Սասունի երկրորդ ապստամբությունը

01 Ապրիլ , 1904

-Առաջին կռիվները -1904 հունվար, փետրվար, մարտ

Կովկասից դեպի Մուշ-Սասուն ֆիդայական խումբերի շարժումները՝ 1902-1903 տարիներին, աննկատ չեն անցել թուրք իշխանության ուշադրությունից։

Հայկական հավանական մի ապստամբություն, որն իր սաղմի մեջ խեղդելու նպատակով, թուրք իշխանությունները ոստիկանության եւ քրդերի միջոցով նախ սկսում են ճնշել Սասնո գյուղերի հայ բնակչությանը։ Ֆիդայինները ստիպում են հակադարձել եւ կռիվներ են տեղի ունենում 1904 հունվարից մինչեւ մարտի վերջը: Այդ կռիվները լինում են 1904-ի Սասնո ապստամբության ազդանշանը:

1-Հեղին գյուղի կռիվը վարում է Գևորգ Չաուշը
Հունվար

2-Հունանի կռիվը վարում է Կայծակ Առաքելը
Փետրվար

3-Տափքի կռիվը վարում է Անդրանիկը, Սեպուհը, Սմբատը եւ Աստուրը
Փետրվար

4-Տալվորիկի կռիվները վարում են Սպաղանաց Մակարը եւ Գևորգ Չաուշը
Փետրվար

5-Լաճկանի կռիվը վարում է Սեբաստացի Մուրադը, Կորյունը, Սեմալի Իշխան Մանուկը, Շենիկի Ղազարը եւ Լաճկանի Արթին
Մարտ

6-Իշխանձորի կռիվը վարում է Գևորգ Չաուշը եւ Կոտոյի Հաճի Հակոբը
Ապրիլ

Ռազմական Գլխավոր Դիրքեր

Թուրքական բանակի եւ քուրդ հրոսակների կողմից Սասունի վրա հավանական հարձակումները նախատեսելով, ֆիդայիներն ընտրում են իրենց Զինվորական Խորհուրդը- Վահան Մանուելյան, Անդրանիկ, Հրայր, Գևորգ Չաուշ, Քեռի: Վարչական կենտրոնը լինում է Գելիեգուզանը։ Որոշվում է ռազմական 5 դիրքեր եւ նշանակվումէ  նրանց հրամանատարները հետեւյալ կարգով.

Դիրք 1-Գելիեգուզան
Հրամանատար՝ Հրայր
Օգնականներ՝ Սեբաստացի Մուրադ, Սեպուհ, Կոտոյի Հաճի, Չոլո, Ղազար, Փեթարի Մանուկ, Լաճկանի Արթին, Սեմալի Մանուկ, Կրպո, Կորյուն, Մերկերցի Հովսեփ

Դիրք 2-Տալվորիկ
Հրամանտար՝ Գևորգ Չաուշ
Օգնականներ՝ Սպաղանաց Մակար, Գալե, Սմբատ

Դիրք 3-Իշխանձոր
Հրամանատար՝ Գևորգ Չաուշ
Օգնականներ՝ Սպաղանաց Մակար, Գալե, Սմբատ

Դիրք 4-Տափըք
Հրամանատար՝ Անդրանիկ

Դիրք 5-Շենիկ
Հրամանատար՝ Հրայր
Հրայրի նահատակվելուց եւ Սեպուհի վիրավորվելուց հետո, թիվ 1 եւ 5 դիրքերի հրամանատարությունը ստանձնում են մյուս օգնականները

-Ապրիլյան դյուցազնամարտերը

Հ.Յ. Դաշնակցության ամենից սխրալի մարտական գործողություններից մեկը Սասնո երկրորդ ամպստամբությունն է:

Երկու հարյուր ֆիդայիններ, իրենց հետ ունենալով Տարոնի ժողովրդային խավերից 800 զինյալ, երեք շաբաթ հերոսաբար  կռվում են ավելի քան 10 հազար թուրք կանոնավոր զորքի ու 7 հազար զինված քչդերի դեմ։ Գելիեգուզանի վերջին կռվին (ապրիլ 22), երբ պարզվում է,  որ հայոց զինամթերքն ու պաշարը սպառվում են եւ թշնամին արդեն իսկ գրավվել է Սասունի ռազմական կարեւոր դիրքերը եւ պաշարման շղթան ժամ առ ժամ սեղմվում է,  ֆիդայիներն իրենց հետ առնելով ժողովրդին համախմբվում են Ալուջակ գյուղում:

Հ.Յ.Դաշնակցության Զինվորական Խորհուրդը Ալուջակում գումարում է կացությունը քննելուց հետո՝ կռվի շարունակությունն անօգուտ է համարում եւ որոշում է թշնամու շղթան պատռելով վերապրող ժողովուրդին տանել եւ Մշո դաշտի հայկական գյուղերում տեղավորել։ Ծայր աստիճան պատասխանատու եւ վտանգավոր այս գործողությունը հանձնվում է 117 հոգուց կազմված զինեալ խմբի՝ Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ։ Մուրադը հաջողությամբ կատարում է իր առաքելությունը:

Սասնո երկրորդ ապստամբության ընթացքում թուրքական թնդանօթները քար ու քանդ են անում տասնյակ հայկական գյուղեր. Քանդում են մոտ 2 հազար հայ տուն, զոհվում են հազարավոր անմեղ հայեր եւ իրենց բնօրրանից հեռանում է մոտ 8 հազար հայ գյուղացի։ Բայց հեղափոխությունը չի ընկճվում։ Հ.Յ. Դաշնակցության մարտիկներն ապաստանում են Սասունի բարձունքներն ու Մշո դաշտի գյուղերում եւ հերոսաբար շարունակում են հայրենիքի եւ ժողովրդի պաշտպանության սուրբ գործը:

1-Տալվորիկ, Քորախու, Ընկուզնակ գյուղերի կռիվները վարում են Գևորգ Չաուշը, Սմբատը, Սպաղանաց Մակարը
Ապրիլ 1-4

2-Քիփի կռիվը վարում է Անդրանիկը
Ապրիլ 6

3-Շենիկի կռիվը վարում է Սեպուհը, Չոլոն, Լաճկանցի Արթինը, Փեթարի Մանուկը, Շենիկի Մանուկը, Շենիկի Ղազարը
Ապրիլ 11

4-Սեմալի կռիվը վարում է Հրայրը, Սեպուհը, Սեմալի Մանուկը. Նահատակվում են Հրայրը եւ Կրպոն
Ապրիլ 13

5-Ալիանքի կռիվը վարում են Կորյունը, Մեշետի Ավետիսը, Մրգեն, Հովսեփը, Սեբաստացի Մուրադը, Ղազարը, Մանուկը, Կիրակոսը
Ապրիլ 13

6-Չայի կռիվը վարում են Մակարը, Գալեն, Կոտոյի Հաճին, Մորուք Կարոն
Ապրիլ 13

7-Գելիեգուզանի կռիվը վարում են Կյումիշխանացի Ավոն, Համզոն, Չոլոն
Ապրիլ 14

8- Մերկերի կռիվը վարում են Գևորգ Չաուշը, Տեր Փոթորիկը (Շահնազարյան)
Ապրիլ 15

9-Իշխանձորի կռիվը վարում են Մուշեղը, Արթին Լեւոնը, Կարապետ Շահնազարյանը, իշխաններ՝ Գեւոն, Փալոն, Օսմանը, Ապրոն
Ապրիլ 16

10-Կելի եւ Գյալլուի կռիվը վարել են Չաթոն, Գրգոն, Փուռթոն, Մորուք Կարոն, Խեչոն
Ապրիլ 17

11-Մկրտագոմի կռիվը վարել են Սեյդո Պողոսը, Կայծակ Առաքելի
Ապրիլ 17

12-Գելիեգուզանի վերջին կռիվը վարել են Վահան Մանուելյանը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Սպաղանաց Մակարը եւ Գալեն, Սեբաստացի Մուրադը, Մոկացի Գրիգորը, Ավրանա Արամը, Քյաթիպ Մանուկը, Շենիկի Մանուկը, Չոլոն, Սրապիոնը, Թարփաթոզ Սարգիսը, Կոտոյի Հաճին
Ապրիլ 22