ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմութիւն, իրադարձութիւններ, գործիչներ

Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով

30 Ապրիլ 2020 1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը: 1991թ. ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այդ ուղղությամբ ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին:

Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները: 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ` ադրբեջանական ՕՄՕՆ-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա: Ադրբեջանցիները, հարձակվելով տեղի բնակիչների վրա, սկսեցին թալանել նրանց տները: Մահացածների մեծ մասը 18-19 տարեկան էին:

Արցախյան պատերազմի մասնակից հերոսներից Թաթուլ Կրպեյանը 1990թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարն էր:

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում: Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Հիրավի, թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին: Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա, Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի…»:

Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»: Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին` «Օղակ» գործողության ժամանակ մարտական ընկերներ Սիմոն Հովհաննեսի Աչիկգյոզյանի (Դեդ), Արթուր Միքայելի Կարապետյանի, Վալերի Վոլոդյայի Նազարյանի, Զարզանդ Ցոլակի Դանիելյանի հետ անհավասար մարտում: 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է նրա տուֆակերտ հուշարձանը, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:

Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Շրջանցումներ Եւ Հիմնական Օ

Հայաստանի Հանրապետութեան բանակի օրը անշուշտ առիթ է մեր զինեալ ուժերէն սահմաննե

29 Հունվար 2026
Հայ դատի հանձնախումբը դատապարտում է հա

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը խստորեն դատապարտում է «Medicare»

29 Հունվար 2026
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հայտար

Թուրքիայի աջակցությունը արտերկրում իրականացվող հալածանքներին պետք է դադարեցվի

29 Հունվար 2026
Արամ Մանուկյան. Կենդանի քաղաքական ուղե

Վանի ինքնապաշտպանության օրերին Արամ Մանուկյանը ոչ միայն ղեկավարեց զինված դիմադ

29 Հունվար 2026
Ակնարկ. Սպառնալ Եւ Բանակցիլ

Ամերիկեան նաւատորմերու տարածաշրջան ժամանումը առաջին հայեացքով պատերազմի նախաշե

29 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստա

Հայոց բանակի կազմավորման 34–րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր՝ հունվարի 28-ին

28 Հունվար 2026
ԵԽԽՎ-ում ունեն իրենց առաջնահերթությու

Եթե Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթաց

28 Հունվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների առանցքային հարթակներից մէկը՝ Արեւելեան գործընկերութիւն

28 Հունվար 2026
Մեծի Տանն Կիլիկիոյ Սիսի Կաթողիկոսարան

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմ

28 Հունվար 2026
Դէպի Միջազգային Ամբողջատիրութիւն

Նախորդ դարու իննսունական թուականներուն Խորհրդային Միութեան փլուզումէն ետք, արե

28 Հունվար 2026
1920 թվականի գաղտնի փաստաթուղթը բացահա

Վերջին ամիսներին բազմիցս հղումներ են արվում թուրքագետ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյա

28 Հունվար 2026
Ոչ թե համակերպվել, այլ՝ պայքարել, սա պ

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն, հունվարի 25-ին նշեց ՀՅԴ հիմնադ

27 Հունվար 2026
Արեւմտեան Ամերիկայի Շրջանը Լոս Անջելես

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, «Հայրենիք, Ինքնութիւն, Հզօրացում» կարգախօսով,

27 Հունվար 2026
Բագրատունի. «Երբ Հիմնահարցեր Կան, Բնակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Հայկական երեսփոխանական պլոքի ն

27 Հունվար 2026
Ակնարկ. Ապու Տապիի Հետ Առնչուած Հանգամ

Ապու Տապին համեմատաբար արեւմտեան ազդեցութեան տակ գործող հարթակ կը նկատուի, մին

27 Հունվար 2026
Հերթական մարզային հանդիպումը Աբովյան ք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն հունվարի 25-ին հանդիպել են Աբովյան ք

26 Հունվար 2026
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր անհանգստություն է արտահայտում Հալեպի և Սի

24 Հունվար 2026
Գործ ունենք հերթական արշավանքի հետ, որ

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լ

23 Հունվար 2026
ԱԺ-ն մարտադաշտ է, եթե չկա քաղաքական բա

Հունվարի 22-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

23 Հունվար 2026
Քաղբանտարկյալների հարցը մեզ համար առաջ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պա

23 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company