասնավորը չբերեց և տնտեսվարողները առանց ՀԴՄ-ների են գործում։ Հիմա թող կառավարությունը պատասխան տա, թե ինչու 1 տարի է՝ չեն կարողանում ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ներով, նոր խոսեն այն տպելու մասին»։

«Մենք նախորդ տարի ունեցանք ավտոմեքենաների աննախադեպ ներկրման ծավալներ, մոտավորապես 180 հազար ավտոմեքենա, ինչը, կարծում եմ, մեր տնտեսության համար կարճաժամկետ փուլում դրական էֆեկտ ապահովեց, ապահովեց պետական բյուջե մուտքեր, ապահովեց նաև մեր տնտեսության մեջ ծառայության ոլորտի որոշակի աճ՝ ավտոմեքենաների սպասարկում, վերանորոգում և այլն։ Սա պետք է գնահատել որպես կարևոր քայլ, ձեռքբերում։ Սակայն այս երևույթը, ըստ էության, սահմանափակվում է 2020 թվականի հունվարի 1-ով, երբ ուժի մեջ մտան նոր մաքսատուրքերը։ Այս հարկային մուտքերի փոխարինման այլ աղբյուրներ չեն նախանշվում։ Սա խնդիր է, ստվերի հաշվին անընդհատ գումարները չեն կարող ավելացնել», -ասաց Սուրեն Պարսյանը անդրադառնալով ավտոմեքենաների աննախադեպ ներկրման ծավալներին:

Տնտեսագետի կարծիքով՝ կառավարության նախանշած 4,9 տոկոս տնտեսական աճը կարելի է կյանքի կոչել ի հաշիվ ստվերի․ «ՊԵԿ նախագահի տեղակալի հայտարարությամբ մեր մոտ ստվերը կազմում է 20-23 տոկոս։ Նույն կառավարությունը, երբ պլանավորել է 2020 թվականի ընթացքում տնտեսական աճ 4,9 տոկոս, հանգիստ կարող է իրականացնել ի հաշիվ ստվերի։ Այսինքն՝ ունենք ստվերային տնտեսություն, առ այսօր այդ երևույթը պահպանվում է, ավտոմեքենաների շուկայի այդ բոնուսը վերացել է, մենք պետք է մտածենք այլընտրանքային եկամուտների մասին, ցավոք այդ հիմքերը չեն դրվել 2019 թվականին, 2020 թվականին էլ չկան դրանք»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company