Արշակ Գավաֆյան - Քեռի

15 Մայիս , 1916

Ծնվել է Կարինում: Զբաղվել է պայտառի, թամբագործի արհեստով: Եղել է ֆիդայի, խմբապետ, Հունոյի խմբից:

Մասնակցել է Կուկունյանի արշավախմբին. Թորգոմի «Մրրիկ» խմբով եկել է Սասուն, որտեղ նշանակվել է պարենավորման պահեստապետ:

Հայ-թաթարական կռիվների ժամանակ ղեկավարել է Սիսիան-Ղարաքիլիսա շրջանի պաշտպանությունը:

Պարսկաստանի ազատագրական կռիվների ժամանակ եղել է Եփրեմի աջ թևը, իսկ նրա մահից հետո՝ հայ-պարսիկ ուժերի հրամանատարը:

Նշանակվել է կամավորական 4-րդ գնդի հրամանատար եւ մասնակցել Սարիղամիշի ռուս-թուրքական պատերազմին՝ թուրքերի դեմ:

Մուսուլի արշավանքին փրկել է ռուս-հայ պաշարված զորաբանակը Ռևանդուզում (Իրաք), սակայն ինքը ճակատից խփվելով նահատակվել է 53 տարեկանում:

-«Հայ Հերոսի ալեհեր, բայց յաւերժ երիտասարդ դէմքը»-Ն.

-«Հայոց գաղափարի զինուոր առիւծը՝ քաջն ՔԵՌԻ ինկաւ Ռըւանտուզի ահեղ կռուին»-Ն.