Կարապետ Տողրամաճյան - Վահան Մանուելյան

16 Մայիս , 1904

Ծնվել է Մեծ Նորգյուղում՝  Իզմիրի մոտ: Պոսում Ա. Վռամյանի եւ Բաբկեն Սյունիի գործակիցն էր:

1896-ից սկսած ուսուցիչ էր Բուլղարիայում (Վառնա, Ֆիլիպե), միաժամանակ զբաղվում էր կուսակցական գործերով, թղթակցում էր «Շարժում» թերթին:

Ռոստոմի թելադրանքով անցնում է  Կովկաս:

Հ.Յ.Դ. լիազորի պաշտոնով Ատրպատականով անցնում է Վան՝ Վարդգեսի մոտ, ապա՝ Սասուն: Ղեկավարում է Սասնո Բ. Ապստամբությունը․ կռիվներից հետո, վատ քայլելու պատճառով չի կարողանում գիշերով ընկերանալ ֆիդայիններին, ու երբ Տալվորիկի ձորում իր թաքնված քարայրից դուրս է գալիս ցերեկով մոտակա լեռը բարձրանալու, թուրք զինվորները նկատում են ու գնդակահարում․ իր հետ սպանվում է Դիրարբեքիրցի Հաճին: Վահանը մոտ 34 տարեկան էր։

-«Սասնոյ երկրորդ ապստամբութեան կազմակերպական դարբինը»-Ն.