Հովսեփ Արղության - Խանասորի Իշխան, Տաչո, Երվանդ

15 Հոկտեմբեր , 1925

Ծնվել է Լոռիի Սանահին գյուղում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը:

Ուսուցչական եւ հեղափոխական աշխատանքներ է տարել Տրապիզոնում եւ Թավրիզում: Անցել է Տարոն Երկրի պայմանները ուսումնասիրելու:

Զինատար խմբեր է առաջնորդել դեպի Երկիր: Մասնակցել է Դերիկի կռիվներին. Խանասորի արշավանքի փոխ-հրամանատարն էր: Բազմիցս բանտարկվել և աքսորվել է:

Նշանակվել է Կամավորական 7-րդ գնդի հրամանատար. Հայաստանի առաջին Հանրապետության ժամանկ Թեհրանի դեսպանն էր:
Մահացել է Փարիզում՝ Ֆրանսիա, 62 տարեկանում:

-«Հայ յեղափոխական շարժման ասպետական շունչն ու կամքը մարմնաւորած Խանասորի Իշխանին ծննդեան 150ամեակին առիթով»-Ն.