ՀՀ իշխանությունները չունեն հստակ ռազմավարություն
24 Ապրիլ 2020 Նիկոլ Փաշինյանը բավական նեղ վիճակում է հայտնվել, կամ պետք է ասի, որ ՌԴ արտգործնախարարը սուտ է խոսում, կամ պետք է ընդունի, որ ինքը մինչև հիմա ամեն ինչ չէր, որ ասում էր: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Լավրովի՝ Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ հայտարարությունից հետո Փաշինյանի լռությանը:
Հայաստանի նոր իշխանություններն Արցախի հարցում ի սկզբանե որոշ սխալներ թույլ տվեցին, և փորձեցին հիմնախնդրի կարգավորման մինչ օրս ձևավորված պարադիգմը փոխել, այսինքն ոչ թե տարածքներ կարգավիճակի դիմաց, այլ անվտանգության երաշխավորություն, նշել է Մանոյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանի առաջնահերթ քայլերին, հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումներին, ինչպես նաև խոսել Հայոց ցեղասպանության հետ կապված նոր իշխանությունների վարած քաղաքականությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հարցազրույցները՝ 24news.am եւ armdaily.am կայքերին