ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Սեփական շահերի մինչեւ վերջ պաշտպանությունը այլընտրանք չունի

14 Նոյեմբեր 2020 Այս օրերին բացահայտվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարտության խայտառակ փաստաթուղթը ընդունելու որոշումը կայացրել է միայնակ, կամ առնվազն խիստ նեղ շրջանակում եւ առանց նրանց գիտության ովքեր պետք է, այդ մասին իմանային:

Փաստաթղթի մասին տեղյակ չի եղել խորհրդարանի եւ երկրի քաղաքական մեծամասնությունը, Երկրի նախագահը, արտգործնախարարը՝ ով ողջ նախորդ ընթացքում զբաղված է եղել հենց այս հակամարտության լուծումից ելք գտնելու փաստաթղթի համաձայնեցման աշխատանքներով: Նման փաստաթուղթ ստորագրելու համար, եթե ոչ օրենքի պահանջով, ապա քաղաքական, բարոյական առումներով անհրաժեշտ էր, որ դրան ծանոթ լինեին եւ տեսակետ փոխանցեին երկրի ազդեցիկ քաղաքական ուժերը, մասնավորապես խորհրդարանական փոքրամասնությունները, ազդեցիկ արտախորհրդարանական ուժերը, հայոց զույգ վեհափառները մտավորականությունը եւ այլն: Իսկ ավելի ճիշտ կլիներ, որ փաստաթղթի մասին տեղյակ դառնար նաեւ ժողովուրդը:

Ինչո՞ւ է երկրի ղեկը փաստացի տնօրինող անձը ցանկացել այս մութ գործարքն իրականացրել միանձնյա, գաղտագողի եւ հապճեպ ձևով: Պատասխանը բխում է պարզ տրամաբանությունից. Նա շատ լավ հասկացել է ինչ հայակործան փաստաթուղթ է ստորագրում: Սրան ավելացնենք նաեւ այն, որ անգամ այժմ, երբ ակնառու է ստորագրված հայտարարության խայտառակ բնույթը, երբ համազգային ցասում է բարձրացել եւ ակնհայտ
է, որ վարչապետ Նիկոլի իշխանությունը մեռած է բարոյապես, նա այլեւս չի կարող առաջնորդել երկիրը, վերջինս համառորեն ձգտում է մնալ իր պաշտոնին, որպեսզի վերջնականապես իրականության վերածի իր ընդունած պարտության ակտը: Ամեն ոք կարող է պարզ եզրակացություններ անել այս իրողություններից, ես ներկայացնեմ իմ տեսակետը. դավաճան ղեկավարը ինչ որ բաների դիմաց պարտավորություններ է ստանձնել եւ հիմա, անգամ իր համար խիստ աննպատ պայմաններում, ձգտում է կատարել:

Պատմական օրինաչափությունը կանի նրա դատաստանը, այլ կերպ չի լինում մենք, սակայն առանց ընդմիջում տալու պետք է շարունակենք պայքարը հնարավոր առավելագույնը փրկելու համար, իսկ այդպիսի հնարավորություններ համոզված եմ որ կան:

Նախ եւ առաջ այդպիսի հնարավորություն ստեղծում է փաստաթղթի անօրինական բնույթը:Մատնանշեմ դրանցից մի քանիսը:

-Փաստաթուղթը, որպես հայտարարություն, կարող էր ամրագրել հաշտության սկզբունքներ,
այլ ոչ թե հանդիսանար Ղարաբաղյան հակամարտության լուծման ամբողջական
պայմանագիր դեռ հետն էլ ներառած կատարման ժամանակացույցը:

-Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը, որպես միակ ընդունելի եւ օրինական ձեւաչափ, տարիներ շարունակ իրականացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որն այս դեպքում ներգրավված չի եղել եւ հակառակը՝ համանախագահող երկրների փոխարեն գործընթացում ներգրավվել է Թուրքիան, որը հանդիսացել է ռազմական բախման ակտիվ մասնակից, ի օգուտ կողմերից մեկի: Գնահատելով Ռուսաստանի միջնորդական դրական դերակատարությունը պատերազմական
փուլում, ինչպես եւ հետպատերազմյան խաղաղապահ առաքելության հարցում, այնուամենայնիվ նման ձեւաչափը չի համապատասխանում հակամարտության լուծման միջնորդական առաքելությունը տարիներ շարունակ իրականացրած եւ գործող միջնորդական խմբի ձեւաչափին:

– Ինչպես 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրերին, այնպես էլ դրան նախորդող բանակցային ողջ ժամանակահատվածում ՄԱԿ-ը, Եվրոխորհրդը, միջազգային այլ կազմակերպություններ, միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահությունը, ինչպես եւ հակամարտությանը մասնակից կողմերը գրավոր փաստաթղթերում, ինչպես եւ բանավոր կերպով մշտապես հաստատել են այն սկզբունքը, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ հնարավոր չէ հանգել հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով: Ներկա վիճելի փաստաթղթով հայկական կողմին
լիակատար պարտություն է պարտադրվում պատերազմական գործողությունների հետեւանքների հիման վրա, որոնց, նախահարձակ Ադրբեջանի կողքին մասնակցել է Թուրքիայի Հանրապետությունը եւ ներգրավվել են միջազգայնորեն անօրինական ճանաչված,հանցագործ, ռազմական խմբավորումներ:

– Որպես հակամարտության լուծման փաստափուղթ ընդունված հայտարարությամբ
հայկական կողմի պարտավորությունների մեջ ներառված են տարածքային ու ճանապարհային
զիջումներ նաեւ Հայաստանի հանրապետության հաշվին, որը հակամարտության կողմ չի
հանդիսացել: Անօրինական է նաեւ Հայաստանի հանրապետությանը այնպիսի զիջումներ
պարտադրելը, որոնց իրականացման համար Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված
են այլ ընթացակարգեր, եւ մասնավորապես համաժողովրդական հանրաքվեի անցկացում:

-Ընդունված հայտարարության մեջ տեղ չի գտել բանակցությունների սեղանին դրված
փաստաթղթերի բոլոր տարբերակներում, հակամարտության վերջնական լուծման
անկյունաքարային պայման հանդիսացող Արցախի կարգավիճակի հարցը: Ոչ մի կասկած չկա,
որ առանց այս դրույթի ամրագրման Արցախի վերջնական հայաթափումը կդառնա ժամանակի
խնդիր:

-Ինչպես բազմիցս հաստատել են այդ թվում հակամարտությանը միջնորդ կողմերը, հակամարտության լուծման որեւէ փաստաթուղթ նախ եւ առաջ պետք է ընդունելի լինի հակամարտող կողմերի՝ այսինքն Ադբեջանի ու Արցախի հանրապետությունների համար: Արցախի նախագահի բանավոր հավաստիացումը, թե ինքն իր համաձայնությունն է տվել չի կարող փոխարինել նման որոշման կայացման համար Արցախի հանրապետության Սահմանադրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգերին:

-Անհրաժեշտ է փաստերի հիման վրա ներկայացնել, որ Ադրբեջանը ոտնահարելով բանակցային գործընթացը սկսել է պատերազմ, որի մեջ ներգրավվել են Թուրքիայի ռազմական ուժերի գլխավոր շտաբն ու զինված ուժերը, ինչպես եւ Թուրքիայի միջնորդությամբ ներգրավված անօրինական զինված ծայրահեղական խմբավորումները:

Ադրբեջանի եւ իր մեղսակիցների կողմից կատարվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ, կիրառվել են արգելված զինատեսակներ, ոչնչացվել են հոգեւոր, մշակութային, նյութական արժեքներ: Անհրաժեշտ է պահանջել Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունների միջազգային իրավական գնահատական եւ պահանջել նյութական փոխհատուցում կորուստների դիմաց: Միաժամանակ դատապարտում ու նյութական
փոխհատուցում պահանջել Նախիջեւանի հայկական հոգեւոր-մշակութային ու նյութական արժեքների համար:

Կարծում եմ, որ ՀՀ վարչապետի հրաժարականի եւ խնդրո առարկա հայտարարությունը մերժելու նպատակով Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ անհրաժեշտ է ընդունել փաստաթուղթ, որով կմերժվի հայ ժողովրդին պարտություն պարտադրող անօրինական համաձայնությունը, ինչպես եւ անօրինական կճանաչվեն Նիկոլ Փաշինյանի լիազորությունները՝ Հայաստանի հանրապետության անունից որեւէ փաստաթուղթ
ստորագրելու հարցում:

Տվյալ պահանջների հարցում հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը փաստելու համար կարելի է երկրով մեկ իրականացնել համապատասխան ստորագրահավաք: Ակնհայտ է, որ սեփական իշխանության պահպանումը եւ մասնավոր այլ շահեր հետապնդող դավաճանական վարչախումբը, ժողովրդի պահանջներին հակադրելու է իր հակաքարոզչությունը, մասնավորապես ներկայացնելով, թե ազգային ուժերի առաջարկած
այլընտրանքները տանում են պատերազմի վերսկսման: Անհրաժեշտ է հասցնել ժողովրդի զանգվածային գիտակցությանը, որ հայկական կողմի լիակատար պարտվողականությունը ավելի մեծ ներուժ է պարունակում գալիք նոր եւ Հայաստանի համար գուցե վերջին պատերազմի համար: Նման պատերազմի համար թուրքական կողմը այս ձեւով օժտվում է բազմաթիվ առավելություններով, որոնցից նա կշտապի օգտվել հաջորդ նպաստավոր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակում:

Եւ հակառակը. որքան հայկական կողմը ամրապնդի իր դիրքերը այնքան կզսպվի դիմացինների ախորժակը եւ դժվար իրագործելի կդառնա նոր հայակուլ նպատակների կանխագծումը: Ճակատագրական պահին սեփական շահերի մինչեւ վերջ պաշտպանությունը այլընտրանք չունի, իսկ այդ բանը չի կարող անել թուրքի առջեւ ծնկած իշխանությունը:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company