Սեյդո Պողոս

Ծնվել է Մշոյ Ալվառինջ գյուղում: Ֆիդայի, խմբապետ:

Պատանի տարիքից չախմախլի հրացան է ձեռք բերում ու ահաբեկում է քուրդ ավազակներին, դառնում է փախստական, միանում է ֆիդայիններին: Մասնակցում է Սասնո բազմաթիվ կռիվներուն. Գևորգ Չաուշի եւ Անդրանիկի հետ անցնում է Ախթամար կղզին:

Հայ-թաթարական կռիվներին, Սեյտոնն իր խմբով ստոյգ ջարդից փրկում է Հին Նախիջեւանի Խանխլար շրջանը, ժողովուրդի պաշտամունքի առարկա դառնալով: Ռուբենի պահանջով Սեյտոն վերադառնում է Մուշ: մասնակցում է Սուլուխի կռվին:

Սոյտոն եւ ֆիդայի Ջնդոն ընկերանում են  Գանձակեցի Զավենի հետ,  հանդիպում ունենալու «բարեկամ» քուրդ Ղասմ Բեկի հետ՝ Արտոնք գյուղում՝ խրճիթի մէջ: Քնած ժամանակ երեքն էլ դավադրաբար սպանվում են։

Սեյդոն մոտ 33 տարեկան էր: