ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Դաշնակցության ծրագրերը իրատեսական են

04 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ անդամ, թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ վարկանիշային ցուցակով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Ղազարյանը:

-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

-15 տարուց ավելի ՀՅԴ անդամ եմ: Կուսակցությունն է որոշել, իսկ ես դեմ չեմ եղել առաջադրվելուն, որովհետև համարում եմ` անելիքներ կան, և ես ի վիճակի եմ դրանք կատարել` ԱԺ-ում բարձրաձայնել խնդիրների, մարտահրավերների մասին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի առջև, ինչպեսև այդ խնդիրների լուծումներ առաջարկել:

-Առաջադրվել եք թիվ 2 ընտրատարածքում. բարդ ընտրատարածքներից մեկն է, այստեղ մրցակցությունն անհամեմատ ավելի մեծ է: Այս գործոնը հաշվի առնելով` ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:

-Ամեն մի ընտրատարածք իր յուրահատկություններն ու բարդությունները, ինչպես նաև առավելություններն ունի թե´ դաշնակցական թեկնածուների, թե´ այլ ուժերի ներկայացուցիչների համար: Այո, մեր ընտրատարածքը բարդ է, քանի որ կան ուժեր, որոնք առաջին դեմքով են այդ տարածքում ներկայացել: Մեր ընտրատարածքում առաջադրված են նաև նախարարներ, գործող պատգամավորներ: Այս ամենով հանդերձ` ընտրատարածքի բնակիչը լավ գիտի իր թեկնածուներին, և այդ թեկնածուների շարքում ես կարող եմ առանձնանալ նրանով, որ ինձ ճանաչում են, իմ այսքան տարիների աշխատանքը գնահատում են, և կարծում եմ, որ շատերը մեծ սիրով կընտրեն ինձ` որպես Դաշնակցության թեկնածուի:

-Ձեզ պատկերացնո՞ւմ եք նոր խորհրդարանում:

- Այո, ինչո՞ւ` ոչ: Կրթության, սոցիալական ոլորտներից լավ իրազեկ եմ: Այդ ոլորտներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և որոնց լուծման մեխանիզմները ես պատկերացնում եմ: Եթե ես ընտրվեմ, եթե Դաշնակցությունը ծանրակշիռ տեղ զբաղեցնի խորհրդարանում, այդ հարցերն իրենց լուծումը կստանան:

–Նշեցիք մի ոլորտ` կրթություն, որը երկար տարիներ ղեկավարել է Դաշնակցությունը:

-Այո, այդ ոլորտը երկար տարիներ ղեկավարել են ՀՅԴ-ականներ, բայց խնդիրներ կան, որոնք դեռևս լուծում չեն ստացել: Կրթությունը բազմաշերտ, բարդ ոլորտ է, դրա հետ առնչվում են գրեթե բոլոր խավերը և բոլոր տարիքային խմբերը, ուստի այն առանձնացնել ու մտածել, որ, առանձին վերցրած, այստեղ կարելի է հրաշքներ գործել, հնարավոր չէ, քանի որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Սա այն ոլորտն է, որին, ցավոք, համախառն ներքին արդյունքի երկու տոկոսից էլ նվազ բյուջետային ֆինանսավորում է հատկացվում: Զարգացած երկրների չափանիշով դա նշանակում է, որ այստեղ կրթություն չկա, որովհետև երեք տոկոսից ցածրի դեպքում միջազգային փորձագետները լուրջ խնդիր են տեսնում: Մենք պետք է շոշափելի ֆինանսական ներդրում կատարենք կրթության ոլորտում, որպեսզի կարողանանք այն աշխուժացնել, ծաղկեցնել, որ հայ աշակերտը, հայ ուսանողը, նախևառաջ որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայրենասեր մարդ, թե´ դպրոցից, թե´ ԲՈւՀ-ից, թե´ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից դուրս գա որպես որակյալ մասնագետ:

-Ի՞նչպես հավելյալ միջոցներ հատկացնել, երբ ասվում է, թե պետությունն այդքան հնարավորություններ չունի:

– Միշտ լսել ենք, թե ֆինանսական միջոցներ չկան, այսօր էլ է ասվում` չունենք, չունենք: Բայց, զուգահեռաբար, որոշակի ոլորտներում աշխատավարձեր են բարձրանում: Այսինքն` այնպիսի ոլորտներում են աշխատավարձեր բարձրացնում, որոնք կարևոր են, բայց կրթությունն այն ոլորտն է, որը հեռահար նպատակների համար է: Եթե մենք կրթության ոլորտն աչքաթող ենք անում կամ, ժողովրդական լեզվով ասած, «քրքաշ» քարշ ենք տալիս, սա նշանակում է, որ մենք մեր ապագան մշուշոտ ենք թողնում: Դրա համար է անհրաժեշտ, որ մտածենք ոլորտում ներդրումները կամ ֆինանսավորումը մեծացնելու մասին, որ կարողանանք լավ ապագա կերտել: Գուցե քննադատությունների արժանանա ասածս, սակայն համոզված եմ` կրթության ոլորտն այնքան կարևոր է, որ պետք է այլ ոլորտների ֆինանսավորումը կրճատել և գոյացած միջոցները տրամադրել այս ոլորտին:

-Ասում են` ընտրություններից առաջ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները վատ ծրագրեր չեն ներկայացնում, ինչո՞ւ պետք է ձեզ վստահեն, ձեր ծրագիրն էլ վատ չէ, մնացած 10 ուժերինը՝ նույնպես:

-Դաշնակցությունը տարբերվում է մյուս ուժերից նրանով, որ, բացի ծրագրերը ներկայացնելուց, նաև այդ գործն արել է: Այսինքն` շատ անգամ հաջողել է իր ծրագրերը կյանքի կոչելու գործում: Ես` որպես դաշնակցական, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` վայ այն ուժին, որը փորձում է իր հայրենակիցների հանդեպ անկեղծ չլինել ոչ միայն այսօր` ընտրություններից առաջ, այլեւ ընդհանրապես: Հենց այդ անկեղծությամբ է, որ Դաշնակցությունը տարբերվում է շատ ուժերից: Մենք երբևիցե չենք ձգտել այնպիսի ծրագրային դրույթներով հանդես գալ, որոնք կնմանվեն անիրականանալի հեքիաթի: Մեր ներկայացրած ծրագրերը տարբերվում են մյուս ծրագրերից նաեւ նրանով, որ դրանք քայլերի հերթականություն են ենթադրում, հաջորդականություն: Դրանք իրատեսական են, այլ ծրագրերի պես դեկլարատիվ բնույթ չեն կրում: Ահա սրա համար է, որ Դաշնակցությանը պետք է վստահեն, որովհետև Դաշնակցությունն անկեղծ է իր հայրենակիցների հանդեպ եւ ճանապարհ է ուղենշում: Մենք երբևիցե չենք փորձում սև PR-ով զբաղվել, չենք փորձում քար նետել ուրիշի բոստանը, իսկ այն խնդիրները, որոնք բարձրացնում ենք, ազգային բնույթ ունեն, սոցիալական են, կրթական են, երկրի անվտանգությանն են առնչվում: Մենք չենք փորձում մանր, էժանագին քարոզ իրականացնել:

-Ձեզ վստահում է բնակչության` լավագույն դեպքում 7 տոկոսը:

-Չի կարելի ասել, որ 7 տոկոսն է վստահում, երբեմն եղել է ավելի նվազ, եղել է, որ կրկնակին են քվեարկել: Իհարկե, այդ 7 տոկոսը մտածելու տեղիք տալիս է, բայց երբ վերլուծում ենք, միշտ էլ հանգում ենք այն համոզմանը, որ հայ ընտրողը մեզանից միշտ էլ ավելին է պահանջում, քան տալիս է: Սա էլ հետաքրքիր է որովհետև, անկախ տված քվեից, պահանջում է 100 տոկոսի ծառայություն: Սակայն ընտրողը պետք է գիտակցի, որ եթե վստահության քվեն սահմանափակ է, չի կարելի ծրագրերի ու ակնկալիքների ամբողջական իրականացում պահանջել:

-Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, հասցնո՞ւմ եք ձեր ծրագրերը ներկայացնել ընտրողին:

-Որպես ռեյտինգային թեկնածու` այո: Տարբեր մեթոդներով փորձում ենք մեր ծրագրերը տեղ հասցնել, բայց 21-րդ դարին ոչ հարիր արարքները, ինչպիսիք են, օրինակ, մյուս ուժերի, թեկնածուների պաստառները պոկելը կամ մյուս ուժերի ներկայացուցիչներին սևացնելը և այլն, պետք է բացառվեին գոնե այս ընտրությունների ժամանակ, որովհետև իշխանությունը խոստանում էր, որ ընտրությունը լինելու է աննախադեպ: Սակայն ընտրությունը միայն բուն քվեարկությունը չէ: Ընտրությունը նաև նախընտրական քարոզչությունն է, և ընտրության հետ դրան էլ պետք է հավաքական գնահատական տանք: Ցավոք, տեսնում ենք, որ շատ բան չփոխվեց` Երևանի ավագանու ընտրությունների համեմատ: Փաստորեն, ուժերը, այստեղ խոսքը ոչ միայն իշխող ուժի մասին է, շարունակում են սև PR-ի մեթոդները, անհարկի մեղադրանքները, անհատներին թիրախավորելը: Այս պայմաններում նաև ընտրազանգվածի ուշադրությունն են շեղում, ավելի ենթակայական կարծիք է նրանց մոտ ձևավորում: Սա է, որ պետք է բացառեինք, ինչը, ցավոք, տեղի չունեցավ: Այս առումով մենք կաղացինք և կարող ենք արձանագրել, որ ցանկությունները չիրականացան`ժողովրդավարական աննախադեպ ընտրություն չի լինի:

-Դուք ՀՅԴ ԳՄ անդամ եք, ի՞նչ կասեք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որը սպառնաց ՀՅԴ-ին ԱԱԾ-ով:

-Շատ են փորձել և ոչ միայն փորձել են, այլև սպառնալիքները դարձրել են իրենց համար գործողության ծրագիր, բայց Դաշնակցությունը կա, եղել է և մնալու է` մինչև ազատ, անկախ, միացյալ Հայաստան չունենանք, մինչև հայահավաք տեղի չունենա, մինչև հայը Միացյալ Հայաստանում իրեն մարդավայել չզգա, չապրի, այն նոր Հայաստանում, որտեղ հաստատված կլինեն սոցիալական արդարությունը, ժողովրդավարական արժեքները՝ մարդկանց իրավունքներն ու ազատությունները կլինեն գերակա արժեք: Անհարկի հերթական քայլերն են կատարվել, որոնք ոչինչ չեն տալու, և ինչպես նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, մենք մեր քարոզարշավը շարունակելու ենք նույն ոգևորությամբ, նույն բնականոն ընթացքով և չենք իջնելու այն մակարդակին, որ էժանացնենք մեր քարոզչությունը:

Ա.Ա.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Խուզարկություններ՝ ՀՅԴ անդամների տներ

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պա

10 Հուլիս 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

10 Հուլիս 2025
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բար

Էրդողանից մինչև Ալիև․ կոնկրետ արդյունքներ։ Հունիսի 20-ին, Փաշինյանն աշխատան

10 Հուլիս 2025
Գահիրէի Մէջ Մեծ Շուքով Նշուած Է Հայաստ

Գահիրէի մէջ մեծ շուքով նշուեցան Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան 107-րդ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանուած խօ

09 Հուլիս 2025
Ըմբշամարտի փոխարէն Հերոսամարտ

«Նախանձը վիրաւորանք կը պատճառէ կեղծ ու շեղող մեղադրանքներու ճամբով, այսինքն զր

09 Հուլիս 2025
Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Երկուշաբթի, 7 յուլիսի առաւօտուն Փաշինեան հերթական գրառումով թելադրանք կատարեց

09 Հուլիս 2025
Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ. Լ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նախաձեռնութ

09 Հուլիս 2025
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company