ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Մեր երկիրը կարեւոր ջրբաժանի առջեւ է

03 Դեկտեմբեր 2018 ՀՅԴ վարկանիշային ցուցակով Քանաքեռ-Զեյթունում վարչական տարածքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գեղամ Մանուկյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում խոսել է քաղաքական զարգացումների, ընտրությունների ու քարոզարշավի մասին:

Գեղամ Մանուկյանի համոզմամբ` Հայաստանը կարևոր ջրբաժանի առջև է կանգնած. ապրիլ-մայիսի համաժողովրդական շարժումով մի մեծ էջ փակվեց:

Ըստ Գեղամ Մանուկյանի, լավ է, որ այդ էջը փակվեց, բայց այն մաքուր էջը, որը սկսվում է, պետք է կոկիկ ու մաքուր հայերենով գրված լինի:

«Այդպես գրելու համար, պետք է լինի վերահսկողություն, լինի խորհրդատու, դիտողություն անող: Երբ ինքնասիրահարված, ինքնագոհ մթնոլորտ է ձևավորվում, դա լավ տեղ չի տանում: Դրա համար էլ, կարծում եմ, խորհրդարանում շատ անհրաժեշտ են քաղաքական այլընտրանք, քննադատություն ու դիտողություն անող ուժերը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով` այսօրվա իշխանության համար լավագույն ընդդիմությունը, իսկ հայ ժողովրդի համար վատագույն ընդդիմությունը ՀՀԿ-ն է: Եվ շատ հեշտ է լինում բանավեճ կազմակերպել, երբ երկու կողմերում նախկին և ներկա իշխանություններն են: Ավելին` նոր իշխանությունը ցանկանում է, որ ՀՀԿ-ն անցնի խորհրդարան, քանի որ ի պատասխան ՀՀԿ-ի քննադատությունների, կարող է ամեն անգամ հիշացնել իրենց ժամանակները: Բայց երբ որ մեկ այլ ուժ քննադատի, իշխանությունը ստիպված կլինի արդարանալ:

Հարցին, թե ինչու՞ ընտրողը պետք է ընտրի դաշնակցությանը, Գեղամ Մանուկյանը նշեց, որ Դաշնակցության ցուցակում այն մարդիկ են, ովքեր երկար ու դժվարին պայքարի ուղի են անցել: Բացի այդ, ընտրություններին մասնակից կուսակցություների մեծ մասը լիբերալ են, չկա որևէ ուժ, որը սոցիալական հարցերի մասին խոսի իրոք իբրև սոցիալիստ, իբրև սոցիալական արդարության ջատագով, միայն Դաշնակցությունն է:

Զրույցի ընթացքում, խոսելով դաշնակցական նախարարներից մեկի` ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի մասին, Գեղամ Մանուկյանը կուլիսային փակագծեր բացեց, ասելով, որ ուսուցիչների կրճատման հարցով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լուրջ վեճ է ունեցել Լևոն Մկրտչյանի հետ, քանի որ վերջինս ամեն կերպ ընդդիմացել է ուսուցիչներին կրճատելու որոշմանը:

«Լավ բացեմ փակագծերը մինչև վերջ: Կարեն Կարապետյանը լիբերալ մոտեցման պատճառով վեճ ունեցավ Լևոն Մկրտչյանի հետ, նրա հետ չէր շփվում: Արծվիկ Մինասյանի հետ կապված լուրջ խնդիր կար: Բայց դաշնակցական նախարարները գործել են սկզբունքով: Լևոն Մկրտչյանը վստահ էր, որ 10 հազար ուսուցիչ չպետք է կրճատվի, ոչ նրա համար, որ հետո հայտարարեր, թե այդ հարցով վիճել է վարչապետի հետ»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը խոսել է Արցախի խնդրի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշման մասին:

Հարցին` արդյո՞ք քարոզարշավում չի շահարկվում Արցախի հարցը, նա պատասխանել է. «Վստահաբար Արցախի հարցը շահարկվում է, էլ շահարկվելը ո՞նց է լինում, երբ պետության բարձրագույն ղեկավարներից մեկը հայտարարում է` ով էս հարցում հակառակը խոսի, ԱԱԾ-ն ու ռազմական հետախուզությունը կզբաղվի նրանով: Շահարկում է, երբ մարդու բարձրացրած մտահոգություններն ես համարում շահարկում»:

Գեղամ Մանուկյանի խոսքով` անհասկանալի է ձևակերպումը, թե Արցախի խնդրի կարգավորման հարցում ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի: «Էդպես չէ, պետք է ունենաս դիրքորոշում, հստակ վերջակետ ու համոզես ժողովրդին, ոչ թե ասես` ժողովուրդը պետք է որոշի»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ Արցախի խնդրի վերաբերյալ փոթորիկ չեղավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը խոսեց յոթ շրջան տալու մասին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Հակառակը` այդ փոթորիկը այն ժամանակ կար բոլորի շուրթերին»:

Իսկ ինչո՞ւ Դաշնակցությունը չշարունակեց համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, այս հարցին ի պատասխան` նա նշեց, որ նախ` Նիկոլ Փաշինյանի առաջարկով էր, որ դաշնակցական նախարարները քրտնաջան աշխատեցին կառավարության ծրագրի վրա, սակայն եկավ մի պահ, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանը սկսեց բանակցել ՀՀԿ-ի հետ:

«Հիմնարկ եմ ղեկավարում արդեն 14 տարի: Երբեք թույլ չեմ տվել ինձ իմ նախկին աշխատակցի վերաբերյալ որևէ վատ բան ասել: Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանը 5-6 ամիս աշխատել էին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում, մի՞թե կարելի էր այդ մարդկային հարաբերությունները ոտնատակ տալ` հրապարակում նրանց անունները հայտարարելով ու որոշում ստորագրելով»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company