Ն. Փաշինյանի, Հ. Տեր-Խաչատուրյանի և Ի. Սաղաթելյանի միջև կայացել է հանդիպում
04 Մարտ 2020
Սույն թվականի մարտի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջև։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական և տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ