ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Արայիկ Հարությունյա՞նն է որոշում

20 Փետրվար 2019

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Hraparak.am-ի տեղեկացմամբ` ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների կազմակերպման կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մերժել է։ Նա իր մերժումը հիմնավորել է մի անհեթեթ պատճառաբանությամբ, թե պարզապես չի ցանկանում աշխատել ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Սա, անշուշտ, սերունդների համար հիշատակության արժանի փաստ է, քանի որ Երևանի (Հայաստանի) համալսարանի հիմնադրումից մինչ օրս դեռևս ոչ մի ղեկավար, ոչ մի նախարար ու ոչ մի չինովնիկ, մտքով իսկ չի անցկացրել, որ մայր բուհի հետ կապված որևէ իրադարձություն, առավել ևս հոբելյանական, կարելի է արհամարհել: Արայիկ Հարությունյանը կարող է ինչ-ինչ պատճառներով «չհամակրել» Արամ Սիմոնյանին, բայց որպես ԿԳ նախարար, որպես ոլորտի այսպես ասած «պատասխանատու», նա ոչ մի բարոյական իրավունք չունի որոշելու` նշել, թե՞ չնշել Համալսարանի 100-ամյակը:

Երևանի պետական համալսարանը մեր ազգային արժեքներից մեկն է, թերևս ամենալուսավոր կետը մեր պատմության մեջ, որ շարունակել է հեռավոր համալսարանների` Գլաձորի, Տաթևի և մյուսների հանգած հետագիծը: Մի՞թե լրացուցիչ բացատրություններ են հարկավոր «մինիստր» Հարությունյանին` որպեսզի նա հասկանա, թե ինչ դերակատարություն է ունեցել Հայաստանի համալսարանի հիմնադրումը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման արշալույսին:

Ում համար է գաղտնիք, որ յուրաքանչյուր պետության կրթական և մշակութային կարևոր ձեռնարկումներից մեկը միշտ էլ եղել է համալսարանի հիմնադրումը: Այս առումով բացառություն չէր նաև Հայաստանի առաջին Հանրապետությունը: Իսկ Արայիկ Հարությունյանը, որպես կառավարության անդամ, տեղյա՞կ է, որ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը 1919 թ. մայիսի 16-ին որոշում է կայացրել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ, որ 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից:

Հարությունյանը լսե՞լ է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի անունը, որի դասախոսությամբ էլ 1920 թ-ի փետրվարի մեկին մեկնարկել է դասընթացը: Նա գիտի՞, որ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերով ընդամենը մեկ ֆակուլտետ (պատմալեզվաբանական), 262 ուսանող և 32 դասախոս ունեցող համալսարանում դասավանդել են արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ: Համալսարանի պատմության է՞լ որ էջը պատմեմ նախարար Արայիկ Հարությունյանին, որ նա վերջապես հասկանա, որ ինքն ընդամենը «դիպված» է կրթության ոլորտում: Խորհրդայնացած Հայաստանի առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի` «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել նշանակվոր հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

Յոթանասուն տարի շարունակ Երևանի պետական համալսարանը, չնայած գիտության և կրթության մեջ մարքսիզմ-լենինիզմի «դիկտատուրային», շարունակել է գիտելիք ու կրթություն տալ մեր ժողովրդի լավագույն զավակներին, որոնց անունները տարիներ անց ոսկե տառերով են գրվել գիտության ամենատարբեր ոլորտներում` աստղագիտություն, քիմիա, ֆիզիկա, մեխանիկա, երկրաբանություն… Նրանցից շատերն էին դեռ դասավանդում համալսարանում, երբ սկսվեց արցախյան շարժումն ու դրվեցին մեր նոր անկախության առաջին հիմնաքարերը: Համալսարանական ուսանողությունն էր, որ առաջինը լցվեց հրապարակներ, իսկ հետո նաև իր արյամբ հեղեց արցախյան հաղթական ազատամարտի հերոսական բազում դրվագներ: Անկախության ու հաղթանակի ոգեկոչողը դարձյալ մայր բուհն էր, որ այսօր արդեն բոլորում է 100-ամյակը: Եվ հանկարծ, հայտնվում է մի թրաշամանուկ և մերժում է այդ փառապանծ հոբելյանը արժանավայել նշելու առաջարկը:

«Նախարարն ինձ ասաց, որ նոր ռեկտոր պիտի լինի, որի հետ կաշխատեն, ինձ հետ չեն ցանկանում աշխատել, և դրա համար այդ կառավարական հանձնաժողովը չի կազմվում։ Անձամբ Արայիկ Հարությունյանն ինձ նման բան է ասել։ Ինձ ասաց, որ հորդորում է ինձ հրաժարական տալ»,- իրավիճակն այսպես է ներկայացնում ԵՊՀ գործող ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ինձ համար, որպես համալսարանականի, պարզապես վիրավորական է, որ մայր բուհի ռեկտորը այսքան խեղճացել է մի չինովնիկի առաջ, որի գլուխը նույնիսկ կթռչի ուսերից, եթե նա համարձակվի աղավաղել Հայաստանի պատմությունն ու իրեն վեր դասել այդ պատմությունից:

Կարելի էր, իհարկե, ԿԳ բնագավառում Արայիկ Հարությունյանին միանգամայն պատահական երևույթ համարել և անցնել առաջ, սակայն Երևանի կենտրոնում Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի բացման հետ կապված տխուր հիշողությունները (այն ժամանակ մի պատահական երևույթ էլ մշակույթի նախարար էր աշխատում) թույլ չեն տալիս անհոգ վերաբերվել Համալսարանի 100-ամյակի միջոցառումների նկատմամբ այս նոր ոտնձգությանը: Արդ, հույսով սպասում ենք, որ վերջապես ձայն կհանեն նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին երկնքից իջեցնելու և իր զբաղեցրած աթոռի արժեքը բացատրելու համար:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company