Սերգեյ Հովհաննիսյան - Արամ Մանուկյան

19 Մարտ , 1879 - 29 Հունվար , 1919

Ծնվել է Ղափանի Զեյվա գյուղում: Ավարտել է Շուշիի Ագլուլյաց ծխական ուսումնարանը, ապա՝ Երևանի թեմական դպրոցը: Պատանի տարիքում միացել է Դաշնակցությանը: Եղել է գործիչ Բաքվի բանվորության մեջ, ապա Գանձակում և Կարսում:

Պարասկաստանով անցել է Վան, որպես հեղափոխական կազմակերպիչ: Դավոյի դավաճանության հետեւանքով բանտարկվել է, ազատ է արձակվել Օսմանյան սահամանադրության օրերին: Կարինով անցել է Օրտու՝ իբրև ուսուցիչ և գործիչ: 1915-ին վարել է Վանի հերոսամարտը ու նշանակվել է Վասպուրականի նահանգապետ: Վանի հայության գաղթից հետո, Արամ Մանուկյանը հաստատվել է Թիֆլիսում, զբաղվել է Բյուրոյի, Ազգային Խորհրդի և գաղթականների վերաբերյալ գործերով:

Ազգային Խորհրդի կողմից իբրև լիազոր ներկայացուցիչ ուղարկվել է Երևանի նահանգ, որտեղ նրան վիճակվել էր պատմական դեր՝ լինելու Հայաստանի հիմնադիրն ու նրա առաջին ներքին գործերի նախարարը:

Մահացել է բծավոր տիֆից, 40 տարեկան հասակում:

-ԱՐԱՄԸ

-ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ. ՆԱՄԱԿԱՆԻ

-Ռոստոմ եւ Արամ (քանի մը գիծեր).«ԴՐՕՇԱԿ»

-Սիմոն Վրացեանը Արամ Մանուկեանի մասին

-Նիկոլ Աղբալեանի դամբանականը Արամ Մանուկեանի մահուան առիթով

-«Արամ Մանուկյան՝ ժողովրդական և պետական մարդը»-Խաչատուր Ստեփանյան

-«Արամ Մանուկեանը Հայաստանի առաջին հանրապետութեան փաստացի հիմնադիր»

Արամ Մանուկեան. Գաղափարի Մարտիկը, Ազգային Ղեկավարը եւ Հայաստանի Անկախութեան Դաշնակցական Կերտիչը»-Ն.

 

https://www.youtube.com/watch?v=BZMwjMns3Rs