Տիգրան Աբաճյան - Կայծակ Առաքել

Ծնվել է  Բաբերդում: Երզնկայում միանում  է Դերսիմի Քեռիի խմբին: Կարսում իր անբաժան զինակից ընկեր Գյումիշխանեցի Ավոյի հետ զբաղվում է զենքի փոխադրության գործով. Ճարտարի հետ մասնակցում է Խաթավի լեռան եւ ավերակ ջաղացի կռիվներին:

Մաս է կազմել «Շանթ» խմբին:

Թորգոմի «Մրրիկ» խմբով անցնում է Սասուն ու մասնակցում է բոլոր կռիվներին. ապա Կովկասի Հայ-թաթարական կռիվներին, հետո՝ Պարսկաստանի ազատագրման կռիվներին:

1915-ին Վանի ինքնապաշտպանության՝ զինվորական մարմնի անդամ:

Մասնակցում է կամավորական Ա. գնդին:

Երզնկայում Մուրադի հետ զբաղվում է հայ բեկորների փրկության գործով:

Հանկարծամահ է լինում Երզնկայում՝ 47 տարեկանում։