Մուրադ Զաքարյան - Բուժականցի Մուրադ

05 Սեպտեմբեր , 1971 - 23 Մարտ , 1994

Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Բուժական գյուղում:

1989-91-ին ծառայել է խորհրդային բանակում:

ՀՅԴ կամավորական ջոկատի կազմում 1991-ից մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի (Մեծշեն, Կիրով, Եղցահող), 1992-94-ին Շուշիի առանձին հրաձգային գումարտակում որպես դասակի հրամանատար Մարտակերտի, Վարանդայի (Ֆիզուլի), Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար), Կովսականի (Զանգելան) շրջանների պաշտպանական և ազատագրական գործողություններին: 1993-ին վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ:

Զոհվել է 1994թ. մարտի 23 – ին Շուքուրբեյլի գյուղի ուղղությամբ թշնամու կրակակետերի ոչնչացման գործողության ժամանակ:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության» մեդալով:

https://www.youtube.com/watch?v=bdKKLfYfXgE

https://www.youtube.com/watch?v=Tp50tOkqe5E