ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Չպետք է տարվել իշխանություն ունենալու մոլուցքով

01 Դեկտեմբեր 2018

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը:

-Դուք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եք Արմավիրի մարզում, ինչո՞ւ․ Դո՞ւք եք որոշել, թե՞ կուսակցությունը:

-Նախ՝ ես Արմավիրից եմ՝ Շենիկ բնակավայրից, բացի դրանից՝ իմ առաջին քաղաքական քայլերը սկսել եմ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից…

-Թույլ տվեք մտերմաբար հարցնել՝ վերջն ի՞նչ է լինելու:

-Վերջը լավ է լինելու, այնքանով լավ, որ արդեն շատերը գիտակցում են, որ պետք է ոչ թե քաղաքական շոուների հետևից գնալ, այլ փորձել համատեղել ուժերը, գտնել այն ծրագրային լուծումները, որոնք մի կողմից կմերձեցնեն քաղաքական տարբեր ուժերի տեսակետները, մյուս կողմից՝ կծնեն այնպիսի փաստաթուղթ կամ ծրագիր, որը ձևավորվող խորհրդարանին և կառավարությանը հնարավորություն կտա ընտրություններից հետո երկիրն առաջ տանել:

-Դուք ձեզ այդ խորհրդարանում տեսնո՞ւմ եք:

-Պատկառելի մասնակցություն ենք տեսնում. նկատի ունեմ ՀՅԴ-ին և մեր ռեյտինգային ցուցակով ընդգրկված անձանց:

-Առայժմ սոցհարցումները ճիշտ հակառակն են փաստում:

-Սոցհարցումների մասին որևէ բացասական բան չեմ ուզում ասել, բայց հասարակության հետ անմիջական շփումները շատ ավելի ճիշտ կարող են ցույց տալ պատկերը: Առաջին հայացքից այդպես է, եթե քաղաքացու հետ չշփվես, գուցե կողքից կարծիք հարցնելով՝ ընդվզում է, բայց շփվելով՝ եթերից հնչող մանիպուլյացիոն հայտարարությունների արդյունքում ձևավորված սխալ պատկերացումները ցրվում են, և մարդիկ հասկանալով մեր ծրագրերը և դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ՝ նորից սկսում են վստահել ու հավատալ մեզ:

-Արմեն Ռուստամյանն ասում է՝ Դաշնակցությունը Հայաստանի ողնաշարն է, եթե չընտրվի, լավ չի լինի: Ո՞վ է ասել, որ Դաշնակցությունը Հայաստանի ողնաշարն է:

-Ես:

-Միայն Դո՞ւք:

-128-ամյա կուսակցության ողջ գործունեության պատմության ընթացքում բազմաթիվ են եղել ժամանակահատվածները, երբ բազմաթիվ կուսակցական գործիչներ և ոչ կուսակցական պետական, ազգային գործիչներ փաստել են սա: Եթե չլիներ այն արժեհամակարգը, որի վրա գործում է Դաշնակցությունը արդեն 128 տարի, և չլիներ այն կազմակերպական ու գաղափարախոսական կուռ կեցվածքը, ապա, ինչպես շատ այլ կուսակցություններ, մենք վաղուց ոչնչացված կլինեինք: Հայ դատի խնդիրը դեռ լուծված չէ, իսկ Հայ դատի խնդիրը հենց ազգի ողնաշարն է, ազգի արժանապատվությունն է և ապագան: Մեզ փորձում են ներկայացնել այնպես, որ մենք տարբեր ուժերի հետ ենք համագործակցել, բայց իրականում այդ ուժերն են համագործակցել Հայաստանի ողնաշարի հետ:

-Ձեզ պետք է հիշեցնեմ, որ հեղափոխության առաջին օրերին Դաշնակցությունը չթաքցրեց իր ոգևորությունը, որ Հայաստանում լավ բան է տեղի ունենում, նկատեց լույս, և հանկարծ այդ լույսից հետ քաշվեց:

-Լավ բան էր տեղի ունենում, որովհետև ժողովրդական շարժումը, հատկապես արդարության հաստատման հարցում, շատ կարևոր է և մշտապես մեր հետապնդած նպատակն է եղել:

-Այսօ՞ր էլ անկեղծորեն մտածում եք, որ մեր երկրին մաքրվել է պետք և դուրս գալ մի զուլալ ճանապարհ:

-Այո՛, մեր երկրին մաքրվել է պետք: Չպետք է տարվել իշխանություն ունենալու մոլուցքով… Անհրաժեշտ է հասկանանք, որ այսօր իմն ու քոնը չէ, մերն է: Համահայկական ռեսուրսը պետք է ճիշտ օգտագործել, ոչ թե այնպես, ինչպես այսօրվա կադրային քաղաքականության մեջ. երիտասարդները, գովելի է, որ ներգրավվեն, բայց չի կարելի, որ մարդը չունենալով փորձ, չհասկանալով համակարգերից՝ կարևոր որոշումներ պետք է կայացնի:

-Դա ավելի հեշտ հարթվող խնդիր է, քան գողության դեմն առնելը:

-Ես լսում եմ այդպիսի բացատրություններ, որ ավելի լավ է լինել երիտասարդ, քան գող, բայց սրանք միմյանց չեն բացառում, կարող է լինել երիտասարդ, բայց գող, և կարող է լինել փորձառու և ոչ գող: Մարդկային որակը ի սկզբանե պիտի հայտնի լինի…

Դաշնակցությանը անհարկի մեղադրում են: Գուցե ինչ-որ անձինք, քաղաքական ուժեր կանխամտածված ուզում են հարվածներ հասցնել ՀՅԴ-ին, բայց, ի վերջո, ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու:

-Եվ դա կարտահայտվի ընտրությամբ:

-Կարևոր է, որ ընտրությունը լինի գիտակցված, քարոզարշավի ժամանակահատվածը կարճ է: Մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի ընտրողները կարողանան ճիշտ վերլուծության հիման վրա որոշում կայացնեն…

-Երբ ՀՅԴ-ն «Իմ քայլի» հետ հուշագրային հարաբերությունների մեջ էր և իշխանություն էր կիսում, միաժամանակ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանքի առաջադրման փուլն էր, և ՀՅԴ-ից հնչեց, որ եթե Ռ. Քոչարյանը մասնակցի քաղաքականությանը, չի բացառվում նրա հետ համագործակցությունը: Դա շոկային տպավորություն թողեց:

-Դուք ասում եք թերթերից մի քանիսի վերնագրերը, բայց Հրանտ Մարգարյանն այդպիսի արտահայտություն չի արել, նա ասել է, որ մենք չենք բացառում որևէ մեկի հետ համագործակցությունը, եթե մեր օրակարգով՝ պետականության ամրացման օրակարգով է շարժվում: Ընդ որում՝ մենք համագործակցել ենք ոչ թե «Իմ քայլի», այլ Նիկոլ Փաշինյանի հետ, «Իմ քայլը» ծնվեց հետո: Մենք նախկինում խոսում էինք անձ կուսակցությունների մասին, հիմա նույն երևույթն է:

–Փաշինյանը բարձր վարկանիշ ունի, չպետք է մեղադրել այն բանում, որը բնական է:

-Չենք մեղադրում, ավելին՝ ես շատ քաղաքական գործիչների ասում եմ՝ մի՛ խանդեք, մի՛ նախանձեք, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է: Հակառակը, անհրաժեշտ է օգնել, որ ժողովրդական այս էներգիան ճիշտ ուղղորդվի:

-Պետք չէ խանգարել:

-Մենք չենք խանգարում դրական գործընթացներին, հակառակը, նույնիսկ առանց իշխանության գիտության, հաճախ օժանդակում ենք: Բայց խնդիրն այն է, որ չեղած տեղը տեսնում են սաբոտաժ, հնարավոր հակահեղափոխություն, ռևանշիզմ, բայց չկա այդպիսի բան: Մենք ասել ենք՝ անցյալի էջը փակված է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company