ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ճշմարտության պահ Ռուսաստանի համար

08 Հոկտեմբեր 2020 Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ մյուս պետություններից ավելի հաճախ միանգամայն հիմնավոր պահանջում է ավելի հստակ արտաքին քաղաքականություն եւ ավելի հասկանալի կողմնորոշում առաջնահերթությունների ընտրության հարցում։ Եվ սա ճիշտ է։ Մյուս պետությունների, հատկապես ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները պետք է լինեն հստակ, հասկանալի եւ անկեղծ։ Պետությունների ազնիվ, ավելի անկեղծ արտաքին քաղաքականությունը հարգանքի արժանի կլինի ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլեւ այն երրորդ երկրների կողմից, որոնք, հնարավոր է, համաձայն չեն այդպիսի դիրքորոշմանը, բայց կհարգեն եւ ըմբռնումով կմոտենան մյուս երկրի աշխարհաքաղաքական ընտրությանը։

Մյուս կողմից՝ Ռուսաստանն ինքը հաճախ առաջնահերթություններ ընտրելիս կամ իր աշխարհաքաղաքական դիրքորոշման ավելի հստակ պարզաբանման անհրաժեշտության դեպքում կա՛մ փորձում է խուսանավել (երբեմն՝ անհարկի), կա՛մ պարզապես ուշանում է իր կայացրած որոշմամբ։ Որպես կանոն, այսպիսի վարքագիծը հատուկ է միանգամայն այլ հավակնություններով երկրներին։ Բայց փաստ է, որ 1980-ականների վերջից «փափուկ» աշխարհաքաղաքական մարտավարությունն աստիճանաբար հանգեցրել է ազդեցության ավանդական ոլորտներից Ռուսաստանի հեռանալուն, իսկ պատմականորեն Ռուսաստանին լոյալ երկրները հայտնվել են միանգամայն այլ աշխարհաքաղաքական շահերի ազդեցության գոտում։

Համանման քաղաքականություն է վարվել փաստացի նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչը սկսել է առաջացնել օրինաչափ հարցեր։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք, քաղաքական եւ պետական գործիչները ղարաբաղյան նոր պատերազմի վերջին օրերին չեն դադարում մեդիա դաշտը լցնել հայտարարություններով, որ Ռուսաստանը ջանում է այս հակամարտության մեջ չեզոք դիրք գրավել, քանի որ խաղաղ գործընթացում միջնորդ է, իսկ երկու երկրներն էլ Ռուսաստանի համար հավասարապես թանկ են ու կարեւոր։

Մի կողմից Հայաստանն է` ՀԱՊԿ անդամ, որը ռուսական ռազմաբազա ունի Գյումրիում, մյուս կողմից Ադրբեջանն է, որ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայում եւ ծայրահեղական կազմակերպությունների զինյալներ է արտահանում: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է` ռուսական ներդրումներով տնտեսության ռազմավարական ոլորտներում եւ սերտ համագործակցությամբ բոլոր ոլորտներում` կրթությունից մինչեւ միջուկային էներգիա, իսկ Ադրբեջանը` նավթագազային արդյունաբերության մեջ արեւմտյան ներդրումներով եւ խողովակաշարերով Կասպից ծովից` Ռուսաստանի Դաշնության կենսական շահերի գոտուց: Հայաստանը, որը միջազգային ատյաններում կամ չեզոք կամ սինխրոն է քվեարկում Ռուսաստանի հետ, եւ Ադրբեջանը, որը միշտ դեմ է քվեարկում ռուսական դիրքորոշմանը:

Արդյունքում կա Հայաստան, որն իր աշխարհառազմավարական ընտրությունն արդեն կատարել է, եւ Ռուսաստան, որը խուսանավում է հակամարտող կողմերի միջեւ: Սա արդեն հանգեցրել է Ռուսաստանի դիրքերի կորստին թվացյալ ավանդական տարածաշրջաններում եւ երկրներում: Այո, Ռուսաստանը հուսալիություն է պահանջում իր դաշնակիցներից: Բայց նաեւ ինքը պետք է պատրաստ լինի որպես հուսալի դաշնակից հանդես գալ: Թուրքիան արդեն անցել է ռուբիկոնը` Արաքս գետը: Նրանց զորքերն արդեն գտնվում են Նախիջեւանում եւ Ադրբեջանում: Եթե Ռուսաստանը շարունակի իր չեզոք դիրքորոշումը, ապա, անկախ հակամարտության ներկա փուլի արդյունքներից, ռիսկի է դիմում կորցնելու հերթական տարածաշրջանը: Ադրբեջանը կշարունակի գործել որպես Թուրքիայի դուստր ձեռնարկություն, իսկ պանթուրքիզմը համարձակ քայլով կշարունակի երթը դեպի հյուսիս եւ արեւելք:

Իսկ այժմ Հայաստանի նկատմամբ ՌԴ քաղաքականության ներքին ռուսական դիսկուրսի ամենակարեւոր փաստարկի մասին: Այո, ռուս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները ճիշտ են: Հայաստանում իշխանությանը «պատահական» մարդիկ ենք, ովքեր մինչ այդ հակառուսական քաղաքականության խոսափողներն էին երկրում, դեմ էին ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, կողմ էին ռուսական բազան Հայաստանից դուրս բերելուն եւ պարբերաբար մեղադրում էին Ռուսաստանին բոլոր մեղքերի մեջ: Եվ հիմա, իշխանություն դառնալուց հետո, նրանք հանկարծ թե ՀԱՊԿ-ի, թե ԵԱՏՄ-ի ջերմեռանդ աջակիցներն են դարձել: Ի դեպ` ինչու՞: Պետք է նկատի ունենալ, որ այդպիսի մարդկանց` իշխանության գալը նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է, իսկ ժողովրդի կողմից նոր կառավարության ընտրությունը պայմանավորված էր միայն հինը փոխարինելու ցանկությամբ: Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը պայմանավորված չէ իշխանությունների որոշմամբ: Դա հայ ժողովրդի ընտրությունն է:

Այդ պատճառով նոր իշխանությունները ստիպված էին շարունակել ըստ նախկին արտաքին քաղաքական վեկտորի: Ի տարբերություն Ադրբեջանի` որտեղ պատերազմն ավանդաբար ներքաղաքական իրավիճակի սրման է հանգեցնում, Հայաստանում հասարակության համախմբում է տեղի ունենում: Հայ ժողովուրդը երբեք առանձնապես հիացած չի եղել իր ղեկավարներով: Բայց վտանգի տարիներին նա միշտ համախմբվում էր բանակի ու պետության շուրջ` ներքաղաքական քաշքշուկները թողնելով ավելի հարմար ժամանակի: Հայ ժողովուրդը Ռուսաստանին ռազմավարական դաշնակից է համարել եւ համարում, եւ հենց նա է ազդում երկրի կառավարության արտաքին քաղաքական ընտրության վրա, այլ ոչ թե հակառակը: Այդ պատճառով հասարակությունը չի կարող ընկալել ներկայիս ղեկավարության նկատմամբ զգուշավոր եւ անվստահ վերաբերմունքի վերագրումը (որին քաղաքացիները շատ հարցեր ունեն), Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին: Ժամանակակից փորձը (առաջին հերթին` արեւմտյան երկրների) ցույց է տալիս, որ քաղաքականությունն արդյունավետ է, երբ աշխատում ես ոչ միայն պետությունների ղեկավարությունների, այլեւ հասարակությունների հետ:

Իսկ քաղաքական ուժերի եւ գործիչների հետ աշխատելիս պետք է հաշվի առնել եւս մի կարեւոր գործոն. «Նա շան որդի է, բայց գոնե մերն է» սկզբունքը չի աշխատում բաց եւ ազատասեր հասարակություններում: Հասարակության համար վարկաբեկված կամ անընդունելի անձանց հետ համագործակցությունը վարկաբեկում է ինչպես համագործակցության գաղափարը, այնպես էլ նրանց, ով դրանում ներգրավված է:Հայ-ռուսական հարաբերությունները պետք է բարձրացվեն բացության, անկեղծության եւ փոխվստահության ավելի բարձր մակարդակ: Ռազմավարական նախագծերի իրականացման ուղղությամբ համատեղ ինտենսիվ տարածաշրջանային աշխատանքը դեռ առջեւում է: Տարածաշրջանին փոխոխություններ են սպասվում: Ռազմավարական դաշնակիցները պետք է սեփական տեսլականն ունենան տարածաշրջանի նոր դասավորության վերաբերյալ, ինչպես նաեւ համբերատար եւ առօրյա աշխատանքներ կատարեն այն կյանքի կոչելու ուղղությամբ: Նոր գլոբալ մարտահրավերների ու հավակնոտ ծրագրերի համար նոր գաղափարներ եւ նոր մարդիկ են անհրաժեշտ: Եվ իրավիճակի ներկայիս սրումը եւ նոր պատերազմը ոչ միայն նոր ռիսկեր եւ վտանգներ են պարունակում այլեւ` նոր աշխարհի նոր հնարավորություններ:

Արա Նռանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company