Արշավիր Շիրակյան

12 Ապրիլ , 1973

Ծնվել է Պոլսում՝ Թուրքիա: Պատանի տարիքում եղել է որպես Հ.Յ.Դ.սուրհանդակ և զենք փոխադրող:
Եղեռնի օրերին մասնակցել է Պոլսում ապաստանած ընկերների տեղից-տեղ փոխադրության ու տեղավորման գործին:

Որպես «թուրք լակոտ» ընկերակցել է Սրբուհի Մարգարյանին, ով ծպտվելով թուրք, ազատագրել է հայ որբերին:

1920 թվականին Պոլսում ահաբեկել է տնաքադանդ մատնիչ, թուրք գործակալ Վահե Իհսանին (Եսայան):

Ժամանել է Երևան, որտեղ ծանոթացել է Արամ Երկանյանին. զինվորական նախարար Ռ. Տեր Մինասյանի կողմից երկուսով ուղարկվել են Բաքու՝ Եղեռնի ջարդարարների հետքերի որոնման համար:

Հ.Յ.Դ. Բյուրոյի որոշումամբ գնացել է Եվրոպա, իրեն հանձնված հույն եւ էտիրնեցի ծագում ունեցող – Արսել Սիրակ նոր անձագրով:

1921թ․-ին Հռոմում ահաբեկել է թուրք վարչապետ Սայիդ Հալիմ Փաշային: Այնուհետև Բեռլինում՝ իր ու Արամ Երկանյանի գնդակներից, իրար վրա են տապալում Տրապիզոնի  կուսակալ Ջեմալ Ազմին (հայ մանուկներին սնդուկներով Սեւ Ծով նետած ջարդարարին) եւ Իթթիհաթական ջարդարար  Բեհաեդդին Շարքիրին:

Մահացել է ԱՄՆ-ում՝ 73 տարեկան հասակում:

-«Հայ ժողովուրդի նահատակաց կտակին արդարահատոյց բազուկը»-Նազարէթ Պէրպէրեան

-«Արշավիր Շիրակյան. հայ վրիժառու բազուկը»-Վահե Անթանեսյան

https://www.youtube.com/watch?v=fWLfWriK5b0