Հարություն Շահրիկյան - Նիթրա, Ատոմ

Ծնվել է Շապին Գարահիսարում: Հաճախել է Պոլսի Կալաթա-Սերիա դպրոցը։ Իրավաբան, Հ.Յ.Դ. գործիչ, Բյուրոյի անդամ:

Տրապիզոնում  որպես փաստաբան ստանձնել է հայ բանտարկյալների պաշտպանությունը: Կովկասով անցել է Սալմաստ, որտեղ հաջողությամբ լուծել է կազմակերպության ներքին տարակարծությունները ու շատպել է Խանասորի արշավանքին։

Հայ-թաթարական կռիվների օրերին, «Փոթորիկ»-ի կողմից ուղարկվել է հյուսիսային Կովկաս, անհրաժեշտ գումար ապահովվելու, զինամթերք գնելու համար:

Սահմանադրության տարիներին  ջանք է թափել հաջողացնելու երկաթգծի շինությունը Թուրքիայի արեւելյան նահանգներում, բայց իզուր:

Պատերազմի սկզբին, Շահրիկյանը մնացել է Պոլսում ու զոհվել է Եղեռնի ժամանակ՝ 55 տարեկանում։