Պետրոս Փարյան - Բաբկեն Սյունի
Ծնվել է Ակնի Բինկյան գյուղում։ Ավարտել է Պոլսի Կենտրոնական վարժարանը։ Մեկ տարի ծառայել է որպես նավաստի:
Հ. Յուսուֆյանի դաստիարակած դաշնակցական սերնդից էր: Պոլսի Կենտրոնական Կոմիտեի անդամ էր:
Նախաձեռնել և կազմակերպել է Պոլսի Բանկ Օթոմանի գրավումը։ Նրան են վստահել ձեռնարկի ընդհանուր ղեկավարությունը։ Զոհվել է դրամատան մուտքի մոտ՝ սանդուխքների վրա՝ 24 տարեկանում։
Աղեքսանդր Պետրոսյան - Պետո
Ծնվել է Կարսում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը և վարել է ուսուցչական պաշտոն, ապա նվիրվել է Երկրում աշխատելու գործին:
Վանում հիմնել է Վասպուրականի դաշնակցական կազմակերպությունը. իր ցուցմունքով Պարսկաստանից Վան է եկել Հովսեփ Արղությանը, ՍևՔարեցի Սաքոն եւ Վարդան Մեհրաբյանը՝ գավառներում հեղափոխական սերմեր ցանելու:
Վանի հերոսամարտից հետո, նահատակվել է Գարահիսար լեռան լանջին, Բաղի Դաղ դաշտում, սպանվելով Մազրիկ քրդերի կողմից:
-«Պետօ (Աղեքսանդր Պետրոսեան). Հայ ազատագրական շարժման անպարտելիութեան աղբիւրը»-Ն.
