ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Հայաստանի և հայության դեմ, և այստեղ բոլորս անելիք ունենք

21 Հուլիս 2020 Քարոզչական պատերազմը մի բան է, որ իշխանությունը միայնակ չպետք է անի, բոլորս պետք է անենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմի` սահմանին հրահրած սադրանքից հետո միջազգային արձագանքը պատշա՞ճ էր:

«Այս օրերին ավելի ճիշտ կլինի ոչ թե նայել, թե իշխանությունն ինչ արեց կամ չարեց, դրա օրը կգա, այլ նայել, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ արեց և արդյոք իր բոլոր հնարավորություններն ի գործ դրեց այդ նպատակի համար: Պարզ է` դեռ անելիք կա, որովհետև այնպես չէ, որ սա մի պահ է և անցավ: Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Հայաստանի և հայության դեմ, և այստեղ բոլորս անելիք ունենք, և առնվազն քարոզչական պատերազմը չի վերջանալու»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ պատշաճ միջազգային արձագանք եղա՞վ, նա պատասխանեց՝ որոշ իմաստով, այո: «Որոշ պետություններ կամ միջազգային կառույցներ պետք է արձագանքեին, բայց որ անպայման մեր ցանկացածի նման արձագանքեցին, այդպես չէ, բայց դա նրանից չէ, որ լավ կամ վատ ենք աշխատել, այլ նրանից է, թե իրենց շահերից ինչն է բխում: Նկատի ունեմ, օրինակ, ՀԱՊԿ-ի կամ Մինսկի խմբի համանախագահող երկրների արձագանքները: Այս հարցով միշտ անելիք ունենք, այս դեպքում նաև ավելի մեծ անհրաժեշտություն կա, որ այդ աշխատանքին նոր թափ տանք, նոր զարկ տանք»,- ասաց նա:

Մանոյանը նշեց, որ թեև ՀՀ-ն չդիմեց ՀԱՊԿ-ին օգնությանը, բայց տեղյակ պահեց, և գլխավոր քարտուղարն էլ հայտարարություն արեց, բայց միաժամանակ ՀԱՊԿ-ի անդամ թյուրքական երկրների խորհրդի անդամ պետություններ կան, դա էլ հասկանալի է, թե ինչու ավելի ուժեղ հայտարարություն չեղավ, բայց Հայաստանը օգնության համար չի դիմել ու լավ է արել, պետք չունեինք:

Իսկ, թե ինչ աշխատանքներ տարավ Հայ դատի գրասենյակը, նա նշեց, որ աշխատանքները դեռ չեն վերջացել, արդյունքներ գրանցելը ընթացքի մեջ է: «Օրինակ՝ այսօր ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քննարկելու է Ադրբեջանի նախատեսված ռազմական օժանդակության հարցը, նաև հանրային կարծիքի համար կազմակերպվեցին բազմաթիվ ցույցեր, որոնք այսօր էլ շարունակվելու են: Այսօր Լոս Անջելեսում ցույց կա նախատեսված` ադրբեջանական հյուպատոսարանի դիմաց, եթե լրատվամիջոցները նույնիսկ չարձագանքեն, առնվազն անդրադառնում են՝ մանավանդ հաշվի առնելով ադրբեջանցիների բռնությունները ցույցերի ժամանակ»,- ասաց նա:

Մանոյանը նշեց, որ սրանք ավելի հրապարակային միջոցառումներն են, կան նաև քաղաքական շրջանակների հետ հարաբերություններ, Ավստրալիայից մինչև Լատինական Ամերիկա, մինչև Կանադա և եվրոպական մի շարք երկրեր: Նրա խոսքով՝ այդտեղ ևս Հայ դատի հանձնախմբերը ունեցել են իրենց կարևոր դերակատարությունը, և Եվրոխորհրդարանի անդամներ հանդես են եկել Ադրբեջանի այս սադրանքները դատապարտելու մոտեցումներով` իրենց իշխանություններից պահանջելով ավելի հստակ կեցվածք որդեգրել այս հարցի ուղղությամբ:

Անդրադառնալով դեսպանատների աշխատանքներին` նա ասաց. «Ես դեռ գրեթե չեմ լսել որևէ դեսպանատան մասին, որ պատշաճ աշխատանք չի տարել, բացառությամբ մեկ-երկուսի, հիմա չեմ բարձրաձայնի, թե որոնք են, բայց մենք մեր մտահոգությունները կփոխանցենք ԱԳ նախարարություն: Իհարկե, թերացումներ կան, բայց քննադատությունների պահը հիմա չէ»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company