Վահան Նավասարդյան

26 Նոյեմբեր , 1886 - 24 Հունիս , 1956

Ծնվել է Շուշիում, Ղարաբաղ: Բարձրագույն ուսումը ստացել է Պետերբուրգում: 19 տարեկանում ընտրվել է Բաքվի Կենտրոնական Կոմիտեի անդամ:

Եղել է ուսուցիչ Շուշիում, ապա դասախոս Գևորգյան ճեմարանում: Զբաղեցրել է Ալեքսանդրապոլի քաղաքապետի օգնականի պաշտոնը:

Հայաստանի անկախության օրերին եղել է խորհրդարանի անդամ: 1919 թվականին մասնակցել է ՀՅԴ Թ. (9-րդ) Ընդհանուր Ժողովին և ընտրվել է Բյուրոյի փոխանդամ: Հետագայում երկար տարիներ եղել է Բյուրոյի անդամ:

Վարել է Թիֆլիսի «Հորիզոն», Երևանի «Յառաջ», հետագայում Կահիրեի «Հուսաբեր» թերթերի խմբագրությունը:

Հայաստանի խորհրդայնացումից հետո, Վրաստան գնալու ճանապարհին ձերբակալվել ու բանտարկվել է Երևանում: Ազատ է արձակվել Փետրվարյան ապստամբության շնորհիվ:

1921 թվին, որպես Արտասահմանի Պատասխանատու Մարմնի լիազոր, մասնակցել է Ռիգայի բանակցություններին:

«Նեղուցները եւ Հայ Դատը», «Բոլշեւիզմը եւ Հ.Յ. Դաշնակցութիւնը», «Գաղափարների Ոգին» և այլ գործերի հեղինակ է:

Մահացել է Կահիրեում՝ 70 տարեկան հասակում:

-«Հայկական Յեղափոխութեան եւ Դաշնակցութեան Անվեհեր Դրօշակիր»-Ն.