ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Հարցազրոյցներ

Վազգեն Մանուկյանի հանդիպումը քաղաքացիների հետ

24 Փետրվար 2021

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այցելել է Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ:

Հայ-ռուսական հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են։ Ես կարծում եմ՝ եթե այս տղան մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն ՌԴ-ի, աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք. Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում Ստեփանակերտի անվան հետ մեկտեղ նշված է եղել ադրբեջանական «Խանքենդի» տարբերակը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 %-ով, Մանուկյանն ասաց․

«Մարդը կա՛մ պետք է «իդիոտ» լինի, կա՛մ իսկապես թշնամի, որովհետև ինքը կտրուկ վատացրեց մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ և ինքն այդ զենքից ոչ մի բան չի հասկանում։ Ես չգիտեմ՝ ինքը դա դիտավորյալ արեց հենց ՌԴ-ի դեմ ուղղված, թե՞ ուղղակի իր սովորական ձևն է, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր։ Հետո երևի իր համար նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, ինքն ուզում է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի գնած զենքը վատն է։ 2,5 տարի ես ու շատերն ասում ենք, որ սա օտարի ծրագիր է, և նա հետևողականորեն այդ օտարի ծրագիրը կատարում է։ Ես զարմանում եմ, որ ինքը դարձավ վարչապետ, և զարմանում եմ, որ մինչև հիմա իրեն չեն քշել»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի գիշերը քաղաքացիները մուտք են գործել Կառավարության շենք, որ Արցախի հարցով փաստաթղթեր ոչնչացնեն, Մանուկյանն ասաց, թե շատ բնական էր, որ ժողովուրդը պետք է ըմբոստանար ու ոտքի կանգներ։

«Մեղավորություն եմ տեսնում իմ ու քաղաքական գործիչների, որ չեկանք, տեր չկանգնցինք դրան, այդ երկու օրում կարելի է իրեն քշել ու վերջացնել այդ ամեն ինչը։ Իսկ ինքն ինչու՞ էր բունկերում թաքնվել, որովհետև նույնիսկ ինքն էր հասկանում, թե ինչ պոռթկում կլինի այդ փաստաթղթից հետո»,-ասաց նա՝ նշելով, թե ԱԺ, Կառավարության շենքեր մտնելը նորմալ էր։

Նա նշեց, թե պատերազմի ընթացքում նպատակահարմար է գտել, որ իշխանությունը հանձնվի զինվորականությանը, որովհետև, ըստ Մանուկյանի, այդ ժամանակ հնարավոր է եղել իրավիճակը փրկել, սակայն այժմ նոր իրավիճակ ունենք։ «Ես կարծում եմ՝ հիմա ԳՇ պետը, Պաշտպանության նախարարությունը պարտավոր են գրել ճշմարտությունը և հերքել «Իսկանդերի» մասին այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը»,-նշեց նա։

Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանի ասածի վերաբերյալ ՌԴ-ն չի սահմանափակվի միայն Պետդումայի կողմից կոշտ հայտարարություններով․ «Սա ամենամեղմ պատասխանն էր, որը կարող էր լինել»,-ասաց Մանուկյանը։

Ամեն օր կատարվում է նվազագույնը երեք դեպք, որոնցից յուրաքանչյուրի համար ցանկացած երկրի իշխանություն հրաժարական կտար․ ասաց Վազգեն Մանուկյանը։

«Նիկոլի մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի, որովհետև այդ գայթակղությունը, որ իրենց դիմաց մի պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի և փալասի պես ղեկավարությունը կատարում է ուրիշների կամքը, միշտ պատերազմի գայթակղություն է առաջացնում։ Միայն ուժի միջոցով կարելի է զսպել պատերազմը»,-նշեց նա։

Մանուկյանի խոսքով՝ ապստամբության դրդում է իշխանությունը, և Հայրենիքի փրկության շարժումը զբաղված է համազգային շարժումը ձևավորելով․ «Շարժման մասնակիցները տասնյակ հազարավոր են, տներում նստած մարդիկ, որ իրենց մասնակից են զգում, հարյուր հազարավոր են։ Մենք ուզում ենք այդ երկու թիվն էլ մեծացնել»,-նշեց նա՝ հավելելով, որ իշխանությունները ժողովրդի անունից չպետք է խոսեն, քանի որ ժողովրդի հետ կապ չունեն։

Հարցին էլ՝ ինչպես է պատկերացնում ապստամբությունը, Մանուկյանն արձագանքեց․ «Ինձ համար ժողովրդի արյունը մեծ արժեք ունի, և ես չեմ, որ նախաձեռնող կլինեմ դրա, բայց իշխանությունների համար ժողովրդի արյունը նշանակություն չունի, և իրենք կարող է դրդել ժողովրդին տարբեր գործողությունների»։

Անդրադառնալով ընդդիմադիրների հանրահավաքներին ու ցույցերին մասնակիցների քանակին՝ Մանուկյանը նշեց, որ ժամանակ է պետք ՀՀ-ի վրա իջած արհավիրքը հասկանալու համար: «Որոշ մարդիկ միանգամից են հասկանում, որոշ մարդիկ մինչ այդ էին հասկանում, թե ինչ է լինելու, բայց շատ մարդկանց ժամանակ է պետք, որ փաստերին ծանոթանան, «մարսեն», կամաց-կամաց համոզվեն, որ ոչ թե դա ինչ-որ մեկը չարամտորեն հնարել է, այլ հասկանան՝ ինչ է կատարվում»,-ասաց նա։

Մանուկյանը վերահաստատեց իր տեսակետը, թե սա այն իշխանությունը չէ, որ ինքնակամ կգնա, պետք է կոտրել այս իշխանոսւթյան հենարանները․ «Դրանք երեքն են․ մի հենարանը կոտրելու կարիք չունի, այլ համոզելու աշխատանք ունի՝ մեր ժողովրդի այն հատվածն է, որ մինչև վերջ չի գիտակցել, երկրորդը՝ իրենց պատգամավորներն են, որոնցից մեծ մասը, կարծում եմ, ծուղակում է, երրորդ հենարանն էլ Ոստիկանությունն է, մարդիկ ուզում են աշխատանքից չզրկվել, և իրենց խաբում են, թե պետության առջև պարտքն են կատարում, բայց կամաց-կամաց հասկանում են, որ իրենք կատարում են իրենց պարտքը ոչ թե պետության, այլ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ»,-ասաց նա։

Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանը նաև կոմպրոմատներ ունի իշխանական պատգամավորների դեմ։

«Վաղը ավտոշարասյունով գնալու ենք շրջան, ուզում ենք ամբողջ Հայաստանը պտտվել»,- նշեց Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով վաղվա ավտոերթին

«Հետո կվերադառնանք Երեւան: Այստեղ երթեր էլ կլինեն, հանրհավաքներ էլ կանենք: Կարող է պերմանենտ հանրհավաք անենք: Մի օր էլ կարող է հանրահավաք լինի, նստենք, մնանք: Կարող է մի քիչ տաք լինի, չնայած, կարծում եմ՝ մինչ էդ կքշենք իրեն»,-ասաց նա:

https://youtu.be/aHzi_BL2aD4

https://youtu.be/WECNDwwiFk0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company