Արտաշես Հովսեփյան - Մալխաս

04 Հունվար , 1962

Ծնվել է Տրապիզոնում: Երկրորդական ուսումը ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում:

Եգիպտացիի հեղափոխական կնքահայրությունով, Սամսոնում մտել է ՀՅ Դաշնակցության շարքերը:

Մեկնել է եղբոր մոտ, ԱՄՆ, որտեղ թղթակցել է «Հայրենիք» թերթին:

Եղել է Դաշնակցության ներկայացուցիչը Ուրմիայի եւ Վանի մեջ: Ղեկավարել է Խոյի եւ Թադեի վանքի զենքի փոխադրության գործերը: Պատրաստել է Վասպուրականի քարտեզը:

Սահմանադրության շրջանում մեկնել է Տրապիզոն, որտեղ հրատարակել է «Խարիսխ» թերթը:

Հայաստանի Հանրապետության շրջանում եղել է խորհրդարանի անդամ:
Փետրվարյան ապստամբությունից հետո վերադարձել է ԱՄՆ:

Իր գրական գործերում  (Զարթոնք, եւ այլն) պատմում է հեղափոխական գործերի, դեմքերի ու դեպքերի մասին:

Մահացել է Բեյրութում՝ 85 տարեկանում:

-«Հայոց Ազատամարտին նուիրեալն ու անկրկնելի յուշարարը»-Ն.