ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Դաշնակցութիւնը իր գործին խստագոյն քննադատն է

12 Նոյեմբեր 2018

Դիմատետրի էջիս տեղադրած «ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԳԱՐ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ» յօդուածիս առիթով երեց ընկերս Կարօ Արմենեան կատարած է սքանչելի նկատողութիւն, որուն ճշմարտութիւնը, հարազատութիւնը եւ իմաստութիւնը թարգմանն է իւրաքանչւր Դաշնակցականի գաղափարական բծախնդրութեան։

Կ՛ուզեմ հրապարակաւ բաժնել ընկերոջս այս գրառումը, որ թէ՚ դաստիարակող է եւ թէ յուշող՝ այն ծանր պատասխանատուութեան մասին որ տեւաբար կը պատկանի Դաշնակցութեան.-

«Կեցցե՛ս, Ընկ. Սեդօ։ Հարի՛ւր առ հարիւր և բառ առ բառ կը բաժնեմ ախտորոշումներդ։ Այնուամենայնիւ Դաշնակցութիւնը, իր կարգին, պատասխանատու է երկրի ներկայ կացութեան համար։ Երկրի քաղաքական բեմին վրայ պատասխանատւութիւն վերցուցած կուսակցութիւնը հպարտօրէն պիտի իր ուսերուն վերցնէ նաև մեղքի իր բաժինը և գործի անցնի։

Մենք ճիշտ ըրինք մէկդի հրելով ձախաւեր «ընդդիմութիւն»ը և մտնելով գայլերու որջը մեր պլատֆորմի առաջադրութիւնները իրականութեան վերածելու վճռակամութեամբ փոխանակ հեռուէն որջը քարկոծելու անմիտ և անպտուղ վարքագիծը որդեգրելու։ Այսպէս կը գործէ յեղափոխական Դաշնակցութիւնը։

Մենք մեծ ոստիւն մը ապահովեցինք մեր պետութեան և իր քաղաքացիներուն համար առաջնորդելով սահմանադրական փոփոխութիւններու գործը և իրականութեան վերածելով ՀՀ Սահմանադրութիւնը մաքուր և անբիծ համաժողովրդական հանրաքուէով։ Եթէ մեր այսօրուան «տեսաբան»ները յեղափոխութիւն կ՚ուզեն տեսնել Փաշինեանի իշխանափոխութեան մէջ, թող նախ գնահատական տան այն մեծ յեղափոխութեան՝ ՀՀ Սահմանադրութեան, որ Դաշնակցութիւնը իրագործեց գայլերու որջին իսկ ընդմէջէն։

Մենք նաև այն ուժն էինք, որ մեր պլատֆորմը հրապարակաւ պարտադրեց օրուան Նախագահին և օրուան Վարչապետին համակարգային փոփոխութիւններու խնդրով զիրենք հրապարակաւ բերելով յանձնառութեան։ Բոլորիս յայտնի քաղաքական մեքենայութիւնները վիժեցուցին Դաշնակցութեան գործը մենաշնորհային համակարգի կազմաքանդման հետ կապուած։ Յետագային նաև նոյնպիսի մեքենայութիւններով Նախագահն ու իր կուսակցութիւնը փորձեցին առևանգել Սահմանադրութիւնը։

Ասոնք այն քաղաքական բացերն են, որոնց համար մենք անկեղծօրէն պիտի վերցնենք պատասխանատւութեան մեր բաժինը, որպէսզի սկսինք պատրաստել վաղուան մեր գործը։ Մեր խստագոյն քննադատը պիտի ըլլանք մենք՝ ինքնե՛րս։ Հրապարակը աղմկող գրիչները շատ հեռու են այդ մէկը կարենալ ընելէ։ Յեղափոխական կուսակցութիւնը ամէն օր պիտի յեղափոխէ ինքզինք, որպէսզի յեղափոխութիւնը չըլլայ ինքնանպատակ և ծառայէ երկրին։ Այդ կուսակցութիւնը մենք ենք և մեր այդ հանգանակը իրաւունք չունինք յանձնելու Փանջունիներուն»։

Սեդօ Պոյաճեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company