Իսաջան Առաքելյան

29 Օգոստոս , 1903

Ծնվել է Ղարաբաղում. Ավարտել է Շուշվա թեմական դպրոցը, որտեղ իր ընկերներն են եղել Թորգոմը, Մենակն ու Իշխանը:

Կամավոր մտել է զինվորական ծառայության, ապագա գործունեության պատրաստվելու նպատակով և ավարտել որպես պահեստի սպա:

Անցել է Բաքու, որտեղ մոտ մեկ տարի աշակերտական խմբերի հետ պարապել է գրականությամբ, պատմությամբ և ազգային ոգի ներշնելով:
Անցել է սահմանի մյուս կողմ՝ Բասեն ու ամիսներ շարունակ քարոզչական աշխատանք է վարել շրջակա գյուղերում, ու վերադարձել Կարս:

Իսաջանը զոհվում է մոտ 23 տարեկանում, իր ընկերոջ Վարդան Տոնոյանի բնակարանում, ռումբի պատրաստության պահին՝ իր չորս երիտասարդ ընկերների հետ.- կարսեցի Վարդան Տոնոյան, տրապիզոնցի Պողոս Պողոսյան, Խարբերդի Հյուսեյնիկ գյուղացի, Ամերիկայից վերադարձած Հովհաննես Նահիկյան եւ ռոստովցի Սարգիս. զոհվում է նաև պոլսեցի, Բուլղարիայում ապաստանած Թագվոր Չաքլճյանը: