ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Մեր պետական ու ազգային ողնաշարին է մեծ հարված հասցվել

12 Նոյեմբեր 2020

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, 17 կուսակցությունները բողոքի երթ մեկնարկեցին Մատենադրանից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Իշխանությունները փոխանակ կռվեն թշնամու դեմ, կռվում են իրենց հակառակ կրծիք հայտնող քաղաքական գործիչների դեմ. ակնհայտ է, որ այս ռազմական դրությունը պետք է ծառայեր պետությունը թշնամիներից պաշտպանելու համար, արդեն յնտեղ հանձնված է, մենք եկել ենք մեր ժողովրդի մեջ ենք ռազմական դրության միջոցով մեր քաղաքական հակառակորդների դեմ պայքարը շարունակում»,- բողոքի երթի ժամանակ լրգրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ տանձի մասին է: Հիմա երբ Նիկոլ Փաշինյանին արթնացնես ու իր սխալները նշես, ինքը պետք է ասի՝ նախկիններն են մեղավոր: Մարդը երբեք չի կարողանում իր սխալները բաց աչքով տեսնել: Էդ նախկինները հաղթանակն են ձեռք բերել, իսկ իրեն այդ հաղթանակը փոխանցելուց հետո, մենք պարտություն ստացանք դառը: Սա փաստ է, որից խուսափել հնարավոր չի, որքան էլ փորձի իր ճամարտկությամբ մարդկանց մոլեցնի, իր սուտը առաջ տանի: Մենք պատմական մեծ հարված ենք ստացել, տաք ենք, դեռ չենք էլ զգում սրա հետեւանքներն ինչպիսին են լինելու: Մեր պետական ու ազգային ողնաշարին է մեծ հարված հասցվել:

Մեր խնդիրն այն է, որ այն վիճակը, որ Նիկոլից հետո ստանում ենք, գոնե կարողանանք շտկել այնպես, որ մեր ազգային շհերը հնարավոր լինի այս իրավիճակում լավագույնս պաշտպանել: Բայց հնարավոր չէ դա անել մի մարդու միջոցով, ով այդ շահերը ոտնահարել է: Պետք է գան մարդիկ, որոնք այս մեղքի մեջ չեն, այլ հնարավոր են հավաքվելով, միասնական բռունցքն լինելով մեր ազգային շահերը ապահովել»,-հայտարարեց Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ հիմա ընդդիմադիրները ժողովրդի մոտ ձեւավորում են ակնկալիք, որ հնարավոր է որեւէ բան փոխել, ինչ ձեւով դա կարելի է անել, երբ արդեն կա ստորագրություն եւ ռուս խաղաղապահները Արցախում են, Արմեն Ռուստամյանն ասաց. «Այո, ունենք իրվիճակ, որը մեզ բոլորիս կատարված փաստի առաջ է կանգնեցրել: Բայց մենք ունենք հնարավորություն այդ դաշտում աշխատել այնպես, որ կարողանանք մեր հնարավոր առավելագույնը անել, որ մեր շահերը պաշտպանված լինեն: Դա ապագայի մեր անելիքների մեջ է: Բայց դա Նիկոլը չի կարող անել, որովհետեւ ինքն արդեն այդ շահերը ոտնահարել է: Հետեւաբար, անհրաժեշտ պայմանը, որ կարողանանք լավագույնս օգտագործել մեր հնարավորությունները, առաջնահերթ խնդիրն է դերակատար բերել մի այնպիսի ներկայացուցիչ ազգի, պետության, որը կարողանա առավելագույնս իր ունակությունները օգտագործելով այս վիճակից լավագույն ելքերը գտնել»:

Հարցին, թե ով է լինելու այդ մարդը, որը կփոխարինի Փաշինյանին ՀՅԴ անդամը պատասխանեց. «Հայ ժողովրդի արգանդը չի չորացել: Երբ ասում են՝ ո՞վ, մեզ դրանով փորձում են վիրավորել: Այդ անունները կգտնվեն, ես վստահ եմ: Դա այս 17 կուսակցությունների խնդիրը չի: Այնքան կարեւոր է այս հարցի լուծումը, որ բոլորն էլ իրենց ամբիցիաները պետք է մի կողմ դնեն եւ համաձայնեն կոնկրետ մի անձի շուրջ, որը կարող է համախմբել ազգը: Իսկ որ կարող ենք գտնել այդպիսի անձի, ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում: Նախ այդ անձը կամիկաձեի նման գալու է այս ծանր բեռի տակ մտնի: Դա այդքան հեշտ բան չի: Շատ դժվար է գտնել այդպիսի մեկին, որ լիակատար կապիտուլյացիայի պայմաններում գա ու այդ բեռը վերցնի իր վրա: Դա ամեն մարդու բան չի»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company