ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Անզօրութիւնն ու յուսալքութիւնը յաղթահարելու համար

10 Փետրվար 2000

Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները՝ նոր վարչապետի նշանակումը եւ կառավարութեան կազմութիւնը, մեղմ ասած, խորն անտարբերութեամբ ընդունուեցին Հայաստանի հասարակութեան, ժողովրդի կողմից։ Արդարօրէն այն ընկալուեց որպէս ներիշխանական պայքարի արդիւնքում ծնուած հերթական մի կառավարութիւն, որը իր գործունէութեամբ եւ ծրագրերով, հաւանաբար, շատ էլ չի տարբերուելու իր նախորդներից։ Այլ խօսքով՝ նոր նշանակումները չեղան սպասուած այն քայլը, որ գէթ չնչին չափով ժողովրդի մէջ կը սերմանէր իր վաղուայ օրուայ նկատմամբ յոյս եւ հաւատ, մասամբ կը վերականգնէր ժողովրդի վստահութիւնը իր իշխանութիւնների նկատմամբ, իսկ ամէնից կարեւորը՝ ժողովրդին կը մատնանշէր անորոշութեան փապուղուց դուրս գալու հեռանկարը։

Գուցէ նորանշանակ կառավարութիւնը, իր աշխատանքով եւ գործելաոճով, կը յաջողի փարատել այդ մտահոգութիւնները, կը կարողանայ իր եւ երկրի ապագայի նկատմամբ ժողովրդի վստահութիւնը վերականգնել, բայց դա այլեւս ապագան ցոյց կը տայ։

Սակայն յստակ է մէկ բան. Հայաստանի վերանկախացումից ի վեր, 10 տարի է, որ յուսախաբութիւնից, յուսալքութիւնից բխող՝ ամէն ինչի ու յատկապէս իշխանութիւնների նկատմամբ հաւատի աստիճանական կորուստը ընկերակցում, մաս է կազմում մեր ժողովրդի հոգեվիճակին։ Այն իր ելեւէջներն է ապրում ամէն անգամ, երբ իշխանութեան մակարդակին կատարւում են փոփոխութիւններ, ներքաղաքական կեանքում տեղի են ունենում նոր զարգացումներ։ Իւրաքանչիւր փոփոխութեան, պաշտօնի կոչուած իւրաքանչիւր նոր իշխանաւորի հետ կապուած ժողովրդի յոյսերն ու ակնկալիքները, դժբախտաբար, շատ արագ չքանում եւ տեղիք են տալիս նոր, հերթական յուսախաբութեան առջեւ։ Յուսախաբութիւն՝ ի տես հէնց դեռ երէկ իր վստահութեանը արժանացած նոր իշխանաւորների անգործութեան, յատկապէս ներազգային բնագաւառում յամեցող յոռի երեւոյթները յաղթահարելու իմաստով։

Ընդունենք, որ տաս տարիների դժուարութիւնները իր ուսերին կրած զանգուածի յուսահատութեան հիմնական շարժառիթ-պատճառը ոչ միայն ու ոչ այնքան երկրում տիրող ընկերային-տնտեսական ծանր ճգնաժամն է, որքան երկրում իշխող համատարած անարդարութիւնը, անօրինականութիւնը, իշխանութեան համակարգում լայն մասշտաբներ ընդունած կոռուպցիան, կաշառակերութիւնը, բայց յատկապէս՝ այդ երեւոյթները յաղթահարելու ուղու անտեսանելիութիւնը ժողովրդի կողմից։

Ապառողջ եւ ըստ էութեան պետականութեան հիմերը խարխլող այդ յոռի երեւոյթների դէմ պայքարելու իշխանութիւնների բաժինով ծրագրի չգոյութիւնը (գոյութեան պարագային էլ այն կենսագործելու չկամեցողութիւնը) մէկ կողմից, իսկ միւս կողմից՝ այդ խոչընդոտները սեփական ուժերով յաղթահարելու ժողովրդի անզօրութիւնը, ակամայ, վերջիններիս մղում են յուսալքութեան, խեղճութեան, սեփական պայքարի յաջողութեան նկատմամբ հաւատքի կորստի։ Արդիւնքում՝ ամէն ինչի եւ ամէն դրական քայլի նկատմամբ ժողովրդի հաւատքի կորուստ, ընդհանուր յուսախաբութիւն, դասալքութիւն եւ վերջապէս ամէն գնով երկրից հեռանալու, արտագաղթելու ցանկութիւն։ Աւելի՛ն, եւ ամէնից մտահոգիչը՝ ժողովրդի հոգեբանութեան մէջ աստիճանաբար արմատաւորւում է շրջապատի միա՛յն վատը տեսնելու, դրական ոչ մի բան չնկատելու եւ չարժեւորելու վարքագիծը։

Մի պահ՝ Փետրուար 1998ի իշխանափոխութեան առաջին քայլերից յետոյ, կարծես հոգեփոխութեան անհրաժեշտ տուեալները ստեղծւում էին, ժողովրդի մօտ վերականգնւում էր ապագայի նկատմամբ յոյսը, ստեղծուած ներքաղաքական հանդուրժողական մթնոլորտը կարծես թէ նոր ուղիներ էր որոնում երկիրն ու ժողովուրդը դէպի աւելի լաւ ապագայ առաջնորդելու համար, փորձ էր արւում վերականգնել իշխանութիւնների նկատմամբ ժողովրդի կորցրած հաւատը եւ նրա միջից մաքրել անտարբերութեան, յուսալքութեան ախտը։ Սակայն Հոկտեմբեր 27ի ողբերգական դէպքը, նրան յաջորդած ներքաղաքական իրադարձութիւնները, եւ վերջապէս՝ Լ.Ղ.Հ.ի նախագահի դէմ մահափորձը, աստիճանաբար եւ արագ թափով, ժողովրդին դարձեալ նետեցին յուսահատութեան եւ յուսախաբութեան գիրկը։

Ապառողջ երեւոյթները անհատական ուժերով յաղթահարելու անզօրութիւնից ծնունդ առած յուսալքութիւնը, դրա հետեւանք՝ ամէն ինչի նկատմամբ անվստահութիւն ու անտարբերութիւն ցուցաբերելը շարունակուելու են մաս կազմել մեր հասարակութեան վարքագծին, դառնալու են նրա հոգեբանութեան յատկանիշները, մինչեւ այն ժամանակ, երբ մէկ կողմից իշխանութիւնները իրենց վճռական եւ արմատական քայլերով չեն պայքարում համատարած անարդարութեան, անօրինականութեան եւ հէնց իրենց մէջի նեխածութեան դէմ, իսկ միւս կողմից՝ հասարակութիւնը ինքը իր մէջ չի վերագտնում նաե՛ւ իր մէջի եւ շուրջի լաւը, դրականը տեսնելու ունակութիւնը։ Իսկ, անկասկած, որ այդ լաւը եւ դրականը՝ թէ՛ որպէս յատկանիշ, թէ՛ որպէս մտածողութիւն եւ թէ որպէս կազմակերպուած ուժ, կայ մեր մեր մէջ եւ մեր շուրջը։

Այդ լաւին, դրականին կառչելու, հասարակութեան տարբեր շերտերին այդ առանցքի շուրջը համախմբելու, նրանց կազմակերպ ուժի վերածելու են կոչուած երկրի յատկապէս քաղաքական ա՛յն առողջ ուժերը, որոնք իսկապէս մտահոգ են երկրի եւ նրա ժողովրդի ճակատագրով։ Վերջապէս հաւաքական անկազմակերպուածութիւնն է նաե՛ւ պատճառը՝ անհատական անզօրութեան, խեղճութեան եւ յուսահատութեան։

Դաշնակցութիւնը, բոլոր ժամանակներից աւելի, այսօր, առաւել կարեւորութեամբ ու նախանձախնդրութեամբ է մօտենում հասարակութեան քաղաքական կազմակերպուածութեան խնդրին։ Նա իր հնարաւորութիւններն ու կարելիութիւնները ամէն կերպ օգտագործել եւ այսօր էլ օգտագործելու է՝ ժողովրդի մէջ պայքարի ոգին բարձր պահելու, անօրինականութիւնների եւ անարդարութիւնների դէմ չխեղճանալու վարքագիծը շեշտելու, բայց մանաւանդ՝ հասարակութեան մէջ բուն դրած յոռի երեւոյթների յաղթահարումը ժողովրդի կողմից տեսանելի, այն հասանելի դարձնելու համար։

Վ.Յ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company