Սիմոն Վրացյան

2424 MarMar , 8282 - 2121 ՄայիսՄայիս , 6969

Ծնվել է Նոր Նախիջեւանի Մեծ Սալա գյուղում՝ հյուսիսային Կովկասում։  Ավարտել է Էջմիածնի Գևոգյան ճեմարանը: Վիեննայում մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի 4-րդ Ընդհանուր Ժողովին։ Մասնակցել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական դասընթացներին։

Ամերիկայում՝ «Հայրենիք»-ի, Թիֆլիսում՝ «Հորիզոն»-ի եւ Փարիզում «Դրօշակ»-ի խմբագրն է եղել։
Կովկասում մաս է կազմել կամավորական գնդերի կազմակերիչ մարմնին: Ընտրվել է  Բյուրոյի անդամ:

Հայաստանի առաջին Հանրապետության չորրորդ վարչապետն էր:
Հրատարակել է «Հայաստանի Հանրապետութիւն» հուշերի  շարք եւ այլ գործեր:

1952-ից մինչև իր մահը եղել է Բեյրութի Համազգայինի «Նշան Փալանճեան»  ճեմարանի տնօրենը։
Մահացել է Բեյրութում՝ 87 տարեկանում։

-ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 1890-1950

-«Հայաստանի վարչապետն ու Դաշնակցութեան դրօշակիրը»-Ն.