ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ-ի դիմաց

09 Դեկտեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, այսօր դեկտեմբերի 9-ին Երեւանի տարբեր հատվածներից երթերով շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ ժամը 16:00-ին մեկնարկելու էր «Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակելեն խորհրդարանի շենքը, պահանջելով որ վարչապետը ժամ առաջ հրաժարական տա։ Հանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաքանակ զորքեր են կուտակվել Դեմիրճյան փողոցում։

ՀՀ քաղաքացիները ցույց էին տալիս դեղին քարտ՝ զգուշացնելով, որ նրանք մոտենում են կարմիր գծերին․ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Զգուշացնելով, որ նրանք զբաղված են միայն իրենց իշխանությունն ամրապնդելով: Զգուշացնելով, որ նրանք վտանգում են մեր ազգային հարցերը: Զգուշացնելով, որ նրանց գործողություններն ամեն վայրկյան ավելի են վտանգում Արցախի անկախությունը: Նրանք խելքի չեկան»,- շեշտել է նա՝ հիշեցնելով, որ իշխանական պատգամավորները, իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի տված, և իրենց կողմից օժանդակվող հասարակական կազմակերպություններով և օտարերկրյա գործակալներով 2.5 տարվա ընթացքում գողացան մեր հայրենիքը, ուստի արդեն կարմիր քարտ ցույց տալու ժամանակն է:

«Այսօր կարմիր քարտով ԱԺ-ի դիմաց Նիկոլ Փաշինյանին ասում ենք՝ քո ժամկետը լրացած է, քո տեղը պատմության աղբանոցն է: Եվ Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլ»,- հայտարարել է Գեղամ Մանուկյանը:

Դաշնակցական գործիչը դիմել է ոստիկաններին՝ հիշեցնելով, որ նրանք սպայի արժանապատվության երդում են տվել և ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ իրենց կողքին ոստիկանի համազգեստով քաղաքացիան անձինք կան:

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, ըստ Մանուկյանի, նա թաքնվում է զոդված ճաղերի հետևում, ինչպես նաև՝ ոստիկանների և սադրիչների:

«Դու այդպես փախած ես մնալու: Փախած՝ քո երկրից»,- Փաշինյանին զգուշացրել է Մանուկյանը:

Հանրահավաքի ընթացքում Ելույթներով հանդես եկան մի շարք ընդդիմադիր գործիչներ։

ԱԺ-ի դիմաց ընթացող հանրահավաքի ժամանակ մասնակիցները կարմիր քարտ են ցույց տվել 7 շրջանները հանձնելու եռակողմ համաձայնագիրը ստորագրած գործող իշխանությանը։

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ավարտին հայտարարվեց, որ ըդդիմությունը վաղը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, կհավաքվի Կառավարության շենքի դիմաց` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company