Պետք է դասեր քաղենք պատմությունից
24 Ապրիլ 2020 Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Օսմանյան Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը1915 թվականին երիտթուրքերի կառավարության օրոք հասավ իր գագաթնակետին։ Տարիներ տեւած եւ պետական քաղաքականությամբ իրակացաված Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց։ Մեկ ու կես միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական։ Հայ ժողովուրդը ոչ միայն մարդկային կորուստենր կրեց, այլեւ ենթարկվեց հայրենազրկման եւ մշակութային ջարդի։

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկիրն այսօր»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը։ Նա խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների, Սեւրի պայմանագրի, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի եւ այլ հարցերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում