ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Դաշնակցական մարդու հանդեպ ամենախստապահանջը հենց Դաշնակցությունն է

07 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է իրավաբան, Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ՀՅԴ վարկանիշային թեկնածու առաջադրված Վարդան Գևորգյանը:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

- Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը Արցախյան հակամարտությունն է և այդ համատեքստում` հայկական զույգ հանրապետությունների անվտանգության ապահովման կենսական հրամայականը։ Արցախյան հակամարտությունը պետք է պայմանավորի Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու ներքին քաղաքական զարգացումները։ Հայաստանի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ուղիները պետք է փնտրել «արցախյան պրիզմայով»։ Բերեմ մի պարզ օրինակ` պետք է մեծացնել Հայաստանի տնտեսության և բանակի կապակցվածությունը, ինչը կհանգեցնի բանակի ինքնաբավության բարձրացմանը, կխթանի Հայաստանի տնտեսական ակտիվությունը, բանակի վրա ծախսվող հսկայական միջոցների շրջանառությունը երկրի ներսում։ Ես նկատի ունեմ առաջին հերթին ռազմարդյունաբերական համալիրը, որի հզորացման գիտական պոտենցիալ մենք ունենք, և որը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը, կամրապնդի կրթության կապը տնտեսության հետ, զարկ կտա գիտության ֆունդամենտալ ճյուղերի զարգացմանը։

- Քարոզչության ժամանակ շատ է խոսքը և, ցավոք, քիչ` միտքը։ Կարո՞ղ եք շատ կարճ և հստակ ասել՝ ինչո՞ւ ընտրել Ձեզ, ինչո՞ւ ընտրել Դաշնակցությունը։

- Դաշնակցությունը պատմական կուսակցություն է, որի պատմությունը, փաստորեն, նույնացել է մեր ժողովրդի նորագույն պատմության հետ, իսկ պատմության գնահատականը տալիս է միայն ժամանակը։ Այս առումով, կարծում եմ, Դաշնակցության գնահատականը գրեթե միանշանակորեն տրված է։

Բացի այդ` ներքաղաքական գործընթացի այսօրվա դերակատարների մեծագույն մասը ինստիտուցիոնալացված կուսակցություններ չեն, ինչը խորհրդարանական կառավարման պարագայում կարող է լրջագույն վտանգներ հարուցել։ Դաշնակցությանն ընտրելու շատ պատճառներ կան, կուզեմ սահմանափակվել այն հանգամանքով, որ Դաշնակցությունն ունի հստակ արժեչափերի վրա հիմնված ներքին հաշվետվողականության մեխանիզմներ, և դաշնակցական մարդու հանդեպ ամենախստապահանջը հենց Դաշնակցությունն է, ավելի խստապահանջ, քան պետական վարչական ապարատը։ Հետևաբար` մեր ծառայությունը ոչ միայն պետական ու հասարակական վերահսկողություն է ունենալու, այլ նաև և առաջին հերթին՝ ներկուսակցական։

– Հայաստանում շատ սուր է քաղաքական պայքարը, սակայն այն չունի որևէ գաղափարական կամ ծրագրային երանգ։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ ծրագրերի ժամանակն անցել է, և մարդիկ այսուհետ ընտրելու են բացառապես պիարի կամ արտաքին էֆեկտների հաշվին։

– Փիարը, պոպուլիզմը և կեղտոտ հակաքարոզչությունը բնորոշ են եղել քաղաքական պայքարին բոլոր ժամանակներում։ Բայց ժամանակը մաքրում է ջրերը և ապացուցում այդ արատավոր գործիքակազմի ժամանակավրեպությունը։ Ընդունում եմ, որ հաճախ պոպուլիստական հնարքների տրվելու գայթակղությունը մեծ է լինում, բայց եթե ունես հստակ քաղաքական գաղափարախոսություն, ապա այն քեզ հետ է պահում և ստիպում համբերատար սպասել` առանց արժեքային զիջումների։ Կարծում եմ, որ քաղաքական գաղափարախոսությունների վրա հիմնված և ապա անձնավորված քաղաքական պայքարը պետք է լինի բոլոր քաղաքական ուժերի առաջնային խնդիրը։ Այդ պարագայում մենք կունենանք բոլորիս երազած, կայացած և առաջադիմական քաղաքական մշակույթը։

-Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

– Կարծում եմ ՀՅԴ-ին ամենաշատը քննադատել են 1918թ., երբ անձև քաոսից ու շուրջ 900 տարվա ընդմիջումից հետո հայոց հողում պետություն էր կերտվում, և ստեղծվեց այսօրվա 100-ամյա հանրապետությունը, ու դա հայոց պատմության մեծագույն հաղթանակն էր։ Այլ բան չունեմ ավելացնելու, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, ինչպես գցել է մինչ այս։ Այս հարցում Դաշնակցությունն ու ժամանակը բնական դաշնակիցներ են, որոնք վերջին հաշվով վերաճում են մեր ժողովրդի պատմության:

-ՀՅԴ-ն մեր երկրի` ամենամեծ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոնները օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:

– Տեսեք` պատմությունը, կենսագրությունը և դաշնակցության հազարավոր նահատակները միայն ու միայն մեծացնում են Դաշնակցության յուրաքանչյուր սերնդի վրա դրված պատասխանատվության բեռը։ Բայց այդ բեռը կաշկանդող բեռ չէ, դա առաջանցիկ զարգացում ապահովելու ու պետությանը ծառայելու հրամայական է։ Մասնավորապես` եթե դիտարկենք խորհրդարանական գործունեության պարագան, ապա կտեսնենք, որ Դաշնակցության հեղինակած կամ համահեղինակած նախագծերում, ինչպես նաև քաղաքական կեցվածքում մեկ շարանով գնում են կուսակցության հիմնական բնորոշիչները՝ անվտանգությունը, ազգային արժեքների պահպանումն ու սոցիալական արդարության հարցերը:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company