ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Չաուշեսկուն, Սադդամը եւ Փաշինեանը

26 Դեկտեմբեր 2020

Արցախեան երկրորդ պատերազմի կապիտուլացիայի դաւաճանական եռակողմ յայտարարութիւնից յետոյ, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նրա քաղաքական թիմի՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամաւորները «հանրային պահանջի բացակայութեան» պատճառաբանութեամբ յամառօրէն մերժում են Հայաստանի եւ Սփիւռքի բազմաթիւ հասարակական, քաղաքական, կրօնական, մշակութային, համայնքային եւ գիտական կառոյցների՝ առանց ցնցումների հեռանալու պահանջը:

Նոյն տրամաբանութեամբ, ինչպէս նաեւ իրենց «ժողովրդականութիւնը» որպէս կրեդիտ ապացուցելու նպատակով, կապիտուլացիա յայտարարութիւնից 40 օր անց, 2020 թւականի դեկտեմբերին յայտարարւած սգոյ օրերում, իշխանութիւնները մոբիլիզացնելով պետական բոլոր լծակները, դեկտեմբերի 19-ին կազմակերպեցին «սգոյ երթ» դէպի Եռաբլուր՝ ուժային կառոյցների բիրտ միջամտութեամբ: Հայաստանի քաղաքական ու տնտեսական կեանքը քաոսի մատնած, մարդկային եւ տարածքային կորուստներ պատճառած եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը ռազմավարական տեսանկիւնից խոցելի դարձրած իշխանութեան հերթական այդ պոպուլիստական շոու նախաձեռնութիւնը, անարգանք էր Արցախեան գոյամարտի բազմահազար նահատակների յիշատակին, որոնց վերջին հանգրւան՝ Եռաբլուրը սրբապղծւեց, ոգեղէն արարողութիւնը սպառնալիքներով ու բռնութիւններով իրագործելու եւ այն քաղաքական միտինգի վերածելու պատճառով: Որդեկորոյս սեւազգեստ ծնողների եւ իրենց զաւակների կորստի ցաւից ու վշտից խելագարւած ընտանիքների դէմ նման բռնութիւնները վկայում են Փաշինեանի անբարոյ մօտեցումը համազգային սրբութիւնների եւ ժողովրդավարութեան արժէքների նկատմամբ:

Ժողովրդավարութեան արժէքների եւ ժողովրդի աջակցութիւնը վայելելու Փաշինեանի մակերեսային նման ընկալումը եւ ցուցադրումը մեզ յուշում է գահավիժած բռնապետների՝ Նիկոլայ Չաուշեսկուի, Սադդամ Հոսէյնի եւ Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի բազմահազարանոց երթերն ու ակցիաներն իրենց «ժողովրդավար լինելը» ապացուցելու համար:
Անկասկած ժողովրդավարութեան եւ ժողովրդի աջակցութիւնը վայելելու Փաշինեանի մարմաջը ոչ միայն մակերեսային եւ ամբոխավարական է, այլ թերի եւ ձեւական:

Իրական ժողովրդավար ղեկավարի համար ժողովրդավարութիւնը չի սահմանափակւում մէկ-երկու արժէքների կիրարկումով եւ սկզբունքային արժէքներ են նաեւ ժողովրդավարութեան այլ բաղադրիչները՝ իշխանութեան տարբեր օղակների տարանջատումը, օրինականութեան պահպանումը, կամայականութեան բացակայութիւնը, սոցիալական արդարութիւնը, ժողովրդի հիմնարար ազատութիւնների յարգումը, ներքին եւ արտաքին անվտանգութեան պահպանումը եւ ամենից կարեւորը ազգի եւ երկրի ճակատագիրը միանձնեայ չտնօրինելու խոհեմութիւնը: Յատկանիշներ, որոնցից զուրկ է եղել Փաշինեանի իշխանութիւնը իր գոյութեան երկու եւ կէս տարիներում:

Բազմաթիւ մակերեսային այլ մօտեցումների պատճառով, յատկապէս Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեան ապակայունացման, Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան խնդիրների անտեսման եւ տնտեսական ոլորտում ձախողւած քաղաքականութեան, իսկ Արցախեան վերջին պատերազմում ստորացուցիչ պարտութիւնից եւ կապիտուլացիայի ակտից յետոյ, Նիկոլ Փաշինեանը այլեւս որպէս վարչապետ պաշտօնավարելու իրաւունք չունի:

Ժամ առաջ եւ առանց ցնցումների հեռանալու բազմահազար ընդդիմադիրների պահանջը, ոչ միայն հանրային պահանջ է, այլ Հայաստանը քաղաքական եւ տնտեսական խորը ճգնաժամից փրկելու միակ ելքը, միեւնոյն ժամանակ Փաշինեանի համար Չաուշեսկույի, Սադդամի եւ Ղադդաֆիի ճակատագրին չմատնւելու վերջին հնարաւորութիւնը:

Նոէլ Մինասեան
23 դեկտ. 2020 – Նոր Ջուղա

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company