Գարեգին Չաքալյան - Խաժակ
Ծնվել է Ալեքսանդրապոլում: Ավարտել է Ժնևի համալսարանի ընկերաբանության (սոցիոլոգիա) բաժինը:
Մտավորական գործիչ: Աշխատել է «Դրօշակ»-ում: Քարոզչական ու կազմակերպչական առաքելություններով գործուղվել է Բալկաններ, ապա՝ Իզմիր եւ Եգիպտոս:
Թիֆլիսում եղել է Ներսիսյան դպրոցի ուսուցիչ և «Մշակ» թերթի խմբագիրը:
Ա. Ահարոնյանի եւ Ե. Թոփչյանի հետ հրատարակել է «Յառաջ» եւ «Ալիք» թերթերը:
Անցել է Պոլիս, որտեղ վարել է Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը ու աշխատել է «Ազատամարտ»-ում:
Մահացել է 48 տարեկանում․ եղեռնի զոհերից է։