Նիկոլ Պողոսյան - Վանա Իշխան

03 Ապրիլ , 1915

Ծնվել է Շուշիում՝ Արցախ: Հաճախել է տեղի ապա Երեւանի թեմական դպրոցները:
Հ.Յ.Դ. գործիչ Ալեքսանդրապոլում եւ Կարսում:  Նեւրուզի խմբի սակավաթիվ ազատվածներից է:

Կոմսի հետ անցել է Վասպուրական: Կազմակերպել է Լեռնապարը ու դարձել այդ շրջանի մարտական ղեկավարը: Իր զինվորական կենտրոնը դարձրել է բարձրաբերձ Կարկառի Խնձորուտ գյուղը: Վարել է բազմաթիվ կռիվներ, կատարել է ահաբեկումներ:

Մասնակցել է Վիեննայի 4-րդ Ընդհանուր Ժողովին:

Սահմանադրության շրջանում մերժել է կազմալուծել ֆիդայական խմբերը:

1915-ին, Իշխանն ընդառաջելով թուրք կառավարության հաշտության առաջարկին, ուղղվել է Շատախ. սակայն ճանապարհին՝ Հիրճ գյուղում, կուսակալ Ճեւտեթի դավադրության զոհ է դառնում։ Իշխանը եւ իր 3 ընկերները՝ Քոթոթ Պողոսը, Խռանի Վահանը, Միհրան Տեր Մարգարյանը սպանվում են քնած  ժամանակ։

-Նիկոլ (Վանա Իշխան) Պողոսյան.1882-1915-Վահե Անթանեսյան

-«Հայ ազատագրական շարժման Գաղափարի Մարտիկը»-Ն.